Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան ընդգծում է ՀՀ-ի դերը որպես միկրոէլեկտրոնիկայի կրթության գերազանցության կենտրոն

14/12/2020 schedule15:34

Այս տարի Օլիմպիադան  ներգրավել է 370 մասնակցի 10 երկրից, այդ թվում՝ 44-ը Հաաստանից

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարարել է Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի հաղթողների անունները:

На изображении может находиться: в помещении

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ օլիմպիադայի 1-ին փուլը ներգրավել էր 370 մասնակցի տասը երկրից. Հայաստան, Արգենտինա, Բրազիլիա, Եգիպտոս, Պերու, Ռուսաստան, Սերբիա, ԱՄԷ, Ուկրաինա ու Վիետնամ: Հայաստանի թիմը ներկայացված էր 44 ուսանողների կողմից: Թվով 28 մասնակիցներ ընտրվել էին մասնակցելու եզրափակիչ փուլին: Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ առցանց՝ «Zoom» հարթակի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 8-ին:

Հայաստանի միկրոէլեկտրոնիկայի 15-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով` մրցանակաբաշխության հատուկ արարողության ընթացքում, որը տեղի ունեցավ 2020 թ. դեկտեմբերի 10-ին` կրկին առցանց «Zoom»  հարթակի միջոցով:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Սինոփսիս Արմենիայի» նախագահ դր. Երվանդ Զորյանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անունից մասնակիցներին ողջունեց նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը:

Աշխարհի 45 առաջատար մասնագետներից բաղկացած միջազգային կոմիտեի կողմից ընտրված հաղթողներն են.

  • 1-ին տեղ՝ Նովակ Ռադիվոևիչ, Սերբիա
  • 2-րդ տեղ՝ Սուրեն Աբազյան, Հայաստան
  • 3-րդ տեղ՝ Ժաննա Խոջայան, Հայաստան
  • 3-րդ տեղ՝ Էդուարդո Պիկլեր Ֆրոնզա, Բրազիլիա
  • 3-րդ տեղ՝ Դոան Վան Հիեու, Վիետնամ

Առաջին տեղի մրցանակը հանձնեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, երկրորդ տեղի մրցանակը՝ Սինոպսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսաելյանը և երրորդը՝ Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։

Нет описания фото.

Օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցաբար: «Սինոփսիս Արմենիան» օլիմպիադայի նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչն է: Օլիմպիադայի գլխավոր գործընկերը Վիվա-ՄՏՍ-ն է: Գլխավոր աջակիցն է «Յունիքոմփ» ընկերությունը: Օլիմպիադայի հովանավորն է Հայաստան Համահայկական հիմնադրամը:

 «Ոգևորիչ է այն, որ անգամ այս դժվարին օրերին մեր երիտասարդ սերնդի ոգին անպարտելի է: Այս օլիմպիադան միավորել է հարյուրավոր պայծառ ուղեղների, ովքեր ստեղծելու և արարելու են ավելի նորարարականը, ավելի լավն ու ավելի հզորը: Տարիներ շարունակ Վիվա-ՄՏՍ-ն աջակցում է օլիմպիադայի իրականացմանն ու նպաստում տեխնոլոգիայի և գիտության զարգացմանը Հայաստանում»,- ասել է օլիմպիադայի գլխավոր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2006-ին հիմնադրված օլիմպիադայի նպատակներից է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետների ճանաչումը, գնահատումն ու ոգևորումը»,- ասել է Օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ, «Յունիքոմփ» ՓԲԸ տնօրեն Արմեն Բալդրյանը: «Այս օլիմպիադան կարևոր դեր ունի միկրոէլեկտրոնիկայի կրթության մեջ և խթանում է այս ոլորտի հետագա զարգացումը Հայաստանում և մասնակից երկրներում: Այն նաև մեծացնում է միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրությունը, ստեղծում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաև օգնում է գնահատել մասնակիցների գիտելիքների մակարդակը՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար»: 

На изображении может находиться: в помещении

«Մենք ուրախ ենք տեսնել երիտասարդ մասնագետների ոգևորությունն ու խանդավառությունը` մասնակցելու նման մրցույթների: Եվ մեր գերժամանակակից տեխնոլոգիաներն ու առաջատար առցանց հարթակները հնարավորություն են տալիս նման գլոբալ մրցույթներ անցկացնել նույնիսկ այս համաճարակային պայմաններում»,- ասել է Օլիմպիադայի ծրագրի կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը։

Մրցանակաբաշխության մասնակիցները փայլուն հնարավորություն ունեցան վայելելու «Արհեստական բանականությունն ավտոմոբիլաշինության մեջ» վեբինարին, որը վարեց NXP կիսահաղորդիչներ ընկերության գործադիր փոխնախագահ դոկտոր Գևորգ Քեշիշյանը: Նման վեբինարները երիտասարդ մասնագետներին մեծ հնարավորություն են տալիս ձեռք բերել առավել արդի տեղեկատվություն Սիլիկոնյան հովտում տեղի ունեցող առաջադեմ տեխնոլոգիական վերջին զարգացումների մասին:

Հավելյալ տեղեկության համար այցելեք Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի կայքը՝ www.microelectronicsolympiad.org

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1757 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ