Երևան
12 °C
Երկրորդ օրն է՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերը նստացույց են սկսել Հանրապետության հրապարակում: Թեեւ գիշերը այնտեղ եղել են շատ փոքր թվով մարդիկ, որոնց մեջ շարժման ղեկավարությունից ոչ ոք չի եղել, սակայն վրանները շարունակում են մնալ հրապարակում:
Ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ ընդդիմության հանրահավաքները շարունակել են աչքի ընկնել սպառնալիքներով ու հայհոյախոսությամբ: Դրանք հիմնականում ուղղվում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խմբակցությունը անվստահություն հայտնի վարչապետին, ընտրի նոր վարչապետ: Մեր հարցերին պատասխանել է իշխող խմբակցության անդամ Արփի Դավոյանը:
- Տիկին Դավոյան, 17 քաղաքական ուժերը նախօրեից նստացույց են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով, իրենց այդ նպատակին հասնելու ճանապարհին ճնշումներ են սկսել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նկատմամբ: Նախօրեին, օրինակ, մինչեւ 18:00-ն ժամանակ տվեցին, որպեսզի ձեր խմբակցությունից որեւէ պատգամավոր մոտենա, քննարկվեն հնարավոր քայլերը: Ինչո՞ւ չգնացիք:
- Հրապարակում հավաքված մարդիկ նախեւառաջ իրենց խոսքերին պետք է հետեւեն, պետք է հասկանան, թե ինչպիսի տեքստերով են փորձում «հրավիրել» երկխոսության: Երկխոսության չեն հրավիրում բռնության կոչեր անելով եւ վերջնագրեր ներկայացնելով. որեւէ երկխոսություն սկսելուց առաջ մարդիկ պետք է հասկանան՝ ինչպես դիմել: Իրենք շատ լավ հասկանում էին, նախապես գիտեին, որ «Իմ քայլը» խմբակցությունից ոչ ոք չի գնալու հրապարակ: Այդ հայտարարությունը պարզապես իրենց չեղած օրակարգի մաս էր կազմում: Դա ասում էին, որ հանրությունը տեսնի, որ իրենք ասելիք ունեն, մշակած քայլեր ունեն:
- Նախօրեին հրապարակում բավարարվեցին խմբակցության պատգամավորների անունները ընթերցելով՝ ընդգծելով, որ ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում՝ ստիպելու գումարել վարչապետի հրաժարականի հարցով խորհրդարանի նիստ: Ինչպե՞ս կվարվեք, եթե իրագործեն սպառնալիքը, հրապարակեն ձեր եւ մյուս պատգամավորների հեռախոսահամարները:
- Մեր պատգամավորներից որեւէ մեկը իր հեռախոսահամարը երբեք չի թաքցրել: Մեր ընտրողները մեր հեռախոսահամարները գիտեն, մարդիկ մեզ զանգում են տարբեր հարցերով: Հետեւաբար դա շատ էժանագին սպառնալիք է, իրենք են ժամանակին իրենց հեռախոսահամարները թաքցրել, որ որեւէ մեկը չկարողանա կապ հաստատել իրենց հետ: Նորից եմ ասում, երբ որ երկխոսության հրավիրող քաղաքական ուժը իր հաջորդ խոսքի մեջ ներառում է սպառնալիք, հնչում է բռնության կոչ, երբ հայհոյախառն ելույթներ են ունենում, հետո ուզում են խոսել, դա երբեւէ որեւէ արդյունքի չի բերելու: Բոլորն էլ հասկանում են, որ նրանց ելույթները չարություն տարածելու համար են:
- Բացառո՞ւմ եք, որ իշխող խմբակցությունից որեւէ պատգամավոր նրանց սպառնալիքներին տուրք տալով գնա նրանց հետ համագործակցության կամ համենայնդեպս երկխոսության:
- Իհարկե բացառում եմ: Մարդիկ մեզ իրենց ձայնը տվել են՝ իրենց խնդիրներով զբաղվելու համար: Հետեւաբար որեւէ մեկը մեզ չի կարող որեւէ սպառնալիքի տակ ստիպել գնալ որեւէ քաղաքական գործընթացի:
- Հրապարակի ամբիոնից ոչ միայն պատգամավորների նկատմամբ էին սպառնալիքներ հնչում, այլ վարչապետի: Այդ շարժման լիդերներից մեկը հայտարարում էր, որ «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդինն է», «Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են», եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա Փաշինյանին սպանողին հերոսի կոչում են տալու: Ի՞նչ եք կարծում՝ այս ընդդիմությունը ընդունա՞կ է Հոկտեմբերի 27 կազմակերպել:
- Ես ցավում եմ, որ այդ մարդիկ Թեհլերյանի անունը հիշատակում են այս կոնտեքստում: Անհամեմատելի են դեպքերը: Թեհլերյանը մի քայլ է արել, որի մասին այն ժամանակ խոսել է ամբողջ աշխարհը: Էդ մարդիկ ուղղակի չունեն խոսքի մշակույթ, չունեն փաստարկ, թե ինչու պետք է իրենց պահանջը կատարվի, եւ հետեւաբար նրանց ոչինչ չի մնում անել, քան սպառնալիք հնչեցնել: Վստահ եմ, որ մեր իրավապահ համակարգը կտա իր գնահատականը, դրա համար ես չեմ ուզում էդ մարդկանց նման իրենց պատասխանել, ես նման խոսքեր չեմ կարող ինձ թույլ տալ. նրանք խոսում են այնպես, ինչպես մտածում են, նրանք էդ մարդիկ են եւ այդպիսին են եղել իրենց ամբողջ կյանքում, այդպես են գործել ժամանակին եւ հիմա ուզում են նունկերպ ինչ-որ բաների հասնել:
- Ստացվում է, որ Հայաստանում հիմա ունենք ընդդիմություն, որը կարող է մարդկանց հանրահավաքի տանել աշխատանքից ազատելու սպառնալիքի տակ, պատգամավորներին, վարչապետին սպառնալ եւ, փաստորեն, մնալ անպատիժ: Սա շատերին, որոնք համամիտ չեն նրանց հետ, ստիպում է ինքնադատաստանի մասին խոսել: Այս ամենը անիշխանություն չէ՞: Բավարա՞ր եք համարում իրավապահ համակարգի գործողությունները այս ամենի հետ կապված:
- Իրավապահ համակարգը աշխատում է, նրանք կտան իրենց գնահատականը եւ նրանց գնահատականը մենք կտեսնենք: Ես չեմ շտապի որեւէ գնահատական տալ: Բոլորը լսում են, ժողովուրդը իր գնահատականն է տալիս, իրավապահ համակարգն էլ կտա իր գնահատականը: Ինչ վերաբերում է սպառնալիքով հանրահավաքի բերելուն՝ տարիներ շարունակ մարդկանց իրավունքները ոտնահարել են, թույլ չտալով մասնակցել հանրահավաքների կամ բողոքի ակցիաների, հիմա էլ ստիպողաբար եւ սպառնալիքներով հրամայում են գնալ իրենց կազմակերպած հանրահավաքներին, իսկ գործելաոճը եւ գլխավոր դերակատարները նույնն են։
- Որքան հասկանում եմ խմբակցության առանձին անդամների հայտարարություններից՝ այս առումով դժգոհ են ՄԻՊ ինստիտուտի գործունեությունից: Ճի՞շտ եմ հասկանում:
- Կարող եմ ասել, որ մարդու իրավունքների պաշտպանը լրիվ կողմնակալ է դրսեւորում իրեն այս պարագայում, իր հայտարարություններում իմ գնահատմամբ նա կողմնակալ է, հետեւաբար չեմ էլ ուզում անդրադառնալ նրա հայտարարություններին:
- Տիկին Դավոյան, ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն պետք է լինի պատասխանը, եթե ընդդիմությունը հակասահմանադրական քայլերի դիմի:
- Հակասահմանադրական քայլերը ամեն կերպ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ:
- Իշխանության հանձնում որեւէ պարագայում քննարկվո՞ւմ է իշխանության ներսում:
- Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը տրվում է ընտրությունների միջոցով՝ արտահերթ կամ հերթական: Դա միակ սահմանադրական ճանապարհն է՝ իշխանություն ձեւավորելու: Մենք խոսել ենք արտահերթ ընտրությունների մասին, որեւէ բան չենք բացառում: Մենք բացառում ենք քաղաքացու տված իշխանության ուղղակի հանձնումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT