Երևան
12 °C
Այսօրվանից ՀՀ Արմավիրի մարզից դեպի Ռուսաստան լոլիկի եւ պղպեղի արտահանումը ժամանակավորապես կարգելվի։ Տեղեկությունը հայտնել է ռուսական Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։ Պատճառն, ըստ նրանց, այն է, որ կարանտինային ֆիտոսանիտարական ստուգման ընթացքում ՀՀ-ից ՌԴ արտահանված թարմ լոլիկի մեջ «Pepino mosaic virus» վարակ է հայտնաբերվել։ Ապրանքին կից եղել է ՀՀ բույսերի կարանտինի եւ պաշտպանության հարցերով ազգային կազմակերպության (ԲԿՊԱԿ) թույլտվությունը։ Ռոսսելխոզնադզորը վերոնշյալ վիրուսի հանդեպ ժամանակավորապես կարանտինային ֆիտոսանիտարական միջոցներ էր ձեռնարկել։
Դեռեւս 2020 թ. հոկտեմբերի 30-ին ծառայությունը մտահոգություն էր հայտնել Հայաստանից Ռուսաստան ներմուծված լոլիկների խմբաքանակի մեջ «Pepino mosaic virus» վարակ հայտնաբերելու կապակցությամբ։ Որից հետո համապատասխան բանակցություններ էին տեղի ունեցել, եւ հայկական կողմը տեղեկացված է եղել խնդրի մասին։ Բանակցությունների ընթացքում Ռոսսելխոզնադզորը խնդրել էր պատասխանատու Հայաստանին՝ ուժեղացնել վերահսկողությունը ՌԴ մատակարարվող բանջարեղենի հանդեպ, ինչպես նաեւ տեղեկություն տրամադրել հետաքննության արդյունքների ու ձեռնարկած ֆիտոսանիտարական քայլերի մասին։ 2020 թվականի դեկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ռոսսելխոզնադզորի հարցմանն ի պատասխան տեղեկություն է տրամադրվել, որ ֆիտոսանիտարական հսկողության հայկական համակարգը չի կարող ապահովել չվարակված ապրանքի մուտքը Ռուսաստան։
Նշվում է նաեւ, որ այդ վարակը կարող է լայնորեն տարածվել ՌԴ տարածքում ու բանջարաբուծությանը զգալի վնաս տալ։ Հենց դա է հիմք հանդիսացել, որպեսզի Ռոսսելխոզնադզորը 2020թ. դեկտեմբերի 14-ից արգելի ՀՀ Արմավիրի մարզից արտահանվող լոլիկի եւ պղպեղի ներկրումը Ռուսաստան՝ «Pepino mosaic virus»-ի մուտքը ՌԴ տարածք եւ դրա տարածումը կանխելու նպատակով: Ավելի վաղ վարակված բանջարեղենը ներմուծվել է այդ շրջանից։ Նշենք նաեւ, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ռոսսելխոզնադզորը Ադրբեջանից լոլիկ, ինչպես նաեւ խնձոր Ռուսաստան ներմուծելու վրա առհասարակ արգելք է դրել։ Այս դեպքում սահմանափակումը կապված է վնասատուներով արտադրանքի շարունակվող մատակարարման հետ: Վերստուգիչ մարմինն այս իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնել էր դեռեւս հոկտեմբերի վերջերին: Բայց չնայած զգուշացումներին՝ թունավոր արտադրանքը շարունակում էր մուտք գործել Ռուսաստան, ինչն էլ պատճառ դարձավ այդ արգելքի։
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին։
- Պարո՛ն Ավետիսյան, ինչո՞վ է պայմանավորված Արմավիրի մարզից դեպի ՌԴ լոլիկի արտահանման ժամանակավոր արգելքը։
- Պատճառը մի վնասատու վիրուս է, որը, սակայն, կարանտին վնասատու վիրուսների ցանկի մեջ չի մտել։ Քանի որ այդ վիրուսը ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցանկում չի եղել, դրա վրա մենք ուշադրություն չենք դարձրել։ Այն վարակում է լոլիկը եւ պղպեղը, բայց մեծ տնտեսական վնաս չի հասցնում։ Այդ հարցը, երբ քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում, բոլորը դեմ են եղել, որ ներառվի կարանտին վնասատուների ցանկում։ Բայց քանի որ Ռուսաստանում այդ վիրուսը չկա, եւ միջազգային կոնվենցիայով հաստատված է, որ յուրաքանչյուր երկիր իր համար է որոշում, թե որն է առաջնահերթություն՝ այսինքն այդ վնասատուով վարակված մթերքը թույլ տալ, թե չէ՝ դրանից ելնելով՝ Ռուսաստանը որոշել է սահմանափակում կիրառել։ Դրա լաբորատոր հետազոտությունը բավականին բարդ եւ թանկ է, մենք մինչեւ հիմա դա չենք արել։ Մեզ համար էլ է այդ վիրուսը նորություն։ Եկող տարվա պլանում կմտցնենք եւ կփորձենք ձեռք բերել այդ հավաքածուները եւ հասկանալ, թե մոնիթորինգի արդյունքում ինչ պատկեր ունենք։
- Դեռեւս հստա՞կ չէ, թե որքանով է այդ վիրուսը վնասակար։
- Հստակ է, այդ վիրուսը չեն մտցնում կարանտին վնասատուների շարքում եւ գիտենք, որ դա մեծ տնտեսական վնաս չի հասցնում։ Ի դեպ, բոլոր բույսերի վնասատուները զուտ տնտեսական վնաս են հասցնում՝ առողջական ռիսկ չկա։ Բայց այս վիրուսի հասցրած տնտեսական վնասը շատ փոքր է։
- Պատկերացում ունե՞ք, թե Արմավիրի գյուղատնտեսության վրա ինչպես կանդրադառնա արգելքը։
- Մեծ քանակություն չէ։ Ամեն դեպքում ես խոշոր արտադրողներին եւ արտահանողներին հրավիրել եմ մեզ մոտ՝ հասկանալու համար, թե ինչպես պրոցեսներն արագացնենք, քանի որ գնումների մասին օրենքով եւ ընթացակարգով մենք ժամանակի խնդիր կունենանք։ Հենց նույն օրը, երբ սահմանափակման մասին որոշումը եղավ, ես զրուցեցի Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ։ Նա զանգահարեց ինձ, եւ մենք քննարկեցինք սահմանափակումն արագ հանելու հարցը։ Իրենք մեզ հավաստիացրին, որ կգտնեն մասնագետ, որը կգա մեր լաբորատորիա եւ կօգնի մեզ այդ մեթոդը ներդնելու հարցում։
- Նշում եք, որ այդ վնասատու վիրուսը բույսին տնտեսական վնաս է հասցնում միայն, ի՞նչ տնտեսական վնասի մասին է խոսքը։
- Պտուղներն է փչացնում, տեսքից գցում է։ Մենք չունենք տնտեսվարողների կողմից ահազանգ, որ այդ վիրուսի հետեւանքով առողջական ինչ-որ խնդիրներ են առաջացել։ Դրա հայտնաբերումն էլ այդքան հեշտ չէ։ Կան կարանտին վնասատուներ, որոնք իրականում ավելի մեծ վնասներ են հասցնում, բայց այս վիրուսը դրանց շարքին չի պատկանում։
- Պարո՛ն Ավետիսյան, Ադրբեջանի համար էլ լոլիկի եւ խնձորի ներմուծման ամբողջական արգելք կա, պատճառները նո՞ւյնն են։
- Այնտեղ որքան գիտեմ ավելի լուրջ խնդիրներ կան՝ կարանտին վնասատուներ կան։ Ամեն դեպքում այս պահի դրությամբ Ադրբեջանի ամբողջ տարածքը ենթարկված է սահմանափակումների։ Ադրբեջանի հարցով չեմ կարող ասել, բայց մեր խնդրի հարցով քննարկումներ են ընթանում, որպեսզի արագ այդ սահմանափակումները հանվեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT