Երևան
12 °C
Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրի շինարարական աշխատանքներն ավարտված են։ Ջրափրկարարական ջոկատն այսուհետև ծառայությունը կազմակերպելու է առավել արդիական, միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում, ինչը կնպաստի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել նոր վարչական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։
Ներկա են եղել նաև Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ կառավարությանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությանը և բոլոր գործընկերներին՝ հատուկ ջրափրկարարական կայանի նոր վարչական համալիրի կառուցմանն աջակցելու համար, ընդգծել է, որ տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը վերածվել է կառուցողական գործընկերության և բարեկամության։
Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել Փրկարար ծառայության զարգացման ուղղությամբ՝ ընդլայնելով ենթակառուցվածքային հնարավորություններն ու ամրապնդելով ծառայության կարողությունները։

«Այս շենքը նոր ենթակառուցվածք է. մենք ներդրում ենք կատարում նոր ենթակառուցվածքի վրա, բայց այն առավելապես ներդրում է մեր փրկարարների և մեր քաղաքացիների անվտանգության ամրապնդման գործում, որովհետև պակաս կարևոր չէ, թե ինչ աշխատանքային պայմաններում և ինչպիսի անվտանգաին պայմաններում են ապրում փրկարարները, ծավալում իրենց գործունեությունը, կատարում փրկարարական գործողություն, որովհետև դրանից է կախված առավելապես, թե ինչպիսի որակով աշխատանք կմատուցենք մենք մեր քաղաքացիներին։
Այս ենթակառուցվածքը պիտի լինի մեր բոլորի համար նոր մեկնակետ՝ զարգացնելու մեր կարողությունները, ձևավորելու նոր հմտություններ, ավելի կատարելագործելու դրանք և մեր հանրությանը մատուցելու նոր որակի ծառայություն»,- ընգծել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարարը բարձր է գնահատել ջրափրկարարների նվիրումն ու պատասխանատու ծառայությունը՝ նշելով, որ նրանց աշխատանքը հաճախ վճռորոշ է մարդկային կյանքերի փրկության գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ենթակառուցվածքի գործարկումը նոր հնարավորություններ կստեղծի ծառայության զարգացման համար՝ ամրապնդելով ջրափրկարարների կարողությունները և մեծացնելով յուրաքանչյուր փրկարարական գործողության հաջողությամբ ավարտվելու հավանականությունը։
Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, անդրադառնալով ՆԳ նախարարության և ԱՄՆ կառավարության միջև ձևավորված համագործակցությանը, նշել է, որ այն շարունակաբար ամրապնդվում է՝ ընդգրկելով նաև Փրկարար ծառայության հետ իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ նոր վարչական համալիրը կնպաստի փրկարարների համար առավել անվտանգ և հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծմանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը շրջել են նոր վարչական համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, դրա ֆունկցիոնալ հնարավորություններին, ծառայողների համար ստեղծված աշխատանքային և կենցաղային պայմաններին, հանգստի և կապի սենյակների հագեցվածությանը, ինչպես նաև տեխնիկական և գույքային ապահովվածությանը։
Հիշեցնենք, որ վարչական համալիրի շինարարությունը մեկնարկել էր 2025 թվականի ամռանը և ամբողջ ընթացքում գտնվել է ՆԳ նախարարության խիստ վերահսկողության ներքո՝ շինարարական աշխատանքների որակի և սահմանված ժամկետների պահպանման նպատակով։
Սևանի ջրափրկարարական կայանի կառուցումն իրականացվել է ՆԳ նախարարության, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Հայատանում ԱՄՆ դեսպանության ԱՄՆ ռազմական խմբի աջակցությամբ։
ՆԳ նախարարն այցելել է նաև Ջրային պարեկային ծառայության մոդուլային բլոկներից պատրաստված լողացող նավամատույց՝ հետևել ջրային պարեկների ծառայությանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT