Առաջարկվում է սահմանամերձ բնակավայրի գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել. մրցակցային խնդի՞ր կա

Ազգային ժողովի անկախ պատգամավորներն առաջարկում են սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում աճեցված գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել:

Պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը եւ Աննա Գրիգորյանն առաջարկում են լրացում կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքներում:

Այդ լրացմամբ նախատեսվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը պետությունը երաշխավորում է, որ պետք է գնի՝ Կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:

Որպես հիմնավորում՝ պատգամավորները նշել են, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի մի շարք համայնքներ ձեռք են բերել սահմանամերձ համայնքների կարգավիճակ: Տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, որի արդյունքում համայնքում նրանց ընտանիքների հետագա աշխատանքի հեռանկարները դարձել են խիստ անորոշ:

Ըստ նրանց՝ գյուղացիները բոլոր հնարավոր միջոցներով աճեցնում են բուսաբուծական արտադրանք, որի հնարավոր իրացումից նախատեսվող եկամտի վրա հույսը դնելով՝ փորձում են առաջիկա ժամանակահատվածի համար պլանավորել իրենց սոցիալական խնդիրների լուծումը: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ սահմանամերձ համայնքների բնակիչները չեն կարողանում իրացնել արտադրանքը եւ կանգնում են լրջագույն խնդիրների առջեւ:

Այդ իսկ պատճառով պատգամավորները գտնում են, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:

Նախագծի հեղինակներից Սոֆյա Հովսեփյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը ունի կոնկրետ պատվիրակվող ծառայություններ, օրինակ՝ բանակի սնունդը պատվիրակում է որոշ կազմակերպությունների եւ «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու դեպքում մատակարարը գյուղմթերք գնելիս առաջնահերթություն պետք է տա սահմանամերձ համայնքներին:  «Այս պահին որեւէ կերպ այդ հարցը կարգավորված չէ եւ ցանկացած մատակարար կարող է, օրինակ՝ սահմանամերձ համայնքներում արտադրվող արեւածաղկի ձեթի փոխարեն գնել պարսկական ձեթ: Իսկ այստեղ խնդիր է առաջանում, մարդկանց մոտ արդեն մոտիվացիա չի մնում սահմանամերձ բնակավայրում ապրելու»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ օրինակ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում գրեթե բոլորը կորցրել են իրենց հողատարածքները եւ նրանք փոքր հնարավորություններով մեծ արդյունք պետք է ստանան:

Դիտարկմանը՝ նախագծով կոնկրետ առանձնացում չկա, որ այդ գյուղմթերքը պետք է մատակարարվի, օրինակ՝ ՊՆ-ին, Հովսեփյանը արձագանքեց. «Դա մենք չենք առանձնացրել: Ես քննարկել եմ Էկոնոմիկայի նախարարության հետ: Ես բանակի օրինակը բերեցի, բայց պետությունը բացի դրանից այլ կառույցների էլ է պատվիրակում՝ ծերանոցներ, մանկատներ եւ այլն: Ընդամենը պետք է օրենքով փոխել՝ առաջնահերթ սահմանամերձ, հետո տեղական, հետո նոր ներմուծված ապրանքների համար»:

Հարցին՝ կոնկրետ հաշվարկ կա՞ նախագծի տակ, թե տարեկան որքան գումար պետք է պետությունը ծախսի այս նախագիծն ընդունելու դեպքում, պատգամավորը պատասխանեց, որ պետությունը անկախ ամեն ինչից օրինակ՝ բանակի սննդի համար այդ գումարը ծախսում է: Նրա կարծիքով՝ սրանով նաեւ պարենային անվտանգության հարց են լուծում, բացի այդ խթանում են տեղական արտադրանքը:

Հարցին՝ նախագծում ռիսկեր չկա՞ն, որ օրինակ՝ Երեւանից ինչ-որ գործարար սահմանամերձ համայնքում կփորձի գյուղատնտեսությամբ զբաղվել եւ կայուն եկամուտ ստանալ պետությունից, Հովսեփյանը պատասխանեց. «Իհարկե՛, դա ռիսկ է, որպես այդպիսին, բայց մենք կարող ենք դրա վերահսկողությունն էլ սահմանել: Եթե անգամ որեւէ երեւանաբնակ գնա եւ սկսի ինչ-որ բան անել, տեղի բնակիչը պետք է աշխատի: Դա նշանակում է, որ աշխատանքով է ապահովելու սահմանամերձ համայնքի բնակչին եւ այդ հողամասը մշակվելու է»:

Դիտարկմանը՝ եթե անգամ այդ ապրանքի կարիքը չլինի այս նախագծով պետությունը պարտավորվում է այն գնել, Հովսեփյանն արձագանքեց. «Չի կարող կարիքը չլինել: Սահմանամերձ համայնքներում մենք այնքան հողամասեր չունենք, որ մարդիկ կարողանան ամբողջական ծավալ ապահովել, իրենք պետք է շատ փոքր տոկոսը ապահովեն, բայց առաջնահերթության սկզբունքով»:

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ շուկան պետք է կարգավորվի ազատ մրցակցային պայմաններում եւ այդտեղ չի կարելի որեւէ արտոնություն տալ՝ դրանով արգելակելով տնտեսության զարգացումը:

«Ես դեռ 2017 թ. առաջարկել էի, որ բանակը գնումների ժամանակ առավելություն տա տեղական արտադրողին՝ հատկապես բանջարաբոստանային կուլտուրաների առումով ու եթե մրցակցային են գները ներկրողի հետ՝ առավելություն տան տեղական արտադրողին: Բայց որ պետական գնումներ կատարվեն՝ դա կխաթարի շուկայական տնտեսության հիմքերը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա խիստ կվնասի տնտեսությանը:

Բագրատյանի կարծիքով՝ դա հակամրցակցային առաջարկ է եւ որեւէ շուկայագետ չի ընդունի դա որպես ճիշտ նախաձեռնություն, քանի որ չի կարելի միջամտել շուկայական հարաբերություններին:

Նա նշեց, որ այս մոտեցումն անթույլատրելի է, սահմանամերձ բնակավայրերին կարելի է օգնել բազմաթիվ հնարավորություններով. «Մասնավորապես կարելի է 10 տարի արտոնություն տալ հարկերից ազատման տեսքով այն արտադրողներին եւ այն արտադրանքը, որը չկա մեր տեղական արտադրության մեջ: Այդ առաջարկը ես արել եմ, բայց քննարկման փուլում է: Այս կարգի արտոնությունը չի խաթարի մրցակցությունը, քանի որ նմանատիպ արտադրություն մենք չունենք»:

Պատգամավորը նշեց՝ իր համար ամենակարեւորը տնտեսության մեջ հավասար պայմաններն են եւ կողմ չէ որեւէ հակամրցակցային առաջարկի: Ըստ նրա՝ սա կարող է նաեւ չարաշահումների առիթ տալ, օրինակ Երեւանում բնակվողները գյուղացիների անունով կարող են ձեւակերպել եւ ցածրորակ արտադրանքը բարձր գներով պարտադրել պետությանը գնել:

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի կարծիքով՝ պետությունը երբեք չպետք է խառնվի գնումներին, դա տնտեսական օրենքներին հակասող գործողություն է:

«Ես որ իմանամ այդպես է, սահմանամերձ տարածաշրջանում մի հատ հող կվերցնեմ, այդ հողի վրա կաճեցնեմ «իքս» քանակի այն մթերքը, ինչը պետությունը պիտի երաշխավորված գնի, մնացածը այլ տեղերից կգնեմ այդ հողի աճեցվածի անվան տակ՝  կվերավաճառեմ պետությանը եւ ոչ մի ձեւով չեն կարողանա վերահսկել այդ մեխանիզմը»,- ասաց Մնացականյանը:

Գյուղատնտեսի կարծիքով՝ այս նախագծի ընդունման դեպքում ամբողջ համակարգը դեգրադացվելու է. «Դա սխալ մոտեցում է, չի կարելի սահմանամերձին մրցակցությունից դուրս թողնել: Դա շուկայի օրենքների խախտում է, ինչն իր բացասական հետեւանքները կարող է ունենալ եւ ոլորտի բնականոն, ազատ մրցակցային զարգացմանը խաթարել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46241 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը