Որևէ մեկին չի հուզում, որ հանրահավաքի ժամանակ մահապատիժ է բեմադրվում, բացահայտ բռնություն է քարոզվում. Արփինե Դավոյան

Երբ մեր գործընկեր Անի Սամսոնյանը սկսեց քննադատել բռնության տարբեր դեպքեր կապված լրագորղների, ընդդիմադիրների հետ, շատ նրբորեն նա բաց թողեց ամենակարևոր դեպքերից մեկը, երբ մի խումբ մարդիկ հարձակվել էին ԱԺ «Իմ քայլը»  դաշինքի պատգամավոր Հակոբ Ասլանյանի վրա:

Որևէ մեկն այս դահլիճում այսօր չդատապարտեց այդ զազրելի արարքը: Դեմ եմ բռնության ցանկացած դրսևորման և ցավում եմ մեր գործընկերների անտարբեության համար:

Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն ու ավելացրեց. «Երբեմն մտածում եմ, թե այստեղ ելույթ ունեցող մեր շատ գործընկերների թվում է, թե մարդիկ իրենց խոսքից են պատկերացնում, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունենում, սպասում են, թե իրենք ինչպիսի հայտարարություն պիտի անեն, որ եզրակացնեն, թե որտեղ ինչ է կատարվում:

Ուզում եմ ձեզ հիասթափեցնել, քանի որ դա այդպես չէ: Մարդիկ ակնդետ հետևում են, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում»:

Ըստ Դավոյանի, այսօր հանրահավաքներ են կազմակերպվում և իշխանության, և ընդդիմության կողմից: Վերջիններիս կողմից անցկացվող հավաքների ժամանակ հնչում են տարբեր խոսքեր, բռնություն, հայհոյանք:

«Ինչպիսի բառապաշար ասես օգտագործում են բոլորիս մասին՝ ոտքեր ջարդել, գնալ տներից հանել բերել, և այլն, մարդիկ չեն խոսում էդ մասին, նաև չեն խոսում, որ էնտեղ ինչ-որ թատերական ներկայացում են բեմադրում, որտեղ մահապատժի սցենա կա, որևէ մեկին չի հուզում, որ բացահայտ բռնության քարոզ է արվում, որևէ մեկը չի հուզվում դրանից, այլ հուզվում են, որ երթով քայլելիս ինչ-որ մեկը ինչ-որ բան է գոռացել: Ցավում եմ դրա համար:

Եվ որևէ մեկը չի ուզում ասել, որ Հանրապետության հրապարակում հնչում են համերաշխության կոչեր, հանդարտեցման կոչեր, ասում են, որ ՀՀ-ում բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, ասում են, որ հարևան հրապարակում քայլողները մեր հարազատներն են: Եվ ընդհանրապես, որևէ բռնություն բացառում են Հանրապետության հրապարակում քայլող մարդիկ, հարթակից ելույթ ունեցող ՀՀ վարչապետը: Այս ամբիոնից որևէ մեկը բռնության կոչ չի հնչեցնում: Եվ, երբ որ մեր գործընկեր տիկին Հովսեփյանն ասում է համախմբման կոչ եմ ուզում լսել, ասեմ, որ այդ համախմբման կոչերը հնչում են, այլ հարց է ուզո՞ւմ եք դուք դրանք նկատել, թե՝ ոչ: Թե՞ ձեզ պետք է այն զուգահեռ իրականությունը մատուցել ամբիոնից, որը դուք եք ցանկանում»,-ասաց Դավոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1992 դիտում

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է