Առաջարկվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի դրոշմանիշային վճարի չափը մեղմացնել ցածր վարձատրվողների համար

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանը եւ Արտակ Մանուկյանը դրոշմանիշային վճարման այլ տարբերակ են առաջարկում, որն ուղղված է ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների բեռը նվազեցնելուն։

2020 թ. տարեվերջին Ազգային ժողովը ընդունեց Կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի՝ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները նախկին 1000 դրամի փոխարեն պետք է դառնա՝ ըստ աշխատավարձի չափի, չնայած մինչ այդ Կառավարությունն առաջարկում էր 1000 դրամները համընդհանուր դարձնել 3000՝ անկախ աշխատավարձի չափից։

Այս դեպքում պատգամավորները առաջարկում են, որ դրոշմանիշային տարբերակը լինի դարձյալ ըստ աշխատավարձի չափի, սակայն՝ ավելի մեղմ տարբերակով։

Նախագծով մինչեւ 100 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում դրոշմանիշային վճարը կլինի 1500 դրամ,

100 հազար 1 դրամից մինչեւ 150 հազար դրամի դեպքում՝ 2000 դրամ,

150 հազար 1 դրամից մինչեւ 300 հազար դրամի դեպքում՝ 3000 դրամ,

300 հազար 1 դրամից մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 5000 դրամ,

500 հազար 1 դրամից մինչեւ 750 հազար դրամի դեպքում՝ 7500 դրամ,

750 հազար 1 դրամից մինչեւ 1 մլն 500 հազար դրամի դեպքում՝ 15 հազար դրամ,

1 մլն 500 հազար 1 դրամ եւ ավելիի դեպքում՝ 20 հազար դրամ։

Նրանց առաջարկով անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները մինչեւ 2 միլիոն 400 հազար դրամ հարկման բազայի դեպքում կվճարեն տարեկան 18 հազար դրամ,

2 միլիոն 400 հազար 1 դրամից մինչեւ 6 մլն դրամ հարկման բազայի դեպքում՝ 24 հազար դրամ,

6 միլիոն 1 դրամից մինչեւ 12 միլիոն հարկման բազայի դեպքում՝ 48 հազար դրամ,

12 միլիոն 1 դրամի եւ ավելի հարկման բազայի դեպքում՝ 120 հազար դրամ:

Արդեն իսկ ընդունված եւ պատգամավորների կողմից առաջարկվող տարբերակների մեջ մի շարք տարբերություններ կան. Կառավարության առաջարկում 100 հազար 1 դրամից մինչեւ 200 հազար դրամի դեպքում դրոշմանիշային վճարը սահմանվում էր 3000 դրամ, 200 հազար 1 դրամից մինչեւ 500 հազար դրամի դեպքում՝ 5500 դրամ։

Նախագծի հեղինակներից Գեւորգ Պապոյանը «Հայկական ժամանակԻ» հետ զրույցում ասաց, որ իրենց ներկայացրած նախագծով գրեթե նույնչափ գումար մուտք կլինի հիմնադրամ, որքան Կառավարության առաջարկի դեպքում։

«Մենք էականորեն ավելացրել ենք 1.5 մլն դրամ եւ ավելի աշխատավարձ ստացողների դրոշմանիշային վճարը, որոշակիորեն ավելացել է նաեւ 750 հազար դրամից մինչեւ 1.5 մլն դրամ ստացողների դրոշմանիշային վճարը։ Դրա հաշվին մենք 150-ից 200 հազար դրամ եւ 200-ից 300 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար մի փոքր մեղմացրել ենք չափը»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ գործող տարբերակով, եթե բաշխենք աշխատավարձի վրա, կստացվի 0.85-3%-ի չափով, ընդ որում՝ այդ 3 տոկոսը ցածր աշխատավարձ ստացողների համար էր, իսկ 0.85-ը՝ բարձր։ Այս նախագծով տատանվում է աշխատավարձի 1-2%-ի սահմաններում։

Պապոյանն ասաց, որ իրենց նախագծով հիմնականում իջել է ցածր աշխատավարձ ստացողների վճարելիք գումարը. «Պայմանական ասենք՝ 750 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու կյանքի որակի վրա շատ ավելի քիչ կազդի 7500 դրամը, քան, ասենք, 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդու վրա՝ 3000 դրամը»։

Հարցին՝ արդյոք Կառավարության հետ քննարկում եղե՞լ է նախագծի վերաբերյալ, պատգամավորը նախ նշեց, որ Կառավարության առաջարկած տարբերակն ընդունվել է 2 արտահերթ նիստով, եւ այդ ժամանակ պատգամավորները, ըստ էության, զրկված են եղել առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից. «Քանի որ այդ ժամանակ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ժամանակ չկար, մենք հայտարարեցինք, որ այս կետերով գնալու ենք առաջ։ Որոշ կետերի շուրջ Կառավարությունը ուներ համաձայնություն, որոշ կետերի շուրջ նախնական այդքան էլ դրական տրամադրված չեն, պետք է քննարկել»։

Նա ընդգծեց՝ եթե բերվեն այնպիսի անառարկելի փաստարկներ, ապա նախագծում ինչ-որ փոփոխություններ կլինեն, իսկ եթե ոչ, իրենց առաջարկը կներկայացնեն, եւ, իր կարծիքով, Կառավարությունը կհամաձայնի դրան։

Հարցին՝ ի վերջո ո՞ր տարբերակն է ճիշտ՝ դրոշմանիշային վճարը բոլորի համար նույնչա՞փ սահմանել, թե՞ ըստ աշխատավարձի, Պապոյանը պատասխանեց. «Եթե նայենք տնտեսագիտական տեսանկյունից, բնականաբար, սա դրոշմանիշային վճար է, եւ պետք է լինի ֆիքսված թիվ։ Բայց բոլորի համար 3 հազար դրամ սահմանելը սոցիալական խնդիր էր առաջացնելու, օրինակ՝ ե՛ւ 100 հազար դրամ ստացողն էր 3000 վճարելու, ե՛ւ 2.5 մլն դրամ ստացողը։ Մենք այս իրավիճակում ավելի շատ սոցիալական բաղադրիչ ներդրեցինք եւ ոչ թե մասնագիտական»։

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ հիմնադրամի տեսանկյունից կարեւոր է, որ տարեկան 23 մլրդ դրամ գումար լինի. «Հիմա, թե դա ինչ տարբերակով կլինի, այլ հարց է։ Ես իմ կարծիքը ասել եմ, թե որն է ճիշտ տարբերակը. ինձ հետաքրքրում է, որ տարեկան 23 մլրդ դրամ ապահովի դա»։

Ավետիքյանը նշեց՝ կարծիք է հայտնել, որ պետք է բոլորի համար սահմանվեր 3000 դրամ, սակայն այդ կարծիքը հաշվի չի առնվել, եւ սա արդեն Կառավարության ու ԱԺ-ի դաշտում է։

Դիտարկմանը, թե սոցիալական իրավիճակը հաշվի առնելով է որոշվել ըստ աշխատավարձի չափի սահմանել, որպեսզի ցածր աշխատավարձ ստացողները շատ չտուժեն, հիմնադրամի տնօրենն արձագանքեց. «Աշխատողների 90 տոկոսը ցույց չեն տալիս իրենց իրական աշխատավարձը, եւ, իմ կարծիքով, դա ֆիկցիա է մեծ մասամբ»։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը մեր զրույցում ասաց, որ պատգամավորները փորձում են դեկտեմբերին ընդունված որոշման մեջ աշխատավարձերի միջակայքի տատանումը կարգավորել. «Կախված, թե այդ միջակայքի որ հատվածում ես գտնվում, տոկոսային առումով դրոշմանիշային վճարի մեծությունը կարող է էականորեն տատանվել։ Ես համոզված եմ, որ սա ամեն դեպքում սոցիալապես արդար չէ»։

Ֆանյանը համաձայն չէ նաեւ բոլորի համար 3000 դրամ սահմանելու տարբերակին. նա հայտնեց, որ «ACSES« վերլուծական կենտրոնն առաջարկել է այլ տարբերակ՝ «Համերաշխության հարկ» սահմանել։

«Մենք սահմանված կարգով առաջարկ ենք ներկայացրել պատկան մարմիններին ֆիքսված տոկոսադրույք սահմանել ոչ միայն աշխատավարձից, այլեւ եկամուտների այլ տեսակներից՝ դիվիդենտից, ռենտայից, տոկոսից։ Ներկայումս, այդ բեռը դրված է վարձու աշխատողների վրա, բայց այդ «պաշտպանության ծառայություններից» օգտվում են նաեւ մարդիկ, ովքեր այլ տեսքով են եկամուտ ստանում: Օրինակ՝ քաղաքացին, որը վարձու աշխատող չէ, բայց ունի ավանդ բանկում կամ բիզնեսի սեփականատեր է, հետեւաբար, մեր կարծիքով, նրանք էլ իրենց եկամուտների 1.5%-ը պետք է ուղղեն հիմնադրամին, ես նկատի ունեմ իրենց ստացած տոկոսից ու դիվիդենտից»,- նշեց նա։

Ֆանյանի խոսքով՝ արվել են կոնկրետ ֆինանսական հաշվարկներ, եւ 1.5 տոկոս սահմանելու դեպքում հնարավոր կլինի հիմնադրամի ծախսերը լիարժեք փակել։ Նա հավելեց, որ առաջարկի վերաբերյալ որեւէ արձագանք չեն ստացել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4745 դիտում

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ