88 մանդատանոց իրողության հետ չենք կարող հաշվի չնստել. Մարուքյանը կարծում է՝ կհաջողվի «Իմ քայլին» համոզել

Արձանագրելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնված գործընթացը վարչապետի հրաժարականի պահանջով կարող է հաջողվել, եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գան խորհրդարան եւ որպես մեծամասնություն մասնակցեն ու քվեարկեն այդ նախագծի օգտին՝ այսօրվա լսումների մասնակիցներից Վազգեն Գալստյանը Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են հասնելու դրան՝ մանավանդ որ նույնիսկ այսօր չեն կարողացել նրանց բերել խորհրդարան:

Մարուքյանը նկատեց, որ իրենք ո՛չ բերման ենթարկելու լիազորություն ունեն եւ ո՛չ էլ՝ ցանկություն.

«Մենք հրավիրել ենք, իրենք չեն եկել, բայց դա չի նշանակում, որ բոլոր հնարավորությունները սպառված են: Մենք պետք է շարունակենք աշխատանք տանել, որ իրենց բերենք կառուցողական շփման դաշտ, որի արդյունքով է միայն, որ կարող ենք այս որոշումները իրագործել»,- ընդգծեց Մարուքյանը: 

Ըստ նրա՝ խնդիրն այն է՝ վարչապետը չի ուզում ընդունել, որ ինքն այլեւս չի կարող լուծել խնդիրները, եւ բոլորի ջանքը պետք է լինի հասնել այդ գիտակցությանը:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ, թեման շարունակելով, ընդգծեց, որ Կառավարության հրաժարականի այն սցենարը, որ առաջարկում է ԼՀԿ-ն, ընդունելի չէ.

«Պատկերացնենք՝ դուք պահանջեցիք, եւ նա հրաժարական տվեց, որից հետո «Իմ քայլը» իր բացարձակ մեծամասնությամբ ընտրեց սեփական թեկնածուին, ի՞նչ է փոխվելու դրանից: Մենք այս սցենարով շարժվելու դեպքում եւս մեկ անգամ շարունակելու ենք այս ճգնաժամային իրավիճակը եւ նորից վտանգի տակ ենք դնելու արդեն Հայաստանի ճակատագիրը, որովհետեւ այդ ամբողջ խմբակցությունն է պատասխանատու այս իրավիճակի համար: Պետք է մի բան մտածել, որը կմեկուսացնի իմքայլականների գործողությունները: Եթե՝ ոչ, նորից վտանգավոր շրջապտույտի մեջ ենք մտնելու»,- ասաց Արամ Սարգսյանը:

Արձագանքելով նրան՝ Մարուքյանը հայտարարեց, թե հասկանում է նրա մտահոգությունները, սակայն ունենք իրողություններ: «Ձեր ասածի լույսի ներքո ուրեմն պետք է այսօր ցրվի այս խորհրդարանը, որ իմքայլական ոչ մի մարդ այդ պահին դերակատարում չունենա, ընտրություններ անենք, ձեւավորվի նոր խորհրդարան, որոշի՝ ում ընտրի: Բայց մենք ունենք կոնսենսուս, որ ոչ մի ընտրություն այս պահին չենք կարող անել: Ճի՞շտ եմ: Հետեւաբար, այդ 88 մանդատանոց իրողության հետ չենք կարող հաշվի չնստել: Եթե դուք կարող եք, դուք մի նստեք հաշվի: Ես չեմ կարող հաշվի չնստել: Այլ տարբերակ չկա: Ինչ Կառավարություն որ ձեւավորվի, ձեւավորվելու է այդ մեծամասնության քվեարկությամբ: Իրենք ո՞նց են գալու այդ դաշտ: Ես կարծում եմ՝ իրավիճակի եւ իրողությունների ճնշման ներքո գալու են այդ քննարկմանը»,- ասաց Մարուքյանը:

Նա դեմ չէ նաեւ, որ իշխող խմբակցությունը վարչապետի այլ թեկնածու առաջադրի: ԼՀԿ ղեկավարը վստահ է՝ իրար նկատմամբ ուլտիմատումներ դնելով՝ գնալու են բախումների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2603 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ