«Ռոբին Հուդերի», «մի խումբ ռոմանտիկների» նրանց հոգևոր հայրերի տեղը քրեակատարողական հիմնարկն է. Վահան Վարդապետյան

03/02/2021 schedule23:25

Ովքեր մեզ խաղաղությունից հեռացրին, այսօր փախչում են պարտությունից, արդարանում են բոլորը, իբր «մաքրում» իրենց և տասնամյակների մեղքը բարդում մեկի վրա: Սա պարտությո՞ւն էր, թե՞ աղետ, արհավի՞րք, աշխարհաքաղաքական երկրաշա՞րժ, որ դեռ շարունակություն ունի: Իսկ ինչո՞ւ չխոստովանենք, որ 44 օր կարողացանք զարմանալիորեն դիմակայել:

Եթե մենք իրար հետ խոսել ու բանակցել չկարողանանք, ինչպե՞ս ենք արտաքին աշխարհի հետ բանակցելու: Սա ի՞նչ պահվածք է. խոսել ժողովրդի, հանրության անունից՝ «ողջ հայությունը պահանջում է», «մեր հանրությունը չի ների», «միասնական ու ազգային համաձայնության կառավարության թեկնածուն այսինչն է»…

Կա՛նգ առեք, խոսե՛ք ձեր անունից:

Խոսենք մեր կշռին ու չափին համապատասխան, իսկ մեր ձայների չափն ու տոկոսը որոշենք ընտրական գործընթացներով: Զգույշ լինենք ու համերաշխ:

Իշխանությունն առաջարկում է արտահերթ ընտրություններ, ընդդիմություն կոչվածները չեն համաձայնում: Պետք է լիներ ճիշտ հակառակը: Դեռ չսպառած պայքարի սահմանադրական ձևերը՝ արդեն իսկ սպառվել են և այսօր բացահայտ, համատարած ու անպատիժ հանդես են գալիս բռնության կոչերով: Իրավապահների արձագանքը չպետք է ուշանա, բռնության քարոզը պետք է արժանանա ամենակոշտ արձագանքի: «Ռոբին Հուդերի», «մի խումբ ռոմանտիկների», նրանց հոգեւոր հայրերի տեղը քրեակատարողական հիմնարկն է:

Որքան էլ խուսափենք ներսում թշնամիներ փնտրել, այնուամենայնիվ, այսօր ամենավտանգավորը ներքին թշնամին է:

Տարիներ շարունակ խոսում էինք լյուստրացիայի անհրաժեշտության մասին, անկախ մեզանից՝ բնական լյուստրացիան այսօր իրականություն է, տեղի է ունեցել մանրակրկիտ, անթերի, գրեթե առանց բացառության:

Հայաստանում գերակշիռ մեծամասնությունը սահմանադրական գործընթացների կողմնակից է, մեծամասնության պահանջը իշխանությունից կայունության և համերաշխության ապահովումն է: 17-ին մերժեցին ու բացառեցին, որովհետև տեսան նրանց կազմը, բաղադրությունը, լսեցին ու համոզվեցին, որ նրանց շարքերում թանձրացած են Երրորդ հանրապետության բոլոր բացասական որակները: Ո՞ւմ պատճառով ավելի շատ մերժվեցին, Վազգեն Մանուկյանի՞, մնացածի՞, թե՞ հատկապես նրա, ով նորից խոսում է իր առաջադրվելու մասին:

Պատասխանատու և օրինապահ քաղաքացիների պահանջը Փաշինյանից՝ ապահովել ներքին կայունություն և աշխատանքային մթնոլորտ, պահպանել ամենամեծ ձեռքբերումը՝ սահմանադրական կարգը: Այս հարցում ոչ մի զիջում, ոչ մի հրաժարական: Եթե համակրանքի նշույլ անգամ չի մնացել այս իշխանության հանդեպ, հիասթափված եք, ձեր սպասելիքներն ու ակնկալիքները չեն իրականացել, միևնույն է, չպետք է նպաստեք ապակայունացմանը և անօրինական գործընթացներին: Չարչրկվում է նաև այն հարցը, թե ով է այսուհետ լինելու գլխավոր բանակցողը, թող ոչ ոք հայտնագործություն չանի, լեգիտիմ իշխանությունն է միակ վստահելի բանակցողը (ոչ թե ժամանակավորը, ո՛չ լեգիտիմը, հեղաշրջողը):

Բավական է անընդհատ խոսել կապիտուլյացիայից ու կործանումից, մրցակցել՝ ո՞վ է ավելի ծանր տանում ու ավելի այլայլված, իբր չեն հաշտվում ու համակերպվում պարտության հետ: Եկեք մեր կորուստները հաղթահարենք աշխատանքով, պարտության հետ չհամակերպվենք ու չհաշտվենք աշխատելով ու ստեղծելով: Իսկ աշխատելու համար խաղաղություն ու համերաշխություն է պետք:

Այս ճգնաժամային ու արտակարգ իրավիճակում է, որ պիտի դրսևորվեն մեր ազգային որակները՝ պետությանն ու հայրենիքին տեր կանգնելու, չլքելու, չարտագաղթելու, ավելի եռանդով ու նվիրումով աշխատելու, կայունություն ու համերաշխություն պահպանելու…

Այս իրավիճակում է, որ պիտի ձևակերպվեն ժամանակին համահունչ նոր տեսակետներ ու գաղափարներ: Իշխանությունը բոլորի բերանները պիտի «փակի» գործ անելով, արդյունքներ ցույց տալով, չպետք է ժամանակ ունենա ամեն մի սադրանքի, բամբասանքի անդրադառնալու:

Ազգային անվտանգության լուրջ հիմնախնդիրներ են այսօր մարդկային ռեսուրսի անբավարարությունը, ժողովրդագրական ցուցանիշների սպասվելիք վատթարացումը, կադրային սակավությունը, պրոֆեսիոնալիզմի ու բարոյականության զուգակցման դեպքում՝ ուղղակի կադրային սովը, այն էլ՝ բոլոր ոլորտներում: Թերացել ենք նաև որակի հարցում. մեզ անհրաժեշտ է որակյալ քաղաքացի՝ կրթված, դաստիարակված և առողջ:

Ազգային անվտանգության գերակայությունից ելնելով որքան էլ պարտադրված լինենք ինքնիշխանության ժամանակավոր ու չափավոր նահանջների՝ պետք է գիտակցենք, որ պետականության պահպանման ու ազգային անվտանգության կարևորագույն գործոնը ինքնիշխանությունն է՝ սուվերենությունը:

Իր բարձր լեգիտիմությունն ու ժողովրդականությունը իշխանությունը չծառայեցրեց հասարակությանը ներկայացնելու ստացած ծանրագույն, «պայթյունավտանգ» ժառանգությունը: Չեմ կարծում նաև, թե հնարավոր էր կանխել տարիներ շարունակ նախապատրաստված, նպատակաուղղված, ամենաճշգրիտ պահի հաշվարկմամբ սանձազերծված տարածաշրջանի նոր քարտեզագրումը, ռուս-թուրքական փոխշահավետ պայմանավորվածությունները: Այս ամենը չմարսած՝ ինչպիսի՞ հետևանքների սպասենք  ամերիկյան և եվրոպական միջամտությունների արդյունքում: Ով ինչ անի, մենք ենք հարվածներ ստանալու ու ճոճվելու, մեզանից պահանջվում է համերաշխ ու խոհեմ լինել: Ռուս-թուրքական համագործակցությունը ինչ շարունակություն կունենա, դրան ինչպիսի հակազդեցություն կդրսևորեն ԱՄՆ-ը և Արևմուտքը, ԱՄՆ-Իրան հնարավոր համագործակցությունը ինչպիսի շրջադարձերի կարող է հանգեցնել, և այս ամենից որքանով կարող է շահել ու հնարավորինս քիչ կորուստներ ունենալ մեր պետությունը, ահա սպասվելիք ճակատագրական ու վճռորոշ հիմնախնդիրները:

Արդեն իսկ հուսադրող ազդակներ ենք տեսնում ԱՄՆ-ից և Եվրոպայից: Գերիների, Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի հստակ ու կոշտ հայտարարությունները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի սուր քննադատությունը Թուրքիայի հանդեպ, կասետային և ֆոսֆորային ռումբեր օգտագործելու համար Ադրբեջանի դատապարտումը Եվրախորհրդարանի կողմից: Մինսկի խմբի գործունեության շարունակությունն ու ակտիվացումը ամենաշատ անհրաժեշտ է հայկական կողմերին, ինչու ոչ՝ ՌԴ-ին՝ տարածաշրջանում իր գործունեությունը լեգիտիմացնելու նպատակով:

Մեր գործունեությունը Մինսկի խմբի համանախագահների հետ պետք է լինի ավելի սերտ և արդյունավետ: Մինսկի խմբի գործունեությունը կասեցնելու, ձախողելու հարցում ամենաշահագրգիռը Թուրքիան ու Ադրբեջանն են: Անմիջականորեն մեր շահերից է բխում նպաստել ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դերակատարությանը Մինսկի խմբի շրջանակներում, սակայն այս հարցում մեր հնարավորությունները սահմանափակ են, նախաձեռնողականությունը՝ վտանգավոր: Բայց արդեն այդպիսի նախաձեռնողականություն սկսել է դրսևորել հզոր գերտերությունը՝ ԱՄՆ-ը՝ բացահայտ խոսելով Արցախի կարգավիճակի քննարկումների մասին: ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Բլինքենը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև ու կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Մինսկի խմբի ակտիվացումը կարող է կարևոր շտկումների հանգեցնել, այնպես որ, մեզ պարտադրված եռակողմ հայտարարությունն անշրջելի ու անվերադարձ չէ:

Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19553 դիտում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր