Երևան
12 °C
Իրավապահ մարմինները արձագանքում են ապստամբության վերաբերյալ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարություններին:
ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել շաբաթ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում Մանուկյանի հետեւյալ հայտարարության առնչությամբ.
«Պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ՝ ապստամբելով, վերցնել իշխանությունը»:
«Հայկական ժամանակի» հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հատկանիշներով:
Աբրահամյանը հավելեց, որ Ոստիկանությունից գործն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ վարույթ ընդունելու եւ նախաքննություն իրականացնելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռիմա Եգանյանն էլ տեղեկացրեց, որ գործը վարույթ է ընդունվել ՔԿ Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Իսկ ինչպիսի՞ն են Մանուկյանի հայտարարությունների քաղաքական արձագանքները:
«Իմ քայլը» խմբակցությունում կարծում են, որ Մանուկյանի այս հայտարարությունները նորություն չեն:
Արուսյակ Ջուլհակյանը հիշեցնում է, որ դեռ 1996-ին Մանուկյանն աչքի է ընկել Ազգային ժողովի գրոհով, ժողովրդին արկածախնդրության տանելու իր վարքագծով, 1999-ին ըստ էության հանդես է եկել Հոկտեմբերի 27-ի ահաբեկիչների արդարացմամբ, երբ նրանց անվանել է «մի խումբ ռոմանտիկներ»:
Ավելին, ըստ պատգամավորի, Մանուկյանը արդարացրել է անգամ 2008-ի Մարտի 1-ը, 2020-ի պատերազմի օրերին, ինչպես իր ելույթներից մեկում է խոստովանել, հանդես է եկել զինվորականությանն ուղղված կոչերով, որոնք ռազմական հեղաշրջում կարելի էր որակել:
Ջուլհակյանի համար, սակայն, շատ անհասկանալի է Վազգեն Մանուկյանին սատարող ՀՀԿ-ի պահվածքը, որը 2016-ին, երբ իշխանության էր, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ հայտարարում էր, թե ապստամբության բնական իրավունք չկա:
«Ես պետք է ասեմ, որ համաձայն եմ իրենց հետ, որ չկա ապստամբության բնական իրավունք: Եվ այստեղ կոգնիտիվ դիսոնանս է առաջանում, թե ինչպես կարող է մի քաղաքական ուժ (ՀՀԿ-ն-խմբ.) առնվազն քննադատել եւ իրավական գործընթացներ հարուցել մարդկանց նկատմամբ, որոնք իրենց արարաքը որակում են որպես ապստամբություն, բայց հետագայում համախմբվել մի անձի շուրջ, որը նման կոչերով է հանդես գալիս»,- ընդգծում է պատգամավորը:
Հարցին, թե Մանուկյանի հայտարարությունները կարո՞ղ են լուրջ հետեւանքներ ունենալ՝ Ջուլհակյանը նկատում է. «Սրանք շատ վտանգավոր կոչեր են եւ պիտի խեղդվեն բնում, որովհետեւ իրավական պետությունում բոլոր գործընթացները պետք է իրականացվեն բացառապես սահմանադրական եղանակով, եւ նման կոչեր անողների նկատմամբ իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն»:
Խոսելով իրավապահ մարմինների աշխատանքի մասին՝ պատգամավորը նշեց, որ քանի որ տեղյակ չէ՝ ինչ է արվում Մանուկյանի հայտարարությունների մասով՝ դրանց բավարար կամ անբավարար լինելու մասին գնահատական տալ չի կարող:
«Ես իրավական գնահատական տալու լիազորություն չունեմ, բայց իմ քաղաքական գնահատականը այն է, որ նման խոսույթը պետք է մերժվի, պետք է կանխվի: Այստեղ անելիք ունի հանրությունը, հանրությունը պետք է մերժի նման խոսույթը, բռնությունը առհասարակ մեր ներքաղաքական պայքարում պետք է տեղ չունենա: Իմ կարծիքով մեր հանրությունը բավական ողջամիտ է եւ արկածախնդիրների հետեւից երբեւէ չի գնացել»,- նկատեց Ջուլհակյանը:
Վերջինս նշեց, որ անընդհատ փորձում է հարգել Վազգեն Մանուկյանի անցյալը՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որպես երրորդ հանրապետության ակունքներում կանգնած անձ, բայց նա ամեն ինչ անում է, որ այդ ջանքերը հօդս ցնդեն. «Ցավով պետք է նշեմ, որ պարոն Մանուկյանը վեր է ածվել քաղաքական մարած պարտատոմսի, բայց չգիտես ինչու փորձ է անում այդուհանդերձ նման անհասկանալի գործողություններով զբաղվել օր ծերության»:
Մանուկյանի գլխավորությամբ քաղաքական գործողությունները անհեռանկար է համարում «Իմ քայլի» պատգամավորներից նաեւ Վիկտոր Ենգիբարյանը:
Պատգամավորի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Ենգիբարյան, Վազգեն Մանուկյանը շաբաթ օրվա հանրահավաքում ներկայացրեց իրենց հետագա գործողությունների 2 պլան, որոնցից երկրորդով հորդորեց իր համակիրներին ամեն պահի պատրաստ լինել ապստամբելով վերցնել իշխանությունը: Ինչպե՞ս եք վերաբերում այս հայտարարությանը:
- Խիստ դատապարտում եմ նրա այդ հայտարարությունները, դրանք ողողված են բռնության կոչերով: Ոչ միայն այդ հայտարարությունները, այլ ընդհանրապես Վազգեն Մանուկյանի հանրային խոսքը իր մեջ պարունակում է բռնության նոտաներ, կոչեր, որը խիստ դատապարտելի է: Մենք առաջարկել էինք քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը: Ըստ երեւույթին հասկանալով, որ տվյալ ուժերը որեւէ հնարավորություն չունեն ստանալու մեր հանրության վստահությունը, մերժեցին այդ գաղափարը ու հիմա էլ ապստամբության կոչեր են անում: Այսինքն ո՞ւմ դեմ ապստամբություն. մենք զավթե՞լ ենք իշխանությունը, մեզ չե՞ն ընտրել կամ կաշառքո՞վ ենք ընտրվել, որ ուզում են մեր դեմ ապստամբել:
- Ինչի՞ կարող է բերել ապստամբության մասին նրա հայտարարությունը: Հայաստանում նման գործողությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք:
- Ճիշտն ասած՝ ոչ, չեմ տեսնում: Այսինքն ո՞ւմ դեմ, ինչի՞ դեմ ապստամբել:
- Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերցնելու համար՝ այն հիմնավորմամբ, որ ինչպես իրենք են ներկայացնում, նա պատերազմը պարտված ղեկավար է:
- Իշխանությունը վերցնելու մեկ տարբերակ կա՝ ընտրությունների միջոցով հաղթել եւ դառնալ իշխանություն: Իսկ պատերազմը Նիկոլ Փաշինյանը չի պարտվել, պատերազմը մեկ հոգով չեն հաղթում կամ պարտվում, նույնիսկ եթե այդ մեկ հոգին ամենակարեւոր դերակատարն է:
- Այսինքն՝ հրաժարականի անհրաժեշտություն չկա, հետեւաբար ապստամբելու կարիք էլ չկա:
- Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին. Իշխանություն ստանալու մի տարբերակ կա, մենք առաջարկեցինք այդ մասին մտածել՝ իրենք մերժեցին, ուրեմն այդ մասին կխոսենք 2023 թվականին:
- Պարոն Ենգիբարյան, ՀԿ-ներից մեկը հաշվարկել էր, որ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին 12 հազար մարդ է մասնակցել: Որպես իշխող խմբակցություն ձեզ չի՞ անհանգստացնում այս թիվը:
- Բայց ինչո՞ւ պետք է անհանգստացնի, ես չգիտեմ մի ժողովրդավարական երկիր, որտեղ ցույցեր չեն անում: Շատ նորմալ գործընթաց է, ես նույնիսկ ողջունում եմ, որ մարդիկ իրենց կարծիքը արտահայտում են, բայց վախենամ, որ մասնակիցների մեծ մասը ուղղակի աշխատանքը չկորցնելու շահագրգռվածությամբ էր այնտեղ: Ես կարծում եմ, որ այնտեղ գաղափարական ընդդիմադիր մասը ուղղակի մատերի վրա կարելի է հաշվել թե քանի հոգի են կամ քանի տոկոս են, մնացածը աշխատանքը կորցնելու վախից կամ ստիպողաբար էին այնտեղ: Սա չեմ համարում քաղաքական լուրջ գործընթաց:
- Ունե՞ք տեղեկություններ, որ սպառնացել են աշխատանքից ազատել:
- Ձեր շնորհիվ, ես նկատի ունեմ ԶԼՄ-ների շնորհիվ, մենք ամեն ինչի մասին տեղեկանում ենք:
- Ի՞նչ քայլեր պետք է արվեն՝ կանխելու այդ ամենը:
- Այն քաղաքացիները, ովքեր ունեն նման տեղեկատվություն, պետք է դիմեն կամ իրենց ընտրած ԱԺ պատգամավորին կամ ոստիկանություն, եւ համապատասխան գործընթացներ տեղի կունենան դրանից հետո: Համենայնդեպս քաղաքացիները պետք է իմանան, որ ոչ ոք իրենց չի կարող տանել հանրահավաքի, նույնիսկ գործատուն:
- Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արդյունք կարող են ունենալ անհնազանդության գործողությունները:
- Չգիտեմ, կապրենք՝ կտեսնենք: Անհնազանդության գործողությունները կարող են առաջնորդել քաղաքական ուժերը, բայց վերջում դրանք պետք է դառնան քաղաքացիական գործողություններ, իսկ նման պոտենցյալ ես չեմ տեսնում: Իհարկե խցանումներ կարող են տեղի ունենալ, բայց լուրջ քաղաքական փոփոխություններ խցանումների միջոցով հնարավոր չէ: Հիմա դուք կասեք 2018 թվական. 2018 թվականին, այո՛, կային լիդերներ, որոնք այդ գործընթացները կազմակերպում էին, բայց գործի 90 տոկոսը անում էին քաղաքացիները:
- Այսինքն հաջողություն չի ունենա:
- Չէ, ոչ մի դեպքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT