Վանաձորում շուրջ 2000 աշխատատեղով կարի նոր արտադրամաս է բացվել. ընկերության միակ խնդիրը աշխատողների պակասն է

Վանաձորում շուրջ 1,5 ամիս է, ինչ կարի նոր արտադրամաս է բացվել, որն առաջարկում է գրեթե 2000 աշխատատեղ: Բացված արտադրամասը հայ-ռուսական «Իջ-Գրանդ» տեքստիլի Լոռու մասնաճյուղն է: Արտադրամասը մասնաճյուղ ունի նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ու Տավուշի մարզի Իջեւան քաղաքում:

ՀԺ-ի հետ զրույցում «Իջ-Գրանդ» տեքստիլի գործադիր տնօրեն Մհեր Միրզոյանն ասաց՝ Իջեւանի մասնաճյուղն ունի շուրջ 200 աշխատակից: «Վանաձորի մասնաճյուղում ես այս պահին 2000 աշխատատեղ ունեմ: Իջեւանում մարդկային ռեսուրսի խնդիր ունեինք: Այստեղ մենք նաեւ սովորեցնում ենք կարել։ Երբ տիրապետում են պրոցեսին, ընդունվում են աշխատանքի»,- ասաց գործադիր տնօրենը՝ հավելելով, որ Վանաձորի մասնաճյուղը, թափուր հաստիքները լրացնելուց հետո պատրաստվում է նաեւ ընդլայնել։

Կարի արտադրամասում արտադրվում են որսորդական համազգեստ, ինչպես նաեւ բանվորական ու շինարարական արտահագուստ: Արտադրանքը ռուսական շուկայի համար է: Հումքը եւս ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից:

Ներկա դրությամբ Վանաձորում բացված կարի արտադրամասի մասնաճյուղում հաստիքների գերակշիռ մասը թափուր է: Աշխատանքով հետաքրքրվող քաղաքացիների հոսքը, սակայն, չի դադարում: Տնօրենն ասում է՝ դիմողները շատ են: Մեր այցի ժամանակ ֆաբրիկայում մոտ 200 աշխատող կար, տնօրենի խոսքով՝ նրանցից բոլորը չէ, որ ընդունված աշխատողներ են. «Գալիս են, մի քանի ժամ նստում մեքենայի առաջ, սովորում, փորձում, եթե որոշում են մնալ, մնում են, անմիջապես գրանցում ենք ու սկսում սովորեցնել ու աշխատել: Ես 2000 աշխատատեղ ունեմ Վանաձորի մասնաճյուղում այս պահին: Շենքում 3 հարկ եմ վարձակալել, որ հետագայում ընդլայնելու հնարավորություն ունենամ, այնպես չէ, որ 2000 աշխատատեղով սահմանափակվելու ենք: Ինչքան մարդ եկավ, բոլորին պատրաստ ենք ընդունել աշխատանքի: Մենք ոչ մի խնդիր չունենք, մեր խնդիրը աշխատակիցների բացակայությունն է»:

Աշխատել ցանկացող քաղաքացիների մեծ մասը, ըստ գործադիր տնօրենի, ցանկանում է ֆիքսված աշխատավարձ, մինչդեռ ֆաբրիկայում աշխատավարձը գործարքային է: Աշխատավարձը, ըստ նրա, մրցունակ. «Ես բացել եմ 2000 հոգանոց աշխատատեղ, աշխատողի կարիք ունեմ, ինձ միայն աշխատող է պետք… Ես պատրաստ եմ անգամ ամբողջ շենքը ֆաբրիկա դարձնել, միայն թե աշխատողներ լինեն: Մեծ ներդրումներ ենք արել, անսահմանափակ գործ կա այստեղ: Ամբողջ մեքենա-սարքավորումները նոր են, իրենց առաջ են տուփերից հանվում…»,- եզրափակեց Մհեր Միրզոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10907 դիտում

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով