Լոռին նոր փոխմարզպետ ունի. կադրային փոփոխություններ մարզպետարանում

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո մարզպետարանում արդեն իսկ կադրային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Հիշեցնենք՝ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին վայր էր դրել պատգամավորի մանդատը, ապա վարչապետի որոշմամբ՝ դեկտեմբերի 17-ին նշանակվել մարզի ղեկավարի պաշտոնում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ աշխատանքից ազատվել է նաեւ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Վերջինիս, վարչապետի նույն օրը կայացրած որոշմամբ, մարզպետի տեղակալի պաշտոնում փոխարինում է Գոռ Ասրյանը: Գայանե Մարկոսյանը, ի դեպ, գտնվում է արձակուրդում, որից հետո էլ կդադարեցվեն նրա լիազորությունները:

Լոռու մարզպետի նորանշանակ տեղակալ Գոռ Ասրյանը ծնվել է 1977թ.-ի հունիսի 18-ին, Ստեփանավան քաղաքում:

Աշխատել է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Ստեփանավան» մասնաճյուղում՝ որպես վարկային մասնագետ, այնուհետ աշխատել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղում՝ որպես տնօրենի տեղակալ: ՀԺ-ի հետ զրույցում Գոռ Ասրյանն ասաց՝ նախ պետք է խորապես ծանոթանա մարզում առկա խնդիրներին, այնուհետ արդեն համատեղ աշխատեն դրանց լուծման ուղղությամբ: Գոռ Ասրյանն անկուսակցական է, 2017թ.-ից եղել է Ստեփանավան համայնքի ավագանու անդամ, ապա նախորդ տարի ավագանու մի շարք անդամների հետ հրաժարականի դիմում ներկայացրել։

Մարզպետարանում աշխատանքից ազատվել են նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի խորհրդական Լեւոն Ասլանյանն ու Հարություն Այվազյանը: Արամ Խաչատրյանի խորհրդականներ են նշանակվել Հովհաննես Ավետիսյան ու Արմեն Հարությունյանը: Նախկին մարզպետի օգնականներից աշխատանքից ազատվել է Ռուբեն Խանզադյանը, նշանակվել՝ Տիգրան Հովսեփյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2975 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է