Նոր լաբորատորիաներ և նոր ուղղություններ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»

26/12/2020 schedule11:34

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2019 թվականի վերջում հիմնադրված «Խելացի լուծումների կենտրոնը» ընդլայնում է իր գործունեությունը:

«Մենք այսօր տեսնում ենք, որ կարողությունները եռապատկվել են։ Բովանդակային առումով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՏՀՏ գործատուների միության համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի իրագործվել է շատ կարևոր՝ Կիբեռանվտանգության կրթական ծրագիրը, որը, կորոնավիրուսով պայմանավորված իրականացվեց օնլայն եղանակով: Կարծում եմ, որ այդպիսի առաջադեմ ծրագրերը պետք է նաև Պոլիտեխնիկական համալսարանի որակյալ ծրագրերի հետ, կարողանանք ճիշտ ինտեգրել։ Այս տարի լավ նորություն ունենք՝ Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների զգալի աճ կա և տեսնում ենք, որ հասարակության ավելի լայն շերտեր են գիտակցում ինժեներական կրթության կարևորությունը: Ցանկանում եմ քաջալերել նրանց և հորդորել՝ գալ դեպի բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաերության ոլորտ՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի հզորացմանը», - ասել է նախարար Հակոբ Արշակյանը:

На изображении может находиться: в помещении

«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած և վերանորոգված վեց լաբորատորիա: Այս տարվա համար նախատեսված էին վերապատրաստման, դասախոսների վերաորակավորման և մասնագիտական պատրաստման տարբեր դասընթացներ: Չնայած COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվեց «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի դասախոսների վերապատրաստում:На изображении может находиться: 1 человек, стоит ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կիբերանվտանգություն» դասընթացը Երևանի, Արցախի և մարզերի 150 մասնագետի համար: 2021-ին ևս նախատեսում ենք գործունեության ընդլայնում՝ դասավանդվող առարկաների,  լաբորատորիաների ավելացում: Ծրագրում ենք ստեղծել համատեղ աշխատանքային միջավայր (coworking space)՝ նախատեսված ԲՈՒՀ-երի ուսանողների և ստարտափերի համար»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

На изображении может находиться: в помещении

«Խելացի լուծումների կենտրոնն ստեղծվեց Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ընդամենը մեկ տարի առաջ և չնայած 2020 թվականին առաջացած դժվարություններին՝ կենտրոնն արդեն ունի տեխնիկապես հագեցած վեց լաբորատորիա: Այս կենտրոնն ունի մեծ ներուժ՝ բարձրագույն կրթական հաստատությունների, պետության ու մասնավոր հատվածի միջև հուսալի կամուրջ ապահովելու առումով: Լիահույս եմ, որ գալիք 2021 թվականի ընթացքում Խելացի լուծումների կենտրոնը հանդես կգա նոր ձեռքբերումներով ու կընդլայնի իր կրթական կարևոր դերակատարությունը մեր երկրում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

На изображении может находиться: 3 человека, люди стоят и в помещении

Խելացի լուծումների կենտրոնը» կարևոր հարթակ է՝ գործատու-ԲՈՒՀ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու և նոր ստարտափեր ձևավորելու համար: Օրվա առաջին կեսը ՀԱՊՀ-ի ուսանողները կանցկացնեն իրենց դասերը կենտրոնում, որից հետո կկազմակերպվեն մասնագիտական տարբեր դասընթացներ և տեխնոլոգիական միջոցառումներ:

Կենտրոնում առկա լաբորատորիաներն ունեն հետևյալ ուղղվածությունը՝

  • Կիբերանվտանգություն
  • Միկրոէլեկտրոնիկա
  • ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
  • Արհեստական բանականություն
  • Իրերի համացանց
  • Ձեռներեցություն

Կենտրոնը ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ և հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ օրինակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2534 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ