«Լուսավոր Հայաստանի» նախագիծը կրկին մերժվեց. «Ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները»՝ «սպառնաց» Մարուքյանը

37 կողմ, 76 դեմ, 1 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը մերժեց 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգ ընդգրկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված հայտարարության նախագիծը՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին: 

Մինչ քվեարկությունը ընդմիջում էր հայտարարվել, որից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու հայտարարության նախագիծը օրակարգ մտցնելուն:

Իսկ պատճառը, ըստ Մակունցի, այն է, որ իշխանություններն արդեն իսկ ներկայացրել են ճանապարհային քարտեզ՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հաղթահարելու հետ կապված, եւ բոլոր քաղաքական ուժերին էլ առաջարկվել է ցանկության պարագայում քննարկել այդ ճանապարհային քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումը: 

Ավելին, ըստ Մակունցի, իրենք առարկություն չեն ներկայացրել ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզին, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, եւ պատրաստակամություն են հայտնել քննարկումներ իրականացնել արտահերթ ընտրությունների հետ կապված:

«Հիմա ինչ է անում «Լուսավոր Հայաստանը»: Ասում է՝ էդ ամեն ինչը դնենք մի կողմ եւ քննարկենք մեր նախագիծը: Էդպես չի լինում»,- նկատեց Մակունցը:

Նա նաեւ հայտարարեց, որ թեեւ ԼՀԿ-ն ասում է, որ իր առաջարկը լարվածության թուլացմանն է միտված, սակայն իր վերը նշած պատճառները ցույց են տալիս, որ իրականում լարվածության էսկալացիային են ուղղված:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանն էլ արձագանքեց, թե՝ եթե խնդիրը հայտարարության 1-ին կետն է, ըստ որի՝ վարչապետը պետք է հեռանա, թող հարցը մտցնեն օրակարգ, գան ասեն՝ պետք չէ, որ հեռանա վարչապետը, շարունակեն քննարկել մյուս հարցերը: 

«Սահմանադրության ներսում եղած գործողությունները մերժում եք դուք, «Իմ քայլը» դաշինք, ի՞նչ եք դուք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞լ պրոցեսները»,- հավելեց նա:

Հարցը դրվեց քվեարկության, եւ մերժվեց օրակարգի ընդգրկումը:

Հիշեցնենք, որ նույն նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում:

Ըստ այդ հայտարարության նախագծի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, այնուհետեւ խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձեւավորվի իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն, ապահովվի հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակ, բանակցություններ նախաձեռնվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ՝ ավելի վաղ ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ՝ այդ հարցի հայանպաստ լուծման հասնելու նպատակով եւ այլն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2708 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ