Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է. վարչապետ

Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրեց վիճակագրություն ներկայացնել:  

«Վերջին ընթացքում մենք ունենք հիվանդացության աճ, երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից մենք ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է: Եթե հունվար-փետրվար ամիսների սկզբում ունեինք թեստավորվածների մեջ 5-6 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք, հիմա արդեն 16 տոկոս է, եւ հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով, այս թիվը կավելանա»,- ասաց նախարարը:

Ավանեսյանն ընդգծեց՝ պիտի վերադառնան դիմակների եւ այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը. «Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա մեր կողմից պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ մարտի 8-ի հետ կապված, մենք ունենալու ենք բավական շարժի ավելացում ե՛ւ առեւտրային կենտրոններում, ե՛ւ հյուրատներում»:

Նա հորդորեց վերահսկողական մարմիններին առանձնակի ուշադրություն դարձնել տրանսպորտին, առեւտրային կենտրոններին, հյուրատներին եւ հստակ հսկողություններ իրականացնել:

«Անկախ հսկողությունից էլ՝ մեր կարգապահությամբ պիտի ներդրում ունենանք՝ պահպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը եւ ստեղծենք հնարավորություն՝ պահպանելու կառավարելիի շրջանակներում: Մենք այսօր արդեն իսկ սկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները: Ներկայումս ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք մահճակալների թիվը»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ անգամ, եթե ի վիճակի լինեն բոլորին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու, հիվանդացությունն ունի մոտ 20 տոկոսի մոտ ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր ընթացք:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ իր հերթին ասաց, որ այսօր քննարկում կիրականացնեն շահագրգիռ գերատեսչությունների հետ, որպեսզի թիրախային վերահսկողական գործողությունների առումով ուժեղացում իրականացնեն:

«Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով ամռանը, նաեւ աշնանն ենք կարողացել դիմանալ, հույս ունեմ՝ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշեց Թորոսյանը:

Վարչապետը Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նորություն կա պատվաստանյութերի հետ կապված, ի պատասխան՝ նախարարն ասաց, որ պատվաստանյութերի ձեռքբերման աշխատանքներն ընթանում են, բանակցությունները շարունակվում են. «Որոշակի դանդաղում կա պրոցեսների, բայց մենք մեր գործընկերների, այլ երկրների հետ փորձում ենք այնպես անել, որ հասանելիությունը զարգացող երկրներին ապահովվի: Հույս ունենք, որ գարնան ընթացքում մենք պիտի արդեն առաջին խմբաքանակն ունենանք: Ռուսական կողմի հետ բանակցություններն ավարտված են առաջին խմբաքանակի հետ կապված, պայմանագիրը կնքման փուլում է, ակնկալում ենք առաջին ամսվա մեջ նաեւ այս խմբաքանակի ներկրումը»:

Ավանեսյանն ընդգծեց, որ պատվաստանյութերի ներկրման եւ պատվաստման գործընթացին զուգընթաց պիտի պահպանել դիմակների կրումը:

«Դա մեր որոշումը չէ, համընդհանուր մոտեցում է, որը նաեւ մենք պիտի պահպանենք: Մի այսպիսի թյուրըմբռնում էլ կա, որ եթե վարակվել եւ լավացել են մարդիկ, ապա նրանք ավելի դժկամությամբ ենք դիմակներ կրում: Բայց մենք որեւէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է: Ուստի խնդրում եմ՝ անգամ եթե վարակվել եւ առողջացել են քաղաքացիները, պահպանեն այս կանոնները»,- ասաց նախարարը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3639 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է