«Եթե դա էլ անենք՝ հիմա էլ ժամացույցս են ուզելու». Մարուքյանը պնդում է՝ իշխանություններն իրենց առջեւ նոր պայման են դրել

Իշխանությունները խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» առջեւ պայման են դրել, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին կողմ քվեարկելու դեպքում կգնան արտահերթ ընտրությունների:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, թե ԼՀԿ-ն չի ուզում արտահերթ ընտրություններ՝ Մարուքյանը ակնարկեց, որ այդ իշխանությունները չեն ուզում ընտրություններ անել: 

«Ես ձեզ ասեմ՝ եթե դա էլ անենք («Ընտրական օրենսգրքին» կողմ քվեարկեն-խմբ.), հիմա էլ ժամացույցս են ուզելու, ասելու են, եթե «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը ժամացույցը չտա, չենք անի»,- ասաց նա: 

Մարուքյանը թվեց վերջին շրջանի բոլոր պրոցեսները՝ ցույց տալու համար, որ իրենք կողմ են ընտրություններին: 

««Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական երրորդ ուժն է եւ ջատագով է արդեն մեկ ամիս եւ ավելի, որ ընտրություններ անցկացնենք, եւ գնացել է զիջումների բոլոր իր նախկին դրած պայմաններից»,- մասնավորապես նշեց Մարուքյանը: 

Նրա համոզմամբ՝ այդ իշխանություններն են, որ չեն ուզում ընտրություններ, որովհետեւ նոր պայմաններ են առաջ քաշում. «Քանի որ իշխանությունները տեսել են, որ ոնց որ թե բոլորը արդեն կոնսոլիդացվել են, կոնսենսուս կա ընտրությունների հետ կապված, հիմա եկել են, ասում են՝ էդ սաղ լավ ա, ուզում ենք արտահերթ լինի, բայց մի հատ հարց կա, էդ մեր կազմած «Ընտրական օրենսգիրքը» չե՞ք գա կողմ քվեարկեք»,- ասաց ԼՀԿ ղեկավարը, ապա ակնարկեց, որ չեն ուզում կողմ քվեարկել, որովհետեւ իրենց որոշ առաջարկներ չեն ընդունվել ԸՕ փոփոխությունների նախագծում:

Խոսքը մասնավորապես փակ համամասնականի անցնելու փոխարեն բաց համամասնական ընտրական համակարգի մասին է: «Իմ քայլ»-ի ներկայացրած նախագծում, հիշեցնենք, առաջարկվում է ռեյտինգային համակարգը վերացնել, անցնել փակ համամասնականի: ԼՀԿ-ն առաջարկել էր բաց համամասնականի անցնել. այս համակարգի պարագայում, ի տարբերություն փակ համամասնականի, ցուցակում եղած թեկնածուները հնարավորություն են ունենում ըստ իրենց ստացած ձայների քանակի առաջ ու հետ գնալ: 

Մյուս խնդիրը, որ ԼՀԿ-ն տեսնում է ներկայացված նախագծում, կոալիցիաներ կազմելու ժամկետներն են: 

«Էդ օրենսգրքի մեջ գրել են, որ երբ որ ընտրություններն ավարտվում են, առաջին տեղն ընկած ուժը (այսինքն, ըստ իրենց հարցումների, իրենք) 14 օր ժամանակ պետք է ունենան որոշելու, թե ում հետ են կոալիցիա անելու, այսինքն՝ մյուս ուժերը չեն կարող: Եթե իրենց մոտ չի ստացվում, նոր 7 օրվա ընթացքում մյուսները կարող են անել»,- մանրամասնեց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե իշխանություններն ուզում են, որ իրենց ներկայացրած օրենսգիրքն ընդունվի, պետք է չակընկալեն, որ ընդդիմությունը, որը դեմ է դրան, կողմ քվեարկի: 

Մարուքյանն ընդգծեց՝ պատրաստ են ընտրությունների գնալ ցանկացած օրենսգրքով, միայն թե իրենց վերջնաժամկետը հունիսի 1-ն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2383 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ