Երևան
12 °C
ԱԺ-ում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի մասին: Պատգամավորը նշեց, որ ԳԱԱ-ի ինստիտուտներում կան 7000-ին մոտ աշխատողներ, իսկ միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ: Հարցադրումը այդ ինստիտուտներում ֆինանսավորման ձեւերին եւ կառույցի նախագահության կարգավիճակի խնդրի վերաբերյալ էր:
Բարձրագույն կրթության առանձնահատկությունների հետ կապված՝ Մելքումյանը ընդգծեց, որ բուհում ակադեմիական միջավայրը պահպանելը ամենակարեւորն է, քանի որ բուհերում կամաց կորչում է ակադեմիական միջավայրը. ավագ սերնդի ձեւավորողները կարծես հրաժեշտ են տալիս, միջին սերունդը բացակայում է. խթանող գործոններ չեն երեւում, եւ կրտսեր սերունդն է գալիս:
«Ակադեմիական միջավայրը պահպանելու խնդիր եմ տեսնում. եթե օղակներից՝ ամբիոններից որոշները դարձնում ենք վարչական, այսինքն՝ մի փայտիկով ակադեմիականը վերածում ենք վարչականի՝ ոչ մի վարչական գործառույթ չտալով, ապա դա դառնում է արդեն պրոբլեմ: Փաստացի այդ օղակները 80-90 տոկոս ակադեմիական կարգավիճակ ունեն, բայց պիտի արդեն գործեն վարչական կարգավիճակով: Չհաշված նաեւ այն, որ այդտեղից մոտավորապես 3.5-4 միլիարդ փող է դուրս գալու, եւ ամբիոններին զրկելու ենք ակադեմիական ներուժը լիարժեք օգտագործելուց»,- նշեց նա:
ԿԳՄՍ նախարարը Միքայել Մելքումյանի՝ ակադեմիայի կարգավիճակի մասին հարցի վերաբերյալ նշեց, որ ինստիտուտները ստանում են առավել ինքնուրույնություն. ի դեպ, խորհրդի կազմը 8 հոգանոց է, չորսը ինստիտուտի գիտխորհուրդն է առաջադրում, մեկը՝ ակադեմիայի նախագահությունը, իսկ երեքը՝ լիազոր մարմինը: Այնպես որ գիտական հիմնարկների հետ ոչ մի խնդիր չի տեսնում: Ֆինանսավորման վերաբերյալ նշեց, որ այն կատարվելու է ուղիղ: Իսկ նախագահությանը մնում է, ուղղակի վարչարարական եւ ֆինանսավորման գործերին ինքը չի խառնվում: Ավելացրեց նաեւ, որ օրենքը տալիս է հնարավորություն՝ ակադեմիական ինստիտուտին ձեւավորելու ցանցեր, որոնք կարող են նախագահությանը զուգահեռ ձեւավորել իրենց համակարգող խորհուրդը:
Արձագանքելով նախարարի պատասխանին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ կյանքը ցույց կտա, թե այդ ցանցային համակարգը ինչ արդյունքներ կտա, թեեւ ինքն էլ տուրք չի տալիս նրան, որ 70 տարի առաջ եղածից պետք է կառչենք ու հանկարծ վախենանք ինչ-որ բան փոխելու գաղափարից, ինչ է թե կարող են ինչ-որ կարծիքներ լինել: Միակ խնդիրը Միքայել Մելքումյանը տեսնում է ֆինանսավորման մեջ: Նա հույս հայտնեց, որ գոնե հաջորդ տարվա բյուջեում ֆինանսավորման հստակ ավելացում կունենանք եւ ճիշտ ֆինանսավորման մեխանիզմներ կմշակենք ապագա արդյունքների համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT