Արցախի տնտեսությունը դիվերսիֆիկացման կարիք ունի. որ ուղղություններն են առաջնահերթ

Արցախում տեղի ունեցած պատերազմը երկրի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու անհրաժեշտություն է առաջացրել։ Հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող եւ հիդրոէլեկտրակայաններով հարուստ տնտեսությունն այժմ չունի նախկին հնարավորությունները։ Հետեւաբար անհրաժեշտ է դառնում օր առաջ մտածել, թե ո՞ր ուղղությունը զարգացնել մնացած տարածքներում կամ ի՞նչը ներդրողներին ավելի հետաքրքիր կլինի։

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Արցախը դեռեւս հատուկ ծրագիր չի կազմել, թե որ ուղղությամբ է շարժվելու, բայց հիմնականում կենտրոնանալու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա։

«Մենք մեզ մոտ ունենք այդ պոտենցիալը, աշխատում էինք։ Երեկ այստեղ էին եկել «Ջիջի» եւ «Էսէֆէլ» ընկերությունների հիմնադիրները՝ նրանք էլ են ուզում ներդրում ունենալ։ Պայմանավորվել ենք, որպեսզի գան Հայաստան, քննարկեն եւ նորից վերադառնան»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ ներդրում են ցանկանում անել այդ 2 ընկերությունները, որոնց հետ հանդիպել են, Թովմասյանը պատասխանեց. «Տեղեկատվական տեխնոլոգիաների՝ ծրագրավորման ուղղությունն են ցանկանում զարգացնել։ Ցանկանում են իրենց բիզնեսն ընդլայնել՝ կոնկրետ մասնագետներով հանդերձ։ Իրենք պատվերներ ունեն, այստեղ մասնագետների են փնտրում, որ կարողանան աշխատել»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արտոնություններ կունենան պոտենցիալ ներդրողները՝ Արցախում ներդրում կատարելու դեպքում, նա պատասխանեց. «Մենք տարբերակներ ենք քննարկում հարկային օրենսդրության վերաբերյալ, որպեսզի մի քիչ պարզեցված ընթացակարգ մտցնենք եւ ներդրողի համար ավելի նպատակահարմար լինի գալ Արցախում իր բիզնեսը հիմնել կամ շարունակել, քան մեկ այլ երկրում։ Այդ ծրագրի շուրջ մոտ օրերս քննարկումներ պիտի լինեն»։

Պաշտոնյան նշում է, որ նախկինում Արցախը ներդրումային առումով հետաքրքիր էր գյուղատնտեսությամբ եւ հիդրոէլեկտրաէներգիայով, սակայն հիմա այդ պոտենցիալը չունեն։

Հարցին՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու տարբերակներ կա՞ն՝ բացի ՏՏ ոլորտից, Թովմասյանը պատասխանեց. «Ճիշտն ասած հիմա քննարկման փուլում է, պետք է քննարկել, վերագնահատել, հետո արդեն երեւի գալիք տարում՝ ինչ-որ մի բան նախանշել։ Հիմա ամբողջ էկոնոմիկայի ոլորտի վերագնահատում է իրականացվում»։

Դիտարկմանը՝ Հայաստանում ՏՏ-ից բացի մշակող արդյունաբերության հիման վրա են նաեւ ցանկանում տնտեսությունն առաջ տանել, նա արձագանքեց, որ Արցախում եւս այդ ոլորտի վրա աշխատում են. «Գալիք տարի արդեն մենք կկողմնորոշվենք, թե որ ճյուղերը պետք է զարգացնել։ Հիմա ամբողջ պետությունն է վերագնահատման վրա, պիտի հասկանանք, թե ինչ ենք կորցրել, ինչ վնասներ ենք ունեցել այս պատերազմի ընթացքում։ Արդեն երկրորդ փուլում պիտի կոնկրետ ծրագրերի վրա աշխատենք»։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը մեր զրույցում նշեց, որ Արցախի տնտեսական կախվածությունը գյուղատնտեսության ոլորտից բավականաչափ մեծ էր, բացի այդ նաեւ զբոսաշրջության առումով էր դրական իրավիճակ եւ ՀՆԱ-ի 1 շնչի հաշվով գերազանցում էին Ադրբեջանի ցուցանիշը. «Այսինքն Արցախն ուներ բավականաչափ մեծ տնտեսական պոտենցիալ, որը շարունակաբար զարգանում էր։ Պարզ է, որ պատերազմը մեծ վնաս է հասցրել Արցախի տնտեսությանն ու ենթակառուցվածքներին եւ վերականգնողական առումով պետք է վերաիմաստավորում անել»։

Նրա խոսքով՝ առաջին հայացքից գրավիչ է թվում տեղեկատվական տեխնոլոգիաների հենքով տնտեսությունը զարգացնելը, բայց պետք է նաեւ նոր սեգմենտների առկայությունն ուսումնասիրել. «Հիմա ռուս խաղաղապահները այնտեղ գործունեություն են ծավալում, ինչը հնարավորություն է այդ սեգմենտի վրա վերաիմաստավորելու։ Սկսած ֆինանսաբանկային բնույթի ծառայություններից, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կարող են լինել, վերջացրած հանրային սննդի օբյեկտներով»։

Պատգամավորն ընդգծեց՝ ակնհայտ է, որ Ռուսաստանից այցելուների որոշակի հոսք կարելի է ակնկալել դեպի Արցախ, որովհետեւ այդ սահմանապահներն ունեն ընտանիքներ եւ դրանից ելնելով պետք են ավելի թիրախային մոտեցումներ։

«Կարծում եմ՝ նաեւ Արցախի Կառավարությունը պետք է որոշակի ներդրումային մասնակցություն ունենա։ Եկամտաստեղծ ուղղությունների փնտրտուք պետք է անի եւ կարծում եմ՝ այս առումով հավելյալ աշխատանքներ կան իրականացնելու»,- նշեց Մանուկյանը։

Նա ասաց, որ Հայաստանում կա «Անիվ» հիմնադրամ, որը ծրագրեր է իրականացնում եւ իր կարծիքով՝ պետք է ծրագրերի որոշակի փաթեթ քննարկվի նաեւ Արցախի Կառավարության հետ, որ պոտենցիալ ներդրողները Արցախում եւս օգտվեն այն հնարավորություններից, որոնք առկա են Հայաստանում։

Հարցին՝ քանի որ Արցախը ռիսկային գոտի է համարվում ներդրումների համար, արդյո՞ք ներդրողի համար լրացուցիչ խթան հանդիսացող արտոնություններ չպետք է լինեն, պատգամավորը պատասխանեց. «Ամենահեշտ գործիքը, որն ի թիվս այլոց աջակցում է որեւէ գործունեության, արտոնություն տալն է։ Բայց միշտ չէ, որ ամենահեշտը նաեւ ամենաարդյունավետն է։ Իհարկե՛, գրավչությունը բարձրացնելու համար կարիք կա որոշակի քայլեր գեներացնելու, բայց կարծում եմ պոտենցիալ ներդրողների համար անորոշություններ դեռ կան»։

Նա հիշեցրեց, որ 5 տարի ժամանակահատվածի համար հայտարարության տեսքով խաղաղություն է ամրագրված, սակայն այն դեռ կյանքի չի կոչվել, թեկուզ հենց այն կետով, որ գերիների փոխանակման հարցով հստակություններ չկան. «Նաեւ չկա ապաշրջափակում ասածը, ինչը կարող է հավելյալ հնարավորություններ ընձեռել ենթակառուցվածքների, ինչու չէ՝ նաեւ տրանսպորտի բնագավառի խաղացողների համար։ Մամուլում կարդացի, որ Ստեփանակերտի օդանավակայանն է գործարկվելու, ինչը եւս հավելյալ հնարավորություն է, ՌԴ սեգմենտի համար՝ տարածաշրջան՝ այդ թվում նաեւ Հայաստան ճանապարհորդելու համար»։

Պատգամավորն ընդգծեց՝ այո՛, ռիսկերը բարձր են, բայց երբ կա պատշաճ գնահատված նախագիծ՝ այդ ռիսկերը ստանձնելու հատույցը ավելի բարձր կարող է լինել. «Կարծում եմ Արցախում կան ենթակառուցվածքներ, որոնք ներդրողներին կարող են որոշակիության պայմաններում հավելյալ հնարավորություններ բերել։ Ես լսել եմ նաեւ Արցախի նախագահի պատրաստակամության մասին՝ Կառավարության որոշակի միջոցներ ուղղորդել այս նպատակին»։

Հարցին՝ հաշվի առնելով, որ Արցախի տնտեսությունը գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներից կենտրոնանում է այլ ոլորտների վրա, արդյո՞ք կարիք չի առաջանում նաեւ կրթական ծրագրերն այդ ուղղությունների վրա դնել, Մանուկյանը պատասխանեց. «Շատ կարեւոր հարց եք բարձրացնում։ Այս հարցում կարծում եմ նաեւ Հայաստանի Կառավարությունը որոշակի անելիքներ ունի, որպեսզի համատեղ ծրագրեր իրականացվեն եւ Արցախի ուսանողները կարողանան արտոնյալ պայմաններով այստեղ համալսարան ընդունվել ու նաեւ պարտավորված լինել իրենց լուման ներդնել Արցախի տնտեսության զարգացման վրա»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45973 դիտում

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ