Երևան
12 °C
Ինչպես կարող է լուրջ սպան նման հայտարարություն անել. վայր դրեք ձեր ուսադիրները: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազատամարտիկ, ՀՀ ռազմական ոստիկանության առաջին պետ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ԶՈՒ գլխավոր շտաբի գրեթե ողջ ղեկավար կազմը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ սա համարում է հեղաշրջման փորձ, իսկ հանրային տիրույթում քննարկվում էր այն հարցը, որ բանակը, ըստ էության, իր գործունեությունից դուրս է գալիս եւ քաղաքական հայտարարություն է անում: Մյուս կողմից տեսակետներ հնչեցին, թե սպաները եւս իրավունք ունեն կարծիք հայտնելու:
Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Հովհաննես Հարությունյանի հետ:
- Պարոն Հարությունյան, որպես նախկին զինվորական՝ ինչպե՞ս եք վերաբերում ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն է դրդել, որ նման հայտարարություն անեն։
- Այդ հայտարարությունն ի սկզբանե գլխավոր շտաբի պետին եւ մնացած բոլոր գեներալներին, սպաներին ոչ սազական էր եւ ապօրինի: Լավ է չեն ասել, թե դա ինքնաբուխ է եղել: Մենք լավ գիտենք, թե այսպիսի հայտարարություններն ինչպես են լինում, քանի որ նրանք դեռ նախկին իշխանությունների հետ կապեր ունեն: Իմ կարծիքով՝ նրանց հրահանգել են դա անել, եթե հրահանգած չլինեին, ապա ինչո՞ւ էին այդ հայտարարությունից քիչ հետո ասում, թե իրենց չեն ուղղորդել, լավ է չասացին՝ «պապայի արեւ, ինձ ոչ մեկը չի ուղղորդել»: Որոշ մարդիկ էլ, այդ թվում՝ նախկին ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ասում են, թե մարդիկ կարող են իրենց կարծիքը հայտնել, դրա մեջ հեղաշրջման փորձ չկա: Բանակը ի՞նչ իրավունք ունի խառնվելու քաղաքական խնդիրներին: Եվ վերջապես, բանակն ունի իր գերագույն գլխավոր հրամանատարը, պատկերացնո՞ւմ եք՝ մի պետության մեջ հանկարծ զինվորականները հայտարարություն են տարածում, դա պարզ ու կոնկրետ նշանակում է հեղաշրջման փորձ: Սա կարծիք չէ, Գլխավոր շտաբը միայն մի անելիք ունի՝ պահպանել մեր պետական սահմանները: Նրանք պարտավոր են միայն դա անելու եւ պահպանելու երկրի անդորրը, սահմանները, այն էլ՝ այս լարված իրավիճակում: Հազարավոր մարտահրավերներ կան, իսկ ինչ-որ շտաբի պետ, չհասկանալով, որ գործ չունի քաղաքականության հետ, հայտարարություն է անում: Ձեր կարծիքը միայն մեկն է՝ ծառայել երկրին, ժողովրդին, ուրիշ խնդիր դուք չունեք անելու: Սա հեղաշրջման փորձ է, որը պետք է պատժվի: Մենք էլ ենք ծառայել, բայց երբեք չենք ունեցել վերին հրամանատարներ, որ մեզ հրաման տան խառնվել քաղաքական գործընթացներին:
- Քաղաքական իշխանության արձագանքը այդ հայտարարությանը, ըստ ձեզ, համարժե՞ք էր։
- Իհարկե, համարժեք էր, այլ բան անելն առնվազն անհասկանալի կլիներ: Բազմահազարանոց ժողովուրդը երեկ ծափահարում էր վարչապետի հայտարարությունների ժամանակ: Միայն այդ ժողովուրդը չի ծափահարել, տանը նստած էլ են մարդիկ ծափահարել:
- Ճանաչո՞ւմ եք հայտարարության տակ ստորագրած սպաներին, ի՞նչ կարծիք ունեք նրանց մասին։
- Ես այնտեղ մարդկանց ազգանուններ եմ կարդացել, որ պարզապես զարմանում եմ: Այդ մարդիկ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում նման ձեւով չէին մտածում: Մի մասն ասում է՝ գիտես՝ ԳՇ պետի տեղակալին են հանել, հերոս է: Ի՞նչ գործ ունեք դուք քաղաքականության հետ: Այդ սպաների մեծ մասը կամակատարներ են եղել: Ինչպես կարող է լուրջ սպան, ով հասկանում է քաղաքական ներկա վիճակը, մարտահրավերները, նման հայտարարություն անել: Դուք գժվե՞լ եք, վայր դրեք ձեր ուսադիրները, գնացեք զբաղվեք այլ գործով:
- Վարչապետը հայտարարել է, որ բանակի վերակազմավորման գործընթաց է սկսվել, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկել դրա համար, եւ եթե այս սպայակազմը որոշի ազատվել աշխատանքից, համարժեք կադրեր ունե՞նք:
- Ցանկացած հրամանատար անփոխարինելի չէ: Չի լինի ինքը՝ կլինի տեղակալը, նրանք հավերժ չեն: Եթե այդպես նայենք, ուրեմն նույնիսկ ամենալավ, ասենք, կորպուսի հրամանատարը պիտի մինչեւ իր կյանքի վերջ ծառայի, որովհետեւ լա՞վն է: Նրան փոխարինելու են ավելի երիտասարդները, ավելի նորմալ մարդիկ, ովքեր թքած ունեն քաղաքականության վրա եւ իրենց առջեւ տեսնում են միայն այդ սուրբ պարտականությունը՝ պետությանն ու ժողովրդին ծառայելը: Օնիկ Գասպարյանի քայլը դավաճանական է ոչ միայն պետության, այլեւ ամբողջ հայ ժողովրդի հանդեպ: Հայ ժողովուրդը գիշեր-ցերեկ հետեւում է երկրի անցուդարձին, ապրում այս կյանքով, դու չե՞ս մտածում, թե ինչ ես անում:
- Ինչո՞վ կավարտվի ԳՇ-ի շուրջ ստեղծված այս լարված իրավիճակը, եւ ինչպե՞ս եք տեսնում այս հարցի հանգուցալուծումը։
- Հանգուցալուծումը շատ պարզ է, որեւէ մեկը թող այն չբարդացնի՝ սկսած երկրի նախագահից: Հանկարծ թող չմտածեն, որ որեւէ մեկն այս երկրում անփոխարինելի է եւ դեռ մի բան էլ կասկածի կամ դիմի Սահմանադրական դատարան: Շատ հստակ հարց է դրված՝ մարդը խառնվել է քաղաքականության մեջ, մարդը անվստահություն է հայտնում, ինչպիսի իրավիճակ էլ լինի երկրում, իրենց գործը մեկն է՝ սուրբ պարտականությունը իրենց ժողովրդի եւ պետության հանդեպ:
- Կարելի՞ է համարել, որ այդ սպայակազմը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի, միացել են ընդդիմությանը, եւ հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում Օնիկ Գասպարյանին ընդդիմադիրների շարքում տեսնենք։
- Օնիկ Գասպարյանը միակը չէ եւ վերջինը չէ, ունենք նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն, ով մտավ քաղաքականություն: Գնա, հեռացիր պաշտոնից, մտիր քաղաքականություն, ուզում ես՝ ընդդիմադիր դարձիր, ուզում ես՝ դիմադիր: Դու քո վրա դրած պարտականությունը չես կատարել: Դա կլինի իր տեղակալին հեռացնելու համար, թե «Իսկանդեր»-ի պայթել-չպայթելու հետ կապված, դրանց բոլորի մեղավորը իրենք են: Վարչապետը ո՛չ «պուլիմյոտչիկ» է, ո՛չ «լյոտչիկ» եւ ո՛չ էլ՝ «Իսկանդեր» կրակող: Դուք եք կրակել, ի՞նչ է, վարչապետը պիտի փորձարկի դա:
- Այսինքն, ըստ ձեզ, դեռ մի բան էլ Գլխավոր շտաբը պե՞տք է հաշվետու լինի պատերազմից հետո:
- Իհարկե, իրենց հայտարարությունից ես հասկանում եմ, որ դեմ են, վարչապետի հրաժարականն են պահանջում, բայց իրենք պետք է հաշվետվություն տան: Երկրի վարչապետը զորահավաք անողը չէ, զորահավաքը դուք եք արել, դուք եք մեղավորը զորահավաքի համար, դուք եք պատասխան տալու ամեն ինչի համար: Ասացինք՝ մեր բանակը լավն է, բայց սա ի՞նչ է նշանակում: Ես հենց ուղիղ մեղադրում եմ եւ ասում՝ ԳՇ-ն պետք է հաշվետվություն տա ամեն ինչի համար: Ամեն մեկն իր օղակում պետք է ասի՝ ինչո՞ւ ենք պարտվել: Ժողովուրդն այսօր բանակին չի վարձատրում՝ քաղաքական խաղերով զբաղվելու համար: Ժողովուրդն իր հարկերից բանակին վարձատրում է երկիրը պաշտպանելու համար: Պետք է մեր անվտանգությունը պահեն, ոչ թե մի քանի հոգով կարծիք հայտնեն ու բենզին լցնեն այս վիճակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT