Երևան
12 °C
ՀՀ նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գագիկ Ջհանգիրյանն այսօր Ազգային ժողովում հանդիպեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, որոնցից առաջարկ է ստացել խմբակցության կողմից առաջադրվել ԲԴԽ անդամի թեկնածու:
Փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում իրավաբան-գիտնականն ասաց, որ թեեւ առաջադրվել է իշխող խմբակցության կողմից, սակայն չի պատրաստվում քաղաքական թիմի անդամ դառնալ: Նա պնդեց, որ ինքը առաջարկը ստացել է խմբակցությունից եւ ոչ վարչապետից: Վաղը պատրաստվում է հանդիպել «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ, մյուս օրն էլ հույս ունի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ:
«Սահմանադրության եւ կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան գիտնականը որեւէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցությունների կողմից առաջադրվելուց: Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չի, ձայները չեն բավարարելու, որովհետեւ ընտրության համար 3/5 է պահանջվում, դրա համար համաձայնել եմ մեծամասնական խմբակցության կողմից առաջադրվելուն: Բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- ասաց նա՝ հավելելով՝ ուրախ կլինի, որ ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի կողմից էլ առաջադրվի:
Լրագրողներից մեկը նախկին պատգամավորին հիշեցրեց պատգամավոր եղած տարիների մի միջադեպ, երբ ներկայումս վարչապետ, իսկ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագծերից մեկին Ջհանգիրյանը անգրագետ որակումն էր տվել: Փաշինյանն էլ ասել էր, որ ով իր նախագիծն անգրագիտություն որակի, անգրագետն ինքն է:
Ջհանգիրյանն այս առնչությամբ ասաց. «Ես հիմա նման գայթակղություններին չեմ տրվի, նման անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ եւ Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության, որպես կալանավոր՝ գործունեության մասին եւ այլն, բայց դրա ժամանակը չէ: Խարդավանքներին հիմա չեմ ուզում տրվել»:
Փոխարենը՝ նախկին քաղբանտարկյալը հիշեց, որ անազատության մեջ գտնվելիս Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժամանակում» մի հոդված էր հրապարակել, որում գրել էր, թե գտել է գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձին Գագիկ Ջհանգիրյանի: Այս առիթով խոսելիս Ջհանգիրյանը հիշեց, որ իրեն այս ընթացքում մամուլը ինչ պաշտոնի ասես՝ «նշանակել է»:
Հաջորդ թեման, որի մասին խոսեց նախկին զինդատախազը, իր տարիքն է: Արդեն երկու օր է՝ տարբեր լրատվամիջոցներով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ակնարկում է, թե Ջհանգիրյանի ընտրվելը ԲԴԽ անդամի պաշտոնում օրենքի խախտում կարող է լինել, քանի որ 65 տարին լրանալուց հետո նա իրավունք չունի դատավոր լինել:
Ի պատասխան նման դիտարկումների՝ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել դատական օրենսգիրքը: Ըստ նրա՝ ՍԴ նախկին նախագահը (Գագիկ Հարությունյանը) 70 տարին լրանալուց հետո նշանակվել է ԲԴԽ նախագահ: Ըստ Ջհանգիրյանի՝ տարիքի մասին պնդումներ անողները Դատական օրենսգիրքը մեկնաբանում են մի հոդված կարդալով, ոչ թե ամբողջությամբ: «Դատավորների համար տարիքային սահմանափակում նախատեսվում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահմանափակում նախատեսված չէ... 65 տարին իրավաբան-գիտնականի համար ո՛չ Դատական օրենսգրքով, ո՛չ Սահմանադրությամբ նախատեսված չէ»:
Ի պատասխան իրեն ուղղված հարցի՝ Ջհանգիրյանը հերքեց մամուլի հրապարակումները, թե դատավորներին բռի մեջ հավաքելու խնդիր է դրված իր առջեւ:
Իսկ թե ո՞րն է լինելու իր խնդիրը, ի՞նչ տեսլական ունի դատական համակարգում առկա խնդիրների լուծման համար, Ջհանգիրյանը պատասխանեց. «Ես, այո, իմ տեսլականը ունեմ թե՛ դատական համակարգի, թե՛ մնացած իրավապահ մարմինների կառուցվածքի, ֆունկցիաների վերաբերյալ: Բայց դուք ինչ-որ չափազանցեցված բաներ եք ինձ ասում, որովհետեւ ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից՝ 5 դատավոր, 5 իրավաբան, ես այնտեղ մեկ ձայնի իրավունք եմ ունենալու: Ինչ որ գնում եմ բուռս հավաքեմ... Նման բան ո՛չ հայտարարել եմ, ո՛չ ասել եմ»:
Հարցին՝ ինչ խնդիրներ է տեսնում դատական համակարգում, նախկին զինդատախազը պատասխանեց. «Ազնվորեն ասեմ: Չեմ հասկանում, երբ, օրինակ, ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին տանում են որպես խափանման միջոց կալանք կիրառելու, եւ դատարանը նրան բաց է թողնում: Անձեր չեմ ասում: Կամ հսկայական զինվորական արսենալ են հայտնաբերում մեկի մոտ, ուզում են ձերբակալել, կալանավորել, իսկ դատարանը մերժում է»:
Վնգստացող դատավորների տեսնո՞ւմ եք՝ հաջորդ հարցն էր: «Ես չգիտեմ՝ կա՞ն այդպիսիք... դուք մոռանում եք, որ ես 12 տարի էդ համակարգում չեմ եղել, հո ես բլոր դատավորներին անձամբ չեմ ճանաչում»,- պատասխանեց բանախոսը:
Ապագա հնարավոր ԲԴԽ անդամից լրագրողները վերջում հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպե՞ս է պատրաստվում աշխատել ԲԴԽ-ում եղած մթնոլորտում: «ԲԴԽ-ի մեծ մասն իմ ուսանողներն են, իմ կոլեգաներն են: Ես այնտեղ որեւէ վատ մթնոլորտ չեմ տեսնում»,- եզրափակեց նա:
Ի դեպ, Ջհանգիրյանի ճեպազրույցից հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ խմբակցությունը հանդիպման արդյունքում միաձայն որոշում է կայացրել Ջհանգիրյանին առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից հրաժարվեցին իրենց վերաբերմունքն արտահայտել Ջհանգիրյանի թեկնածության մասին՝ խոստանալով դա անել վաղվա հանդիպումից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT