Երևան
12 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:
Նախագծով առաջարկվում է ՀՀ բոլոր մարզերում 1-ից 20 հեկտար մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի եւ կորնգանի, ինչպես նաեւ 0.5-20 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող հավաստագրված եւ ախտահանված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սերմի 1 կգ-ի համար տրվող սուբսիդավորման կամ փոխհատուցման գումարը հնարավորություն կտա շահառուներին մատչելի պայմաններով՝ շուկայական գնից առավել ցածր գնով՝ շուրջ 50 տոկոս, իսկ սահմանամերձ բնակավայրերում՝ շուրջ 70 տոկոս, ձեռք բերել որակյալ սերմեր եւ ցանք կատարել:
Ըստ նախագծի հեղինակների՝ 2019 թվականին պաշտոնական տվյալներով Արցախում հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա եւ Արցախից ՀՀ է ներկրվել շուրջ 40 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն: Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չի լինի ապահովել դեպի ՀՀ արտահանման ծավալները։
Ըստ հեղինակների՝ նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում շուրջ 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն եւ կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովմանը, բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ մինչեւ 30 %-ով։ Նախագծի համար նախատեսվում է հատկացնել 701 մլն 440 հազար դրամ։
Ծրագրի մասնակիցներն են՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, սերմերի վաճառք իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ գյուղատնտեսությունում տնտեսավարողները՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը:
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ 1.0-20․0 հա մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի եւ կորնգանի, ինչպես նաև 0.5-20․0 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից կարող է կատարվել մի քանի մշակաբույսերի ցանքեր, ինչպես նաեւ ագրոտեխնիկական պահանջներով սահմանված նույն հողատարածքի վրա խառը ցանքեր։ Նույն շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների մակերեսների հանրագումարը չի կարող գերազանցել 20․0 հա-ը։
Ծրագրի շրջանակում ձեռք բերված հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմերի ցանքը պետք է պարտադիր կատարվի մինչեւ տվյալ տարվա հունիսի 10-ը, իսկ հացահատիկային եւ կերային մշակաբույսերի դեպքում՝ մինչեւ տվյալ տարվա մայիսի 10-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT