Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը․ փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ․ վարչապետ

Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի եւ ՌԴ կառավարությունները որոշումներ են կայացրել: ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա նաեւ սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետեւ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի են մեկնում ՌԴ։

Փաշինյանը նշեց, որ իրենք նախորդ տարվանից ՌԴ եւ ԵԱՏՄ գործընկերների հետ աշխատել են այս թեմայի վրա և արդեն կարծես ունեն կոնկրետ արդյունք:

«Գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի եւ ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետեւյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ»,- ներկայացրեց գործադիրի ղեկավարը:

Նա ընդգծեց՝ այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտային կարգով՝ մինչեւ մարտի 1-ը. «Բայց գործնականում, կարծում ենք, այն կաշխատի, որովհետեւ նախափորձարկումն արդեն հաջող անցել է»:

Արձագանքելով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Путешествую без COVID-19» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում. «Այդ լաբորատորիաներում նրանք հանձնում են թեստ, դրա արդյունքները մտցվում են համապատասխան ծրագրով, եւ բացասական պատասխանի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը, եւ քաղաքացին կարողանում է հատել սահմանը»:

Ավանեսյանի խոսքով՝ թեստի պատասխանը գործում է 72 ժամվա ընթացքում:

Վարչապետը հայտնեց, որ փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են ճամփորդել, եւ այս փաստի բերումով չվերթները կավելանան․ «Հույս ունեմ, որ արդեն փետրվարի վերջ, մարտի սկզբին կունենանք նախորդ ամոբղջ ուղեւորափոխադրումների ծավալը»։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2051 դիտում

Արսեն Թորոսյանն այցելել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացել պայմաներին

Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերը սպասարկող «Մուսալեռ» մասնաճյուղ. տեսանյութ

Կոստանյանը Բոսացկիին է ներկայացրել վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո տարածաշրջանային իրավիճակը

Բանախոսություններով հանդես կգան Նիկոլ Փաշինյանը և Չեխիայում հայտնի «Մառլենկա»-ի հիմնադիրը. «Իմ քայլը»

Նեապոլի մոտակայքում գտնվող Կամպի Ֆլեգրեյում երկրաշարժ է տեղի ունեցել

Հիմնանորոգվել և լուսավորվել է Սյունիքի Շինուհայր բնակավայրի կենտրոնական ճանապարհը. տեսանյութ

ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցերը

Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների նախորդ շաբաթվա ծառայության արդյունքները. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանն այցելել է «Ավալանժ» ջերմատնային համալիր

«Ում տակ կպառկի» Կտրիճ Ներսիսյանը ընտրություններին. Սերժին ու Քոչին մնում է Երևանում տկլոր քայլեն. տեսանյութ

Գազայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող «Գլոբալ Սումուդ» նավատորմը վերադարձել է Բարսելոնայի նավահանգիստ

«Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի նպատակը ՀՀ-ին աջակցելն է

Իրականացվել է 40 թռիչք, տարհանվել են տուժածներն ու դիերը. Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն աճել է

Բավական է պղծեք զոհերի հուշահամալիրը, միտինգ անելու այլ տեղ գտեք. Չախոյան

Դաշնակցությունը հրաժարվեց Արցախից. Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց են կապել. Արեգ Քոչինյան. տեսանյութ

Վերջապես լուծվեց ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում ՀՀ-ի՝ «կողմ» չհամարվելու խնդիրը. ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված է

Գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա. ՀՀ-ն ՇՀԿ անդամակցության հարցում տեսնում է կառուցողական մոտեցում. ԱԳՆ

Պետք է պատրաստ լինել խաղաղության մեծ գաղափարի իրականացմանը. նախագահը մասնակցել է Սասունիկի դպրոցի բացմանը

Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից ապօրինի ջրառ է իրականացվել. խողովակաշարն ապամոնտաժվել է

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն. վարչապետ

Դպրոցական դասերի վաղ սկիզբ․ ռացիոնալ որոշում՝ ի շահ ուսումնական գործընթացի և լոգիստիկայի

Պուտին-Փեզեշքիան երկկողմ հանդիպում է տեղի ունեցել. տեսանյութ

Հանրային անվտանգությունը սկսվում է կրթված քաղաքացուց. ՆԳ նախարարը շնորհավորել է Տերյանի դպրոցի աշակերտներին

Պատմական զարգացում է. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Մինսկի գործընթացը և կից կառույցները փակելու որոշումը

Ադրբեջանի նախագահի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում Վաշինգտոնում համաձայնեցված տրամաբանության մեջ. վարչապետ

Մասնակցեցի ՉԺՀ առաջին տիկին Պենգ Լիյուանի ընդունելությանը. Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Տարոն Մարգարյանը Երևանում դպրոցների հողատարածքներ է օտարել․ 16 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Հայտնի է Վայոց ձորի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի պատճառը. հարուցվել է վարչական վարույթ

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը. հայտնի է՝ ինչու Նորբերտո Բալեկյանը չի միանա

Այսօր եկեղեցական բարձրագույն իշխանության մեջ ավելի ցայտուն տեսանելի է անսեր ու աններող ոգին. Տեր Արամ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 5-8 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 1-ին

Մինչ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ ՆԳՆ

Շատ կարդանք և շատ կրթվենք, որ կարողանանք «Ճանաչե’լ իմաստությունը և խրատը, հասկանալ հանճարների խոսքը». Հակոբյան

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

Հայաստանին կտրամադրվի 45,3 մլն եվրոյի վարկ առողջապահության որակի լավարկմանն ուղղված ծրագրի համար. նախագիծ

Հայաստանի հանրային ռադիոյի նախկին տնօրենը մեղադրվում է կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու համար

Սեպտեմբերի 1-ը՝ գիտելիքի ու նոր հնարավորությունների սկիզբ

Հնդկաստանը կրկին արգելափակել է Ադրբեջանի ՇՀԿ-ին միանալու հայտը

Անկախ չափից, ուժից և հարստությունից՝ բոլոր երկրները պետք է հավասար մասնակցեն համաշխարհային կառավարմանը. Ծինփին