Ներդրումային միջավայրը ինչպես մեզ մոտ է վատացել, այնպես էլ՝ Ադրբեջանում. փոխնախարար

22/03/2021 schedule13:04

Ներկայումս ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարից, մինչեւ որոշակի քայլեր: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է ներդրումային վիճակը հիմա՝ փոխնախարարը պատասխանեց. «Տարածաշրջանում հիմա ներդրումային դաշտի հետ խնդիր կա, մեզ մոտ եղել է պատերազմ, որը ցանկացած նոր ներդրումային միջավայրի համար ռիսկեր է ստեղծում: Ներկայումս մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ ռիսկերի չեզոքացմանը»:

Նրա խոսքով՝ հիմա քննարկվում է, թե ինչպես պետք է դա արվի՝ սկսած հատուկ գործիքակազմից, որը մինչ այժմ չի կիրառվել, այսինքն՝ ներդրումային ծրագրերի ուղղակի աջակցություն, վերջացրած ենթակառուցվածքների տրամադրմամբ:

Ավանեսյանն ասաց, որ ներդրումային միջավայրը ինչպես մեզ մոտ է վատացել, այնպես էլ Ադրբեջանում, եւ առնվազն ժամանակ է պետք, որ ներդրողները հանգստանան. «Կարճաժամկետ, նույնիսկ միջնաժամկետ խնդիր կա, սակայն երկարաժամկետում մենք կարողանալու ենք շարունակել աճել, մեզ հետաքրքրիր են դարձնում մեր աշխատուժի որակը, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը եւ այլն: Ու դա բոլոր միջազգային ուսումնասիրություններն ասում են, որ այդպես է»:

Նա ընդգծեց՝ իրենց խնդիրն է կապի մեջ լինել ներդրողների հետ, նրանց համապատասխան գործիքակազմ տրամադրել:

Անդրադառնալով հարցին, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հասցրած վնասները այնպիսին են, որ Հայաստանն ի վիճակի՞ է այդ արգելքը նորից երկարաձգելու՝ փոխնախարարը պատասխանեց, որ դժվար է այս պահին գնահատել Հայաստանի տնտեսության վնասները, բայց կատաստրոֆիկ հարված չեն զգում. «Տնտեսության վրա բացասական ազդեցությունները կորոնավիրուսի պատճառով այնքան մեծ են, որ խլացնում են մյուս ազդեցությունները, որոնք կարող էին տեղի ունենալ»:

Ավանեսյանն ընդգծեց, որ բարդ է ասել կորոնավիրուսի պատճառով է ինչ-որ ապրանքի սպառումը նվազել, թե թուրքական ապրանքների արգելքի. «Բայց այն ապրանքները, որոնց նկատմամբ արգելք է մտցվել, մենք պոտենցիալ ունենք արտադրելու, նաեւ պոտենցիալ ունենք այլ երկրներից ներմուծելու համադրելի գներով»:

Հարցին՝ Արցախում ներդրումների առումով հետաքրքրություններ կա՞ն, թեկուզ արտերկրի մեր հայրենակիցների շրջանում, նա պատասխանեց. «Դրսի հայրենակիցների շրջանում հետաքրքրություն կա: Ասեմ ավելին՝ որոշ մարդիկ քայլեր են հստակ ձեռնարկում, որպեսզի այն ընկերությունները, որոնք պատերազմի ընթացքում վնասներ են ստացել, սակայն կարող են շարունակել գործել եթե իրենց որոշակի աջակցություն տրամադրվի, կարողանան վերականգնվել»:

Փոխնախարարն ասաց, որ իրենք էլ համապատասխան աշխատանքներ են իրականացնում՝ Արցախում տնտեսական կյանքը վերականգնելու համար: Նրա խոսքով՝ հիմնականում փոքրածավալ ներդրումների մասին է խոսքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1720 դիտում

Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով. բոլոր դժվար օրերին նա եղել է իմ կողքին. Նիկոլ Փաշինյան

Մեր ամուսնությունն ավարտվել է. լքում եմ կառավարական առանձնատունը, տեղափոխվում վարձով բնակարան. Աննա Հակոբյան

Վայելեք Գյումրին մեզ հետ միասին․ Սարիկ Մինասյան․ տեսանյութ

ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մոտորանավը մտել է Կուբայի ջրեր, կրակ բացել պարեկների վրա․ սպանվածներ և վիրավորներ կան

Մեկը չի ուզում, մյուսը չի կարող լինել վարչապետ․ ու՞մ համար են ձայն հավաքում տեղական և ռուսաստանցի օլիգարխները

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կա ձերբակալված

Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ընթանում է քննություն․ ՊՆ

Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Ռուսաստանն ամեն քայլի կգնա. փորձում են վերադարձնել իշխանությունը, որ տասնամյակներով ունեցել են․ տեսանյութ

Վարչապետն ու Լեհաստանի Սենատի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և այլ հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահի հետ․ լուսանկարներ, տեսանյութ

Ընթանում են Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստական վերջին աշխատանքները

Վարչապետը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

Խաղաղությունը առաջնահերթ կետ է, բարդ ճանապարհ է․ Փաշինյանը և Տուսկը հանդես են եկել հայտարարություններով

Ցնցումների մեջ են. երբ քաղաքացու թոշակը 17 հազար դրամ էր, ինչո՞ւ որևէ մեկը չէր մտածում բարձրացնել

Բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը մեր տարածաշրջանում տեղի ունեցող խաղաղության գործընթացին․ վարչապետ

Կառավարությունը շահագրգիռ է քննարկել ՀՀ-Ֆրանսիա ներդրումների, առևտրատնտեսական կապերի խորացման ուղղությունները

Որոշ տարածաշրջաններում ձյուն ու անձրև է․ Տավուշի ավտոճանապարհներին՝ մառախուղ

ՀՀ-Թուրքիա պետական սահմանի «Ախուրիկ» անցման կետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները

Հռոմում ընդունվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի՝ Հայաստանի 2026-30թթ. ծրագիրը

Երևանի համայնքային մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան․ Ավինյանն ասել է՝ երբ և որքանով

Զգուշորեն բաց ենք ԵՄ-ն ընդլայնելու ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը ընտրող երկրների համար

«Կիա»-ի օրինազանց վարորդը հայտնաբերվել է․ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք․ տեսանյութ

Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել․ տեսանյութ

Բարի օր, և սիրում ենք բոլորիդ․ սրտիկ՝ Լեհաստանի վարչապետից․ տեսանյութ

Լեհաստանը շահագրգիռ է ՀՀ-ի հետ փոխգործակցության ամրապնդման հարցում․ Փաշինյան-Տուսկ առանձնազրույց է կայացել

Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Լեհաստանի վարչապետի հետ․ տեսանյութ

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի պատասխանատուին է հանձնել հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրի ՀՀ վավերագիրը

Դիմավորման պաշտոնական արարողություն Լեհաստանի վարչապետի կեցավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան

Երեկոյան ժամերից ցիկլոնը կակտիվանա. կցրտի, սպասվում են տեղումներ ձյան ու ձնախառն անձրևի տեսքով, բուք

Կհստակեցվեն ճանապարհների գովազդային վահանակների պատշաճ տեսքի համար գովազդակիրների պարտականությունները

Կառավարությունը սահմանել է հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի նախագծին

Կոչ եմ անում ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահին՝ չանսալ ղազինյանական խեղված ապատեղեկատվությանը. Պետրոսյան

Արաբկիրի «Երևան սիթի»-ի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Գազաբալոնների վկայագրման գործընթացը պարտադիր պետք է տեսագրվի

Ոստիկանները հայտնաբերել են Նշավան գյուղի բնակչի այգին հրկիզած տղամարդկանց

Իրանը հայտարարել է NOTAM՝ փակելով օդային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ սահմանի գոտու ողջ երկայնքով

Մինչև 1 միլիոն դրամ անձնական փոխանցումներն այլևս հայտարարագրման ենթակա չեն լինի. ֆինանսների նախարար