ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում շատ մեծ՝ առանցքային փոփոխություններ են սպասվում։ Կարելի է ասել, որ ծառայությունը վերափոխվելու է։ Երեկ ՀԺ-ի հետ զրույցում հայտարարեց ՊՎԾ ղեկավարի տեղակալ/ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Ուլիխանյանը։

Պատերազմի թեժ շրջանում՝ հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ուլիխանյանը նշանակվեց այդ պաշտոնում։ Նա ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրել էր նաեւ հեղափոխությունից հետո՝ մինչ 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Դրանից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր։

ՀԺ-ն Տիգրան Ուլիխանյանի հետ զրուցել է ծառայությունում իրականացվող աշխատանքների մասին։

- Պարո՛ն Ուլիխանյան, այս ընթացքում ի՞նչ եք հասցրել անել։

- Ղեկավարի պարտականություններն եմ կատարել, որը սահմանված է օրենքով։ Մանրամասները, թե ինչ ուսումնասիրություններ ենք իրականացրել եւ ինչ ենք այս պահին իրականացնում՝ նպատակահարմար չեմ գտնում բարձրաձայնել, որովհետեւ ռիսկ կա, որ դա կարող է նվազեցնել արդյունավետությունը։

- Կա՞ն արդեն պետական մարմիններ, որտեղ հասցրել եք այս ընթացքում ուսումնասիրություն իրականացնել եւ ավարտել։

- Ուսումնասիրությունները շարունակվում են տարբեր տեղերում։ Արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը իմ պարտականությունների մեջ է մտնում՝ զեկուցել վարչապետին, հետո, ըստ անհրաժեշտության այդ թվում նաեւ նրա հանձնարարությամբ՝ դրանք կա՛մ կհրապարակվեն, կա՛մ ոչ։

- Այս օրերին պետական գնումները սովորականից շատացել են՝ հաշվի առնելով, որ լրացուցիչ կարիքներ են ավելացել։ Նախատեսվա՞ծ է ուսումնասիրել այդ գնումների մանրամասները։

- Պետական գնումների համակարգը մեզ մոտ ուսումնասիրվում է ոչ միայն ըստ հանձնարարականների, այլեւ այն դրված է մշտադիտարկման տակ։ Դա նշանակում է, որ ամենօրյա ուսումնասիրություններ են կատարվում, դրանց վերաբերյալ արձագանքներ են լինում, մենք նամակագրական կապ ենք պահպանում պետական հիմնարկների հետ եւ ուսումնասիրության տարբեր արդյունքներ ունենք։

- Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարի զգալի մասը՝ 100 մլն դոլարից մի փոքր ավելի փոխանցվել է ՀՀ Կառավարությանը՝ դարձյալ գնումների համար, ինչը որոշակի քննարկման առիթ էր դարձել։ Բացի ներկայացվող հաշվետվություններից՝ արդյո՞ք ՊՎԾ-ն եւս պատրաստվում է ստուգել այդ ծախսերը։

- Հարցն այն է, որ դրա մասին բարձրաձայն խոսելը կամ հայտարարելը, թե պատրաստվում ենք այսինչ տեղը ուսումնասիրություն իրականացնել կամ չենք պատրաստվում՝ 2 դեպքում էլ կարող է բացասաբար ազդել իրականացվելիք ուսումնասիրության վրա։ Դրա համար ես ընդհանրապես մեր գործողությունների պլանը կամ վաղը-մյուս օրը իրականացվելիք աշխատանքների մասին հակված չեմ բարձրաձայնել։

- Մինչ պատգամավոր դառնալը դարձյալ ՊՎԾ պետի տեղակալ էիք, այս դեպքում արդեն ղեկավարի լիազորություններով ի՞նչ խնդիր է դրվել ձեր առջեւ։

- Պետական վերահսկողական ծառայությունն այս պահին դեռեւս իր ամբողջ թափով չի աշխատում, եւ դա ունի օբյեկտիվ պատճառներ։ Դուք գիտեք, որ քաղծառայության համակարգի հետ կապված՝ նոր պաշտոն-անձնագրեր հաստատելու հարցեր կան։ Առաջնային է այդ խնդիրները հրատապ կարգով լուծել։ Շատ կարճ ժամանակահատվածում պատրաստվում եմ հիմնարկը բերել 100 տոկոսանոց պատրաստի վիճակի եւ օրենքով մեզ տրված լիազորությունների ամբողջ ծավալն իրականացնել։

- Պատերազմն իր հետ հարցեր է առաջ քաշում՝ պետական գերատեսչությունների բացերի առումով։ Շատ քննարկվեց ՊՆ-ի գնումների հարցը։ ՊՎԾ-ն այդ գնումների վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն չի՞ հայտնելու։

- Հանրությանն ամբողջ ծավալով անհրաժեշտ ինֆորմացիա կտրամադրվի։ Այսօր ինֆորմացիոն հոսքերի մեջ՝ կեղծիքը, սուտը զանազանելու հետ կապված բարդություններ կան։ Ես կարող եմ ասել, որ ՊՎԾ-ն ամենաակտիվ կերպով մասնակցել է ռազմական դրության պայմաններում պետական հիմնարկների ընդհանուր գործունեությունը ճիշտ կազմակերպելու պրոցեսին։ Իրականացրել ենք այդ թվում վարչապետի հանձնարարությամբ վերահսկողական գործառույթներ։

- Քանի որ չեք նշում, թե որ գերատեսչություններում եք ուսումնասիրություն իրականացնում, կասե՞ք՝ կա՞ն կոռուպցիոն բնույթի խախտումների վերաբերյալ բացահայտումներ։

- Խախտում բառն օգտագործելը դժվար է, որովհետեւ կոնկրետ ձեր ասած դեպքում կոռուպցիոն բնույթը ենթադրում է ոչ թե խախտում, այլ կոնկրետ հանցագործություն։ Մեր դիտարկման տիրույթում տարբեր տիպի անհամապատասխանություններ կան, եւ մեր խնդիրն է, որ այն հարցերը, որտեղ տեսնում ենք հանցագործության նշաններ՝ ուղարկենք իրավապահ մարմիններին։ Իսկ այն տեղերում, որտեղ կան համակարգային խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, մենք ձեւակերպում ենք նաեւ լուծմանն ուղղված առաջարկություններ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում։

- ԱԺ-ում՝ լինելով ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ նկատե՞լ եք պետական մարմինների կողմից ներկայացված թերություններ, որոնք հիմա ի պաշտոնե կարող եք ստուգել։

- Իհարկե՛, այն ինֆորմացիաները, որ ես ունեցել եմ ԱԺ պատգամավոր եղած ժամանակահատվածում, այսօր ակտիվորեն օգտագործում եմ իմ աշխատանքի մեջ։ Դրանք ոչ միայն ստուգողական բնույթի են, այլեւ կոնկրետ առաջարկներ են, որ պետք է դառնան փաստաթուղթ, շրջանառվեն եւ դառնան Կառավարության ու վարչապետի որոշումներ։ Կարծում եմ, որ ԱԺ պատգամավոր եղած ժամանակահատվածս շատ արդյունավետ եմ օգտագործել՝ այդպիսի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու եւ դրանց ուղղությամբ լուծումներ մշակելու համար։

- Սովորաբար կառույցներում ղեկավարի փոփոխությունից հետո կադրային ջարդ է լինում, դուք կադրային փոփոխություններ արդեն կատարե՞լ եք։

- Ես ընդհանրապես այդպիսի արտահայտություններ օգտագործելուց զերծ եմ մնացել։ Գնահատողական հարց է, թե ով ինչն է համարում կադրային ջարդ։ Ես կարող եմ այսպես ասել՝ կադրային փոփոխություններ եղել են, այդ թվում նաեւ այն պաշտոնյաների, որոնք ուղղակի նշանակովի են եւ ղեկավարի փոփոխության հետ ենթադրելի է, որ նրանք էլ կփոփոխվեն։ Եղել են պաշտոնյաներ, որոնք ազատվել են աշխատանքից իմ փոփոխության հետ կապված, եղել են պաշտոնյաներ որոնք նոր են նշանակվել։ Կարելի է գնահատել, որ ծառայությունը վերափոխվելու է։

- Ձեր նշանակումից հետո թվային տվյալ կասե՞ք, թե քանի աշխատակից է ազատվել։

- Երեւի մինչեւ 10 աշխատակից։ Բայց փոփոխություններ դեռեւս սպասվում են եւ շատ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6003 դիտում

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ

Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան

Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ

Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ

Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ

Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել

Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում

Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան

Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր

Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները