Դպրոցի տնօրենն ընտրվելու է բաց քվեարկությամբ․ ընտրության կարգում փոփոխություններ են կատարվել

11/02/2021 schedule16:44

ՀՀ կառավարության փետրվարի 11-ի նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում: Ըստ այդմ, քվեարկությունը կլինի բաց, հավասար ձայներ ստացած հավակնորդների միջեւ ընտրությունն այլեւս չեն կատարի փոխվարչապետը կամ նախարարը։ Այդ դրույթը, որը բազմաթիվ դժգոհությունների տեղիք էր տալիս, վերացվել է։ Նոր կարգով տնօրենի թեկնածուն դպրոցի զարգացման ծրագիրն անպայման պետք է ներկայացնի նաեւ սովորողների ծնողներին ու մանկավարժներին, հանդիպի աշակերտների հետ։ Բացի այդ, մանկավաժական եւ ծնողական խորհուրդներում նույնպես տնօրենի թեկնածուի ընտրություն պետք է անեն, իսկ դպրոցի կառավարման խորհրդում համապատասխան ներկայացուցիչներըը պարտավոր են քվեարկել ծնողական եւ մանկավարժական խորհրդում հավանության արժանացած թեկնածուի օգտին։ 

Այս եւ այլ փոփոխություններին մանրամասն անդրադարձեկ է ԿԳՄՍ նախարարությունը։

Նախկին տնօրենը չի կարող պաշտոնակատար նշանակվել

Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կա՛մ մարզպետը, կա՛մ Երևանի քաղաքապետը, ըստ ենթակայության, թափուր տեղ առաջանալու օրը հաստատության տնօրենի պաշտոնակատար է նշանակում խորհրդի անդամ չհանդիսացող տնօրենի տեղակալներից մեկին:

Լիազոր մարմնի ղեկավարը տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող կարող է նշանակել նաև բարձրագույն կրթություն ունեցող և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձի, ով տվյալ հաստատության խորհրդի անդամ չէ: Հստակ ամրագրվում է, որ նախկին տնօրենը, ում լիազորությունների դադարեցման արդյունքում է առաջացել տնօրենի պաշտոնի թափուր տեղ, չի կարող նշանակվել նույն հաստատության տնօրենի պաշտոնակատար կամ պարտականությունները կատարող։

Մրցույթ հայտարարելը. նոր ժամկետներ

Դպրոցի կառավարման խորհուրդը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին որոշում: Խորհուրդը տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը եռամսյա ժամկետում (չներառելով դպրոցական արձակուրդների, արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածը), կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ:

Կառավարման խորհրդի նախագահը տնօրենի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը և մրցույթի հայտարարությունն առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է www.azdarar.am կայքում, ԿԳՄՍ նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում` escs.am, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ներկայացվելուց հետո՝ առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Մրցույթի մասնակիցների հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած` 15 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտերի ընդունումն ավարտվում է մրցույթ անցկացնելու օրվանից 10 աշխատանքային օր առաջ: Սահմանվում է, որ հայտերի բացակայության դեպքում փաստաթղթերի ընդունման ժամկետը երկարացվում է մեկ անգամ՝ տասնհինգ աշխատանքային օրով: Եթե երկարաձգված ժամանակահատվածում ևս դիմող չի լինում, ապա հայտարարվում է նոր մրցույթ:

Հայտերն ընդունում են կառավարման խորհրդի երկու անդամները, որոնք լիազորված են մրցույթ հայտարարած հաստատության խորհրդի կողմից:

Ով կարող է դառնալ դպրոցի տնօրեն

Տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար ՀՀ քաղաքացիությունը պարտադիր է: Հավակնորդը հաստատության խորհրդի նախագահին ներկայացնում է դիմում, ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ), ինքնակենսագրություն, հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) պատճենը (բնօրինակի հետ), դպրոցի զարգացման ծրագիրը, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է դպրոցի պաշտոնական կայքում և տրամադրվում խորհրդի անդամներին:

Հավակնորդը կարող է փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Այդ դեպքում փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են մրցույթի օրը:

Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել բոլոր հավակնորդների հանդիպումը տվյալ հաստատության սովորողների հետ և տրամադրել գրավոր տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ:

Ինչպես են արձանագրվում ծնողական և մանկավարժական համայնքի ձայները. նոր կարգավորում

Հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը դպրոցի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպվում է քննարկում` հավակնորդի, մանկավարժական խորհրդի (անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի ներկայությամբ) և ծնողական ընդհանուր ժողովի անդամների մասնակցությամբ: Եթե տնօրենի հավակնորդը չներկայանա քննարկմանը, ապա չի կարող մասնակցել հայտարարված մրցույթին:

Քննարկման արդյունքում մանկավարժական և ծնողական խորհուրդներում իրականացվում է փակ քվեարկություն, որի արդյունքները պարտադիր են մրցույթի ժամանակ մանկավարժական և ծնողական խորհուրդների կառավարման խորհրդում առաջադրված անդամների համար: Նրանք պարտավոր են քվեարկել մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից հավանության արժանացած թեկնածուի օգտին:

Մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից ըստ քվեարկության արդյունքների թեկնածու չընտրելու պարագայում խորհրդում առաջադրված անդամներն ազատ են իրենց քվեարկության ժամանակ: Նշվում է, որ տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը), եթե նա տնօրենի պաշտոնի հավակնորդ է, չի մասնակցում մյուս հավակնորդների զարգացման ծրագրերի քննարկմանը և քվեարկությանը:

Տնօրենի ընտրություն` բաց քվեարկությամբ

Մրցույթն անցկացնում է կառավարման խորհուրդը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում եզրակացություն` դրական կամ բացասական: Ներկայացուցիչը մրցույթին մասնակցում է դիտորդի կարգավիճակով և պարտավոր է պահպանել չեզոքություն, չմիջամտել ու չխոչընդոտել խորհրդի աշխատանքներին:

Մրցույթի ընթացքն արձանագրվում և ձայնագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը ձայնագրվում է, իսկ ձայնագրությունը պահպանվում է ուսումնական հաստատությունում:

Հիմնական նորություններից մեկն այն է, որ տնօրենն ընտրվում է բաց քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Բացակա խորհրդի անդամի ձայնը չի փոխանցվում:

Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ հավակնորդ, և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և հայտարարվում է նոր մրցույթ: Եթե հավակնորդների թիվը մեկից ավելի է, ապա տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրն անցկացվում է կրկնակի քվեարկություն, որի արդյունքում տնօրեն չընտրվելու դեպքում դարձյալ հայտարարվում է նոր մրցույթ: Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո՝ մինչև նիստի ավարտը, հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները, որոնք կարող են բողոքարկվել 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրանալը:

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ մրցույթին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` խորհրդի նախագահին նախապես ներկայացնելով դիմում:

ԿԳՄՍՆ-ն նշում է, որ գործող կարգում առկա են տնօրենի մրցույթի համար սահմանված ժամկետային կարգավորումներ, որոնց պատճառով մրցույթներն անհարկի երկարաձգվում են` գործընթացի վրա բացասական հետևանքներ թողնելով: Նոր կարգավորումը մրցույթի իրականացման համար առավել արդյունավետ ժամկետներ է սահմանում: Փոփոխություն է կատարվել նաև տնօրենի մրցույթի հրապարակման պահանջում: 

Նախարարությունը հիշեցնում է, որ ավելի վաղ հաստատվել էր դպրոցի զարգացման ծրագրի ձևաչափը, որտեղ սահմանվել են ծրագրին ներկայացվող հիմնական պահանջները:

ՀՀ կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ՝ փոփոխություն էր կատարվել հանրակրթական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14625 դիտում

ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ

Ծնունդի, մահվան գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը հասանելի են առցանց եղանակով

2018 թվականից հետո մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել․ Թորոսյան

Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան

ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի, ջրային ոլորտներին առնչվող հարցեր. Խուդաթյան

Կարելի է պատկերացնել ընդդիմադիր ուժի վիճակը, եթե ֆեյքերի և ԱԲ քոմենթ գրողների հարցումով Փաշինյանը 33% է ստացել

Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանցը. Գալյան

Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել

Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ճապոնիայում առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել. տեսանյութ

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել. լուսանկարներ

ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանը

Գավառի մանկատան հաշվին տնօրենը կազմակերպել է իր մտերիմների սրճարանի ջեռուցումը. նախաքննությունն ավարտվել է

Առաջիկա ամիսներին ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի. Գալյան

Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի

Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ

Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում հանդիպել են ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը. տեսանյութ

Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերությունները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը