Բողոքի նոր ալիք Իրանում. ներքին խռովություններ, թե՞ ուղղորդված ապստամբություն

Լուսանկարում՝ կառավարությանը աջակցող քաղաքացիների հանրահավաք. 05.01.18

Սեպտեմբերի 23-ից Իրանի Իսլամական Հանրապետությունում բեռնատարների վարորդները վերսկսել են գործադուլը: Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների խստացումից եւ որպես հետեւանք իրանական տնտեսության անկումից հետո Իրանում սոցիալական բնույթի բողոքի ցույցերը պարբերական բնույթ են կրում: Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերից սկիզբ առած սոցիալական բողոքն այս տարվա ընթացքում մի քանի անգամ լրջորեն սրվեց, սակայն չվերաճեց լայնածավալ քաղաքական շարժման:

Այս տարվա ընթացքում բողոքը պարբերաբար արտահայտվում էր Իրանի տարբեր քաղաքներում՝ հիմնականում տեղային ակցիաների տեսքով: Միջազգային մամուլում առավել մեծ արձագանք են ստացել մայիսին եւ հունիսի վերջին սկսված ցույցերը: Մայիսի 13-16-ը Իրանի մի շարք քաղաքներում փոքր ձեռնարկատերերը փակեցին իրենց խանութները եւ սկսեցին տարերային բողոքի ակցիաներ իրականացնել: Դրանից հետո բողոքի ակցիաներ իրականացրեցին բեռնատարների վարորդները, որոնք ուղղակի կայանում էին մեքենաները խոշոր մայրուղիների մայթեզրին եւ հրաժարվում վարել դրանք: Ձեռնարկատերերի լայնածավալ ակցիաներ տեղի ունեցան նաեւ հունիսի 25-ին: Դրանք սկսվեցին Թեհրանի Մեծ շուկայում, ինչը պատմական զուգահեռներ առաջացրեց շատերի մոտ, քանի որ 1979 թ. հակաշահական ելույթները, որոնք վերաճեցին հեղափոխության, եւս սկիզբ էին առել այստեղից: Այս տարվա հունիսյան դեպքերը եւս ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների առիթ հանդիսացան:

Բեռնատարների վարորդները վերջին անգամ գործադուլ էին հայտարարել հուլիսի վերջին: Այդ ընթացքում նրանց հաջողվեց այն աստիճան թեժացնել իրավիճակը, որ մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցան բողոքի ցույցեր եւ անկարգություններ, որոնց ընթացքում հնչում էին արդեն հստակ քաղաքական պահանջներ՝ ընդհուպ մինչեւ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեի հեռացում:

Բեռնատարների վարորդների բողոքի սեպտեմբերին մեկնարկած երրորդ փուլը բերել է նաեւ «մարտավարական» փոփոխություններ: Եթե նախորդ գործադուլների ընթացքում ցուցարարների գործիքակազմը սահմանափակվում էր մեքենաները կայանելով, կամ ավտոերթեր կազմակերպելով, ապա այժմ, դատելով սոցցանցերում տարածվող տեսանյութերից, վարորդներն այրում են բեռնատարներ եւ բախումներ հրահրում գործադուլին չմիացած գործընկերների հետ:

Վարորդների ներկայացրած պահանջները տնտեսական բնույթի են, սակայն դրանց բավարարման անհնարինությունը հուշում է, որ ակցիաների շարունակության դեպքում դրանք վերածվելու են քաղաքական պահանջների: Նրանք պահանջում են նվազեցնել բեռնատարների գները, իրենց արհմիության վերակազմավորում անցկացնել՝ ազատ ընտրությունների միջոցով, բարձրացնել աշխատավարձերը եւ կենսաթոշակները, ինչպես նաեւ կատարել սոցիալական բնույթի մի շարք այլ բարեփոխումներ:

Իրանական մամուլը շարունակում է հավատարիմ մնալ «լռության ռեժիմին» եւ չի լուսաբանում բողոքի ակցիաները: Մամուլում երբեմն հայտնվում են միայն Ալի Խամենեի քննադատական խոսքերն ուղղված «ԻԻՀ-ի վրա ճնշում գործադրող ԱՄՆ-ի» հասցեին:

«ԱՄՆ նախագահի կարծիքով, պետք է սպասել 2-3 ամիս եւ Իրանը կտապալվի», - Խամենեի խոսքերն է մեջբերել իրանական IRNA գործակալությունը: Խամենեի խոսքով՝ «արդեն 40 տարի է ամերիկացի առաջնորդները նույն կերպ են մտածում», մինչդեռ Իրանը բարգավաճում է:

Թեեւ Խամենեի՝ Իրանի բարգավաճման վերաբերյալ պնդումը, մեղմ ասած, չափազանցված է, այդուհանդերձ ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությունը Իրանում տիրող իրավիճակի վրա ակնհայտ է: Ընդ որում, ոչ միայն պատժամիջոցների ճանապարհով: Մի շարք առաջատար հասարակական եւ քաղաքական գործիչներ գաղափարական աջակցություն են ցուցաբերում Եվրոպայում գործող Իրանի դիմադրության ազգային խորհրդին եւ պարբերաբար հանդիպումներ ունենում «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության հետ, որը վերոնշյալ խորհրդի հիմնադիրն է: «Մոջահեդների» կազմակերպությունը սերտ կապեր ունի ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ:

ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը 2016 եւ 2017 թվականներին մասնակցել է Իրանի դիմադրության ազգային խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա «Մեծ հավաքին»: 2017 թ. իր ելույթում Բոլթոնը հայտարարել էր, որ «Խոմեյնիի հեղափոխությունը չի բոլորի իր 40-ամյակը»: Իսլամական հեղափոխության 40-ամյակին մնացել են հաշված ամիսներ, եւ Բոլթոնը, դատելով Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքից, լուրջ հիմքեր ուներ նման հայտարարություն անելու համար:

Իրանում տեղի ունեցող իրադարձությունները եւ դրանց անբարենպաստ զարգացումը կարող է ցավալի հետեւանքներ ունենալ նաեւ Հայաստանի համար: Ներկա պահին այդ հետեւանքները տնտեսական են: Ըստ որոշ տեղեկությունների՝ Հայաստանի համար նախատեսված բեռներ գտնվում են իրանական Բենդեր Աբբաս նավահանգստում: Տնտեսական ավելի լուրջ հետեւանքները ինքնին մեծ անախորժություն կլինեն Հայաստանի տնտեսության համար, սակայն դա ամենասարսափելին չէ: Եթե հաջողվի Իրանում որեւէ կերպ քաղաքացիական բախումներ հրահրել, ապա դա արդեն լրջագույն մարտահրավեր կլինի ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլեւ անվտանգության համակարգի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4346 դիտում

Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն

ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ

«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ

Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա