Թե տղաների մասին ինֆորմացիա կա, ասեք, թե չէ, ինչի եք գալիս հանդիպման. գերեվարված շիրակցիների ծնողները՝  ԱԺ պատգամավորին

20/12/2020 schedule00:40

Օրվա ավարտին կրկին Շիրակի մարզպետարանում էին Շիրակցի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները: Ուշ երեկոյան հանդիպում էր նախաձեռնվել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ:

Պատգամավորը ներկաներին տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարության պատասխանատուն երկուշաբթի կընդունի գերության կամ շրջափակման մեջ գտնվող գյումրեցի տղաների հարազատներից կազմված 5-6 հոգանոց խմբին:  

Զինվորների ծնողները, սակայն  մերժեցին փոքր խմբով հանդիպման առաջարկը: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ ասաց, որ վաղը կփորձի  այդ հանդիպման մանրամասները հստակեցնել:

Շիրակի մարզպետարանում հավաքված ծնողներն անվստահություն հայտնեցին բոլոր այն կառույցներին  ու պատկան մարմիններին, որոնք մինչ այս , ըստ իրենց, անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում:

«Մեր տղեքի մասին ավելի շատ ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկություն կստանանք: Մինչ օրս ոչ մեկը մեզ ստույգ չի ասել, էդ 62 երեխեն գերի է, թե շրջափակման մեջ: Մատների արանքով կնայեն: Մինչև հմի ինչո՞վ էիք զբաղված։ Եթե կարող եք օգնել, մեր տղաների մասին ինֆորմացիա տալ, ասեք, եթե չէ, ինչի համար եք գալիս հանդիպման: Յարեն մենակ տիրոջը ցավ կուդա, սաղ մատների արանքով կնայեն էս հարցին »,-հուզված ու բարկացած Սարուխանյանին դիմեցին ծնողները:

Կարեն Սարուխանյանն էլ  վստահեցրեց՝ գործ իհարկե արվում է, բայց ամեն ինչ չէ, որ բարձրաձայնելու կարիք ու անհրաժեշտություն կա:

Հիշեցնենք, որ զինվորականների հետ կապը կորել էր դեկտեմբերի 15-ի երեկոյան: Նրանք, ըստ տեղեկությունների, գերեվարվել են Հին Թաղերի ու Խծաբերդի հատվածից:

Անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում Շիրակի մարզում իրականացվեցին բողոքի ակցիաներ, փակվեցին ճանապարհներ, ամեն օր հանդիպումներ եղան Շիրակի մարզպետարանում: Երեկ նաև ՄԻՊ-ն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն էին Գյումրիում: Զինվորականների մասին, սակայն, մինչ այս պահը, ծնողներին չի հաղորդվել պաշտոնական որևէ տեղեկություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2181 դիտում

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով