Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը շարունակում է խթանել գյուղատնտեսության ոլորտը. երեկ նոր նախագիծ է դրվել քննարկման, որը ենթադրում է մատչելի պայմաններով վարկավորում եւ ծախսերի որոշ փոխհատուցում:
Մասնավորապես՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ծրագիր է ներկայացրել, որի նպատակն է մատչելի վարկավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստավոր պայմաններ ստեղծել հանրապետությունում ինտենսիվ այգեգործության՝ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաեւ ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար:
Նմանատիպ մի ծրագիր ներկայումս գործում է, սակայն սա ավելի է կատարելագործվել: Մասնավորապես, ավելացել է, օրինակ՝ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության խթանումը։
Ծրագրի շահառու են հանդիսանում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:
Վարկավորման դեպքում շահառուին կտրամադրվի առավելագույնը 14 տոկոսով վարկ, որից 12 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, իսկ սահմանամերձ համայնքներում գյուղատնտեսությամբ զբաղվողների վարկի տոկոսադրույքն ամբողջությամբ կսուբսիդավորվի: Այս վարկավորումը տրամադրվում է այգեհիմնում կատարելու, առանց այգեհիմնման կարկտապաշտպան համակարգեր ներդնելու կամ ոռոգման արդիական համակարգեր ներդնելու, ինչպես նաեւ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում: Մասնակի փոխհատուցումը հետեւյալ կերպ է նախատեսված. ծրագրի շրջանակում 0.5-10 հա այգեհիմնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50%-ը:
Ծրագրի շրջանակում առանց այգեհիմնման 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 19 %-ը, իսկ սահմանամերձ համայնքների շահառուների դեպքում՝ 22 տոկոսը:
Հիմնվող այգիների տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքում՝ 10 հա-ը: Մշակվող ոչ ավանդական մշակաբույսերի տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 10 հա-ը: Առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի, ներդրման դեպքում տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 30 հա-ը, իսկ ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքում՝ 10 հա-ը: Առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 10 հա-ը։
Նախարարությունը ծրագրով նախատեսված թիրախային ցուցանիշներն ապահովելու դեպքում ակնկալվում է հետեւյալ արդյունքները.
1) քանակական առումով՝
ա. ոռոգման արդիական համակարգերով կամ կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 900 հա-ով՝ տարեկան 300 հա,
բ. կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 30 հա-ով՝ տարեկան 10 հա,
գ. ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում շուրջ 300 հա-ով՝ տարեկան 100 հա,
դ. ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի տարածքների ավելացում շուրջ 90 հա-ով՝ տարեկան 30 հա,
ե. այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին,
2) որակական առումով՝
ա. ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում,
բ. այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում,
գ. մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական եւ համային բարձր հատկանիշներով օժտված պտղի եւ հատապտղի արտադրություն,
դ. կոնյակի եւ գինու արտադրության ծավալների ավելացման եւ որակական հատկանիշների բարելավման նախադրյալների ստեղծում,
ե. ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում,
զ. ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,
է. կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում,
ը. գյուղատնտեսության ապահովագրության իրականացման արդյունքում բնակլիմայական աղետներից ռիսկերի մեղմում։
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը մեր զրույցում ասաց, որ 2020-ին՝ 2019-ի համեմատ գյուղոլորտի ծրագրերի վարկային պորտֆելը 4 անգամ մեծացել է, ինչը նաեւ հենց այս ծրագրով է պայմանավորված:
Նա համոզված է, որ Կառավարության իրականացրած գյուղոլորտի ծրագրերը, այդ թվում՝ սա, խթանում են ոլորտը: Ղալումյանը հայտնեց, որ հունվար-փետրվար ամիսներին մոնիթորինգ են արել մարզպետարանների գյուղվարչությունների, գյուղապետարանների հետ. քննարկում են կազմակերպել ոլորտի մեծ տնտեսվարողների հետ՝ ծրագրերի արդյունավետությունը հասկանալու համար. «ժողովուրդը կամաց-կամաց սկսում է օգտվել ծրագրերից»:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանում վարելահողերի գրեթե 50 տոկոսը չի մշակվում. «Մենք ավելի գլոբալ խնդիրներ ունենք, մասնավորապես ոռոգման խնդիրները, հողերի խոշորացումը, որոնց պետք է ուշադրություն դարձնենք»:
Նրա կարծիքով՝ Հայաստանի հողերի հեռանկարը ինտենսիվ այգիներն են. «Մենք պետք է հրաժարվենք ցորենից, գարուց, որոնց մի հեկտարի շահութաբերությունը մաքսիմալը կարող է լինել 500-600 դոլար: Բայց ինտենսիվ այգիներով կարող ես 40-50 տոննա կեռաս կամ խնձոր ստանալ»:
Արարատի մարզի Նարեկ համայնքում բնակիչներն օգտվել են այս ծրագրի գործող տարբերակից: Համայնքի ղեկավար Գարուշ Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ որպես համայնքի ղեկավար եւ նաեւ հողամաս ունեցող անձ՝ մինչ այս ծրագիրն էլ զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ 10 հեկտար հողատարածքի վրա: «Հիմա ես էլ եմ այդ ծրագրից օգտվում, հիմնել եմ 1.7 հա նուշի այգի եւ արդեն վերջացման փուլում է 5 հա խաղող այգու հիմնումը: Օգտվել եմ ծախսի 50 տոկոս փոխհատուցման տարբերակից»,- ասաց համայնքապետը:
Ըստ նրա՝ ծրագրում 1 թերություն կա, դա այն է, որ գյուղացին պետք է ծախսերը անի, հետո նոր փոխհատուցումը ստանա:
Հարցին՝ գյուղացիները իրազեկվա՞ծ են, Հակոբյանը դրական պատասխան տվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT