Այն, ինչ կարելի է ստանալ նավթից, փայտից եւ բամբակից, հնարավոր է ստանալ տեխնիկական կանեփից. Միսկարյան

Մի քանի օր է՝ համացանցում ակտիվորեն քննարկվում է արդյունաբերական կանեփի արտադրության համար ՀՀ կառավարության կողմից նախապայմաններ ապահովելու հարցը: Կառավարության վերջին նիստում ընդունվել է «Տնտեսական արձագանքման ծրագիրը եւ գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» նախագիծը, որի նպատակային գործողություններից մեկը գյուղատնտեսության ոլորտում բարձր արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման եւ վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումն է:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ խոսքը արդյունաբերական կանեփի մասին է, որի արտադրության բավականին դրական փորձն ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Չինաստանը: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեխնիկական կանեփը շատ կարեւոր արդյունաբերական հումք է եւ այն կանեփը չէ, որի մասին մարդիկ գիտեն:

Տեխնիկական կանեփի աճեցման եւ վերամշակման կարեւորության մասին դեռեւս ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում բարձրաձայնել էր ձեռներեց Գարեգին Միսկարյանը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Միսկարյան, տեխնիկական կանեփի արտադրության խնդրին մի քանի անգամ անդրադարձել եք: Ի՞նչ է տեխնիկական կանեփը, եւ ինչպե՞ս եք գնահատում Կառավարության նախաձեռնությունը:

- Կառավարության նախագծի մասին շատ բան ասել չենք կարող, քանի որ հայտնի է միայն, որ կթույլատրվի տեխնիկական կանեփի արտադրությունը: Այստեղ շատ կարեւոր է այն ընթացակարգը, որով կարող է լիցենզիա տրվել, եթե դա լիցենզավորված գործունեություն համարվի, նաեւ, թե սերմի վաճառքն ինչպես է լինելու: Երբ սրանք հայտնի կլինեն, այդ ժամանակ հնարավոր կլինի գնահատել Կառավարության աշխատանքը: Ընդհանուր առմամբ, ողջունելի է այդ նախաձեռնությունը: Մեր երկրում գյուղատնտեսական վարելահողերի գրեթե 50 տոկոսը՝ մոտ 250 հազար հեկտար, անմշակ է մնում: Տեխնիկական կանեփը բացի այն, որ բոլորովին այն կանեփը չէ, ինչը մարդիկ պատկերացնում են, նաեւ նպաստում է հողի որակի բարձրացմանը եւ շատ քչապահանջ բույս է: Ցրտին էլ է դիմանում, կարկուտին էլ: Հայաստանի տարածքում աճող ամենաքիչ ջուր պահանջող բույսից 4 անգամ քիչ ջուր է պահանջում: 1500 մետր բարձրությունից վերեւ վարելահողերում ընդհանրապես կարող է անջուր աճել:

Ժամանակին տեխնիկական կանեփը արգելվել է ամբողջ աշխարհում: 1961 թվականին ՄԱԿ-ի կոնվենցիայով ապօրինի թմրանյութերի շրջանառության շրջանակներում է դա արվել, բայց հիմա բոլորը դրա մասին խոսում են՝ ասելով, որ դրա հետեւում կանգնած են եղել նավթի վաճառքով զբաղվողները: Տեխնիկական կանեփը այդ ժամանակ ամբողջովին փոխարինում էր այն բոլոր արտադրանքներին, որոնք հետո սկսեցին նավթից ստանալ եւ մրցակցում էր նավթի հետ, դրա համար նավթի մարժան սկզբից ԱՄՆ-ում, հետո ամբողջ աշխարհում լոբբինգ արեց եւ պարտադրեց տեխնիկական կանեփի պլանտացիաները վերացնել: Չնայած դա բացարձակ կապ չունի մարիխուանայի հետ: Իհարկե, նույնազգի բույսեր են, բայց, կախված իրենց բաղադրությունից, տարբեր են: Կանեփի մեջ ընդհանուր առմամբ 113 տեսակի ունիկալ մոլեկուլներ կան եւ դրանց մեջ նաեւ կան բույսեր, որոնց մեջ հոգեակտիվ նյութը շատ է եւ կան բույսեր, որոնց մեջ ընդհանրապես հոգեակտիվ նյութ չկա: Տեխնիկական կանեփը հենց այն տեսակի է, որի մեջ հոգեակտիվ նյութ ընդհանրապես չկան:

- Որտե՞ղ է օգտագործվում տեխնիկական կանեփը:

- Այն, ինչ կարելի է ստանալ նավթից, փայտից եւ բամբակից, հնարավոր է ստանալ տեխնիկական կանեփից՝ վառելիք, բիոպլաստիկ, փայտ, թուղթ, հագուստ, կոշիկ: Շուրջ 50 հազար անուն ապրանք կա:

- Ժամանակին տեսակետներ են հնչել, որ տեխնիկական կանեփի անվան տակ կարող է նաեւ հոգեակտիվ նյութեր արտադրվել: Ինչպե՞ս է լինելու վերահսկողությունը:

- Դա նույնպես մոլորություն է: Ամբողջ աշխարհում այդ ոլորտի մասնագետներին հայտնի է, որ այն տարածքում, որտեղ մարիխուանան ապօրինի աճեցնում են, այդտեղ տեխնիկական կանեփի ծաղկի փոշիով արհեստական փոշոտում են անում, որպեսզի այդ մարիխուանան դառնա սովորական տեխնիկական կանեփ: Այսինքն՝ այդ հոգեակտիվ հատկությունը կորցնի: Դա նշանակում է, որ այն տարածքներում, որտեղ մշակվում է տեխնիկական կանեփ, ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ մարիխուանա աճեցնել, որովհետեւ փոշոտումից հետո մարիխուանան դառնալու է սովորական ոչ հոգեակտիվ բույս:

- Որքանո՞վ է տեխնիկական կանեփի արտադրությունը Հայաստանում հետաքրքրում ներդրողներին:

- Վերջին շրջանում պարզվել է, որ տեխնիկական կանեփի մեջ կա ՍԲԴ կոչվող նյութը, որը շատ դրական ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: Հիմա Իսրայելը, ԱՄՆ-ն այդ նյութի հետ տարբեր փորձարկումներ են անում, դա բարդ տեխնոլոգիայով ստացվող նյութ է եւ միայն տեխնիկական կանեփից է լինում ստանալ: Դրանից ստացվող եթերայուղի լիտրը այսօր միջազգային շուկայում 6 հազար դոլար է, որը ստանում են տեխնիկական կանեփի ծաղիկներից: Եթե այդ յուղի արտադրությունը լինի, ապա 1 հեկտարից տասնյակ հազարավոր, եթե չասեմ՝ հարյուր հազարավոր դոլարներ կարելի է ստանալ: Բայց, իհարկե, դա այդքան հեշտ չէ, նախ տեխնոլոգիաներն է պետք ձեռք բերել, պետք է դուրս գալ շուկա եւ տեղում այդ հենքի վրա զարգացնել, ասենք, կոսմետոլոգիան, կամ դեղագործական նպատակներով դա օգտագործել, ինչպես Իսրայելն է անում:

Որպեսզի խոսենք մեծ եկամուտների եւ մեծ մուտքերի մասին պետբյուջե, պիտի խոսենք այն տեխնոլոգիաների մասին, որը պիտի կիրառվի մշակման եւ վերամշակման պրոցեսի մեջ: Հարյուրավոր սորտեր կան՝ յուղատու, թելատու, կոշտ թել, նուրբ թել: Կախված նրանից, թե պետությունը որ տեսակի արտադրությունը կթույլատրի, այն կարող է հետաքրքիր լինել ներդրումների առումով: Այնպես չէ, եթե պետությունը թույլ տվեց տեխնիկական կանեփ ցանել, վերջ, դրանով տնտեսությունը սկսելու է թռիչքաձեւ զարգանալ: Օրինակ՝ Չինաստանը որոշել է, որ իր բանակի համազգեստը պետք է լինի տեխնիկական կանեփի եւ բամբակի խառնուրդով՝ 40/60, որովհետեւ տեխնիկական կանեփից ստացված թելը չի բորբոսնում, ցեց չի ընկնում, չի քրտնեցնում մարմինը:

- Աշխարհում տեխնիկական կանեփի արտադրության ի՞նչ օրինակներ կան:

- ԱՄՆ-ում 2018-ի դեկտեմբերին Թրամփը փաստաթուղթ ստորագրեց, ըստ որի՝ ամբողջ ԱՄՆ-ում թույլատրվում է տեխնիկական կանեփ մշակել: Դրանից հետո մեծ բում է սպասվում: Ավստրալիան, Նոր Զելանդիան, եվրոպական բազմաթիվ երկրներ թույլատրում են տեխնիկական կանեփի մշակումը: Մենք պետք է փորձենք չօգտագործվող հողերն օգտագործել, այլ ոչ թե օգտագործվող հողերում տեխնիկական կանեփ աճեցնել:

- Ինչպես ստացվեց, որ դուք սկսեցիք տեխնիկական կանեփի արտադրության վերաբերյալ ուսումնասիրություն կատարել:

- Բանն այն է, որ ես հող ունեմ 5 հեկտար եւ անընդհատ փնտրում էի ինչ-որ մշակաբույսեր, որոնք առավել մեծ արդյունք կտան այդտեղ աճեցնելու համար: Միջազգային շուկան ուսումնասիրելու ժամանակ պարզեցի, որ գոյություն ունի ՍԲԴ մոլեկուլ պարունակող նյութը, որը ստացվում է տեխնիկական կանեփից եւ որը յուղերի մեջ ամենաթանկն է: Դա պատճառ դարձավ, որ ես ավելի խորն ուսումնասիրեմ տեխնիկական կանեփը, դրա պատմությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
55535 դիտում

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը