Լարված հանդիպում Շիրակի մարզպետարանում. գերեվարված զինծառայողների հարազատները հստակություն են պահանջում

17/12/2020 schedule23:26

Այնպես, ինչպես երեկ էին պայմանավորվել, Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր երեկոյան կրկին մարզպետարանում էին: Շիրակի մարզպետն ու մարզի ոստիկանապետը երեկ նրանց խոտացել էին հանդիպումներ ունենալ Պաշտպանության նախարարության և Կարմիր Խաչի ներկայացուցիչների հետ, որպեսզի այսօր հնարավոր լիներ որոշակի տեղեկություն հաղորդել ադրբեջանական կողմում գնվող տղաների մասին:

Այսօրվա հանդիպումն անցավ շատ լարված շեշտադրումներով: Շուրջ 200 մարդ պատասխանի էր սպասում: Ներկաները սկսեցին վիճաբանել պատասխանատուների հետ, հատկապես ընդգծելով, թե որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրում են իրենց այս քայլն ու ներկայացնում որպես քաղաքական գործընթաց:

«Մեզ  մեր երեխեքն են պետք, ոչ մի ղեկավար էս պահին չի հետաքրքրե ոչ մեկիս, հետ բերեք մեր երեխեքին: Փոխանակ աշխարհին ցույց տաք, որ երեխեքին տարել են, ելել են, եսիմ ինչ կպահանջեն»:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց՝ նախատեսված հանդիպումը ՊՆ պատասխանատուների հետ չի կայացել, քանի որ նրանք Երևանում չեն եղել, բայց մարզպետին փոխանցել են, որ վերջիններս բանակցությունների գործընթացի մեջ են, սակայն հայտնելու նոր տեղեկություն չունեն:

«Շիրակի մարզից ընտրված 2 պատգամավոր են հիմա Ստեփանակերտում՝ Սոֆյա Հովսեփյանն ու Նազելի Բաղդասարյանը։ Ստեփանակերտում հանդիպում է լինելու, որին նաև իրենք կմասնակցեն: Այս պահին Կարմիր Խաչը Բաքվի իրենց գործընկերներից ոչ մի ինֆորմացիա չի ստացել: Մեզանից հիմա պահանջվում է ունենալ բոլոր տղաների մեկական հարազատի կոնտակտը, իրենք աշխատում են ուղիղ ընտանիքների հետ, մենք ունենք միայն տղաների մասին ինֆորմացիան: Դա պետք է արագ փոխանցել Կարմիր Խաչին»,- ասաց մարզպետը:

Շիրակի մարզպետը հանդիպել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցչի հետ: «Ձեզանից 5 ընտանիք փաստաբանի միջոցով արդեն իր փաթեթը փոխանցել է: Վաղը մինչև ժամը 13:00-ը բերեք բոլոր ձեր փաստաթղթերը, որպեսզի կարողանանք ներկայացնել: Դա պետք է արագ հասնի ՄԻԵԴ, հետո Ադրբեջան, որպեսզի մեր տղաների կոնվենցիոն իրավունքները չխատվեն»,- տեղեկացրեց մարզպետն ու նշեց, որ վաղը Գյումրի կայցելել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչները, որպեսի հանդիպեն գերեվարված տղաների ծնողների ու հարազատների հետ:

Անընդհատ դահլիճում լարված իրավիճակ էր ստեղծվում: Ծնողներն ու հարազատները չէին դադարում հարցադրումը՝ թե որտեղ են իրենց տղաներն ու ինչու՞ գերեվարվեցին:

«Երեխեքիս կանչել, տարել ես, լավ ես արել, բայց դու ընչի տեղյակ չես հմի ուր են: Գիշերը տուն մի գնա, մի քնի, բայց իմացի: Ղեկավարությանդ զեկուցե, իմացի»,- Գյումրու զինվորական կոմիսարից պահանջեց ծնողներից մեկը:

«Մի անգամ էլ գնացին երեխեքը Ջաբրայիլ, էլի կամանդիրը թողեց, փախավ, 130 կմ երեխեքը ոտքով փախել, փրկվել են, հմի կրկնակի էլի ուղարկեցիք, հա: Ընչի մեր տունը քանդեցիք, պարոն կամանդիր»։ Ծնողներից մեկի այսհարցադրմանը պատասխանեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Երվանդ Գալստյանը․ «Մենք ստացել ենք խնդիր, որ այդ 100 հոգին գնան Բերձորի նշված տեղում էդ խմբավորման հրամանատարության տակ: Մնացած առաջադրանքները ստացել են տեղում»։

Այս պատասխանը էլ ավելի սրեց առկա վիճակը: Հանդիպումն ավարտվեց նույն լարվածությամբ, որով մեկնարկել էր:

Տղաները շրջափակմա՞ն, թե գերության մեջ են: Ծնողները պահանջում են գոնե դա հստակեցնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2013 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ