Երևան
2 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիսի սկզբում անդրադարձավ երեկվա իր գրառմանը, որը մեկնաբանվել էր որպես քաղաքացիական պատերազմի կոչ։
«Հասկանալի է, որ հիմա բոլորս և մեր հանրությունը հասկանալի պատճառներով բավականին լարված ենք, և երեկվա գրառման հետ կապված կարող եմ ասել, որ մի շարք արձագաքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են հատկապես լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմները գործում, և դա հասկանալու համար առաջարկում եմ ընթերցել՝ ես ինչ եմ գրել, և տեսնենք՝ ինչի մասին է այդ գրառումը»։
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց գրառումը։ «Գրել եմ, որ առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Դուք տեղյակ եք, որ ամսի 9-ից հետո՝ հայտնի իրադարձություններից հետո, առաջնագծից զինվորներ, կամավորներ տեսանյութեր են ձայնագրում և հրապարակում համացանցում, որտեղ աջակցության խոսքեր են ասում Կառավարության հասցեին և տալիս որոշ գնահատականներ ու վերլուծություններ, և հաջորդ նախադասությամբ ասում եմ, որ ապշած եմ տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում շատ խոր վերլուծություններ, և այդ վերլուծությունների համար հիմք են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունցել այդ տղաների, զինվորների աչքի առաջ»։ Հաջորդը գրում եմ՝ տղերք, դուք ճիշտ եք, այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց տված մեկնաբանությունների հետ ես համաձայն եմ։ Սպասում եմ ձեզ Երևանում»։
Վարչապետի խոսքով՝ սպասում եմ Երևանում նախադասությունն է, որ շատերին հիմք է տվել՝ ասելու, որ այստեղ քաղաքացիական պատերազմի և բախումների կոչ կա։ «Եթե մեր սիրելի հայրենակիցները ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են և վերադառնում իրենց ընտանիքներ, և այդ մարդկանցից շատերը, խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ ես իրենց հետ հանդիպումը, իհարկե, կկազմակերպեմ և կքննարկենք հարցեր։
Հաջորդը՝ վերջանականորեն լուծելու պատերի տակ վնգստացեղների հարցերը։ Իհարկե, այստեղ կոշտ ձևակերպում է, բայց հաշվի առնելով, որ երեկ իմացանք՝ այս արտահայտությունը պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտատարություններում (Խոսքը ԲԴԽ նախագահի մասին է,-խմբ), այ այս ձևակերպումը օգտագործել եմ, և սա ինչ է նշանակում ընդհանրապես։ Սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների հետ վերադարձից հետո և նրանց հետ խոսակցության ընթացքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք շատ ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել և այլն։ Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը, և ինձ համար շատ կարևոր է շփվել այդ տղաների հետ, լսել նրանց գնահատականները: Ի դեպ, ասեմ՝ քանի որ խոսքը բախման մասին է, առաջնագծից ոչ մեկը ՀՀ և Երևան չի վերադառնում զինված, որովհետև դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահների ներկայացուցիչները, ռազմական ոստիկանությունը, ոստկանությունը, ԱԱԾ-ն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այդ զենքերը իրենք սահմանված կարգով հանձնում են: Ես երեկ այս թեմայով հերթական զրույցն եմ ունեցել ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառենք որևէ մեկի կողմից զենքերով մայրաքաղաք Երևան հասնելը։ Ես նկատի ունեմ՝ իրավիճակը այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձևերով։
Փաշինյանը նշեց, որ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում։ «Եվ, իհարկե, դա մտահոգիչ է, բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել մի փաստի վրա, թե նաև ինչը կարող է դրա համար պատճառ լինել։ Մենք բոլորս տեսանք, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ինչ տեղի ունեցավ Երևանում․ հարձակման ենթարկվեց Կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեցին ԱԺ շենքը և Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը, և ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերի կողմից դատապարտման չարժանացան։ Սա շատ կարևոր հանգամանք է: Նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ը այդ հարձակումները չդատապարտեց: Սա շատ կարևոր հանգամանք է, և դատապարտման խոսքեր շատ հետաքրքրիր է՝ հնչեցին առաջնագծում գտնվող զինվորների կողմից, և ես այս համատեքստում շատ կարևոր եմ համարում, որ մենք, իհարկե, Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և բացառենք քաղաքացիական բախումները:
Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է դրա մասին ընդհանրապես խոսում: Եվ ես ուզում եմ ասել, որ Հայաստանի իրավապահ համակարգը՝ ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն, ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար։ Հիմա այստեղ հարց կհնչի՝ բա եթե այդպես էր, ինչո՞ւ նոյեմբերի իննի լույս տասի գիշերը այդ ամենը չկանխվեց և չկանխարգելվեց։ Որովհետև նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ Պետական պահպանության ծառայության հսկայական հատված գտնվում էր առաջնագծում, և, ըստ էության, մայրաքաղաք Երևանում շատ սահմանափակ ուժեր կային և՛ ոստիկանությունից, և՛ ԱԱԾ-ից, և՛ Պետական պահպանության ծառայությունից։ Իշխանությանը կամ Կառավարությանը դավադրության մեջ են մեղադրում, այսինքն՝ դավադրության գնացող Կառավարությունը Պետական պահպանության ծառայությանը, ոստիկանությանը, ԱԱԾ-ին ուղարկում է հայրենիքի սահմանները պաշտպանելու, ինքը իրեն անպաշտպան թողնելով՝ դավադրությունների մե՞ջ է մտնում»։
Վարչապետը նշեց, որ այս իրավիճակում երեկվա գրառման հետ կապված շահարկումները համարում է բացարձակապես անտեղի։ «Ես համարում եմ, որ առաջնագծից վերադարձող, զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, և ես չեմ համարում, որ եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել դահլիճային պայմաններում ենթադրում եմ, և ես համաձայն եմ նրանց հանդիպել, դրա մեջ դատապարտելի որևէ բան կա՞։ Եվ նրանք են, չէ՞, ճշմարտության կրողը իրադարձությունների մասին: Եթե պարզվի, որ դավադրություն է եղել կամ կա դավադրություն, բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց, կներեք, Երևանից դժվար է գնահատական տալ կամ հեշտ չէ գնահատական տալ նրանց համար, ովքեր ամբողջական ինֆորմացիայի չեն տիրապետում: Այդ տղաներին պետք է լսել, ես, օրինակ, մտադիր եմ լսել, ինչ-որ դատապարտելի բան կա, գուցե այն, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, ես դրանում համոզված եմ, բայց ես նաև պետք է լսեմ այդ տղաներին, որովհետև ինչ-որ դրվագների մասին են խոսում, պարզաբանենք հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել, և արդյոք կա՞ն մեղավորներ, որոնք պետք է պատժվեն։
Այնպես որ ուզում եմ ասել՝ բացարձակապես անտեղի եմ համարում: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմ: Երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կո՞չ է անում, որտե՞ղ է այդպես գրված, ու, ընդ որում, բազմաթիվ մարդիկ ասում են՝ հա, բայց չի կարելի այդպես մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել ։ Ի միջի այլոց ասեմ․ եթե առաջնագծի զինվորների քաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, Կառավարությունը բոլոր լծակները ու լիազորությունները ունի, ռազմական դրության մասին ռազմական դրության ռեժիմը հնարավորություն է տալիս նաև զինված ուժերին ներգրավել՝ աջակցելու հասարարակական կարգը պահպանելու և այլ հարցերում։ Այսինքն՝ դրա համար սոցիալական ցանցում գրառում անելու անհրաժեշտություն չկա: Եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայենք, այնպես որ ես հույս ունեմ, որ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, և համենայն դեպս նրանք, ովքեր ճիշտ չեն հասկացել, հույս ունեմ՝ այս պարզաբանումից հետո կվերանայեն իրենց գնահատականները»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարություններին
Ինչքան ժամանակ է՝ մեզ ուզում են թևերի բաժանել, բայց մենք չենք բաժանվում. Վահագն Ալեքսանյան
ՔՊ-ում ինքնաքննադատության օր էր. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Տիկնիկայինի դիմաց ունենք ներկայացումն արձանից սկսելու կամ այստեղ շարունակելու հնարավորություն. բացվել է Մանարյանի արձանը
Էմմա Պողոսյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Արսենյանը ՌԴ ԴԺ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահին է փոխանցել Անդրանիկ Քոչարյանի ջերմ բարեմաղթանքները
Մի՛ մանիպուլացրեք հասարակությանը, Ցեղասպանության հարցը կեղտոտ ձևով շահարկում են հենց վայնասուն բարձրացնողները. Մկրտչյան
ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը վավերականացնելու քայլը. Միլլեր
Գևորգ Պապոյանը Բեռլինում կհանդիպի Գերմանիայի գործարար համայնքի հայ ներկայացուցիչների հետ. ինչպես պետք է գրանցվել
Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի. բազմաթիվ անհետ կորածներ կան
Կոստանյանն ու Հորդանանի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը կարևորել են ուղիղ չվերթներն ու վիզային ռեժիմների դյուրացումը
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
Ո՞ւմ ընտրվելն է առավել շահեկան ՀՀ-ի համար՝ Թրամփի՞, թե՞ Հարիսի, և ինչ խնդիրներ կարող են լինել. մանրամասնում է քաղաքագետը
ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել
Ուզբեկստանի հրավերով ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են Օլի Մեջլիսի օրենսդիր պալատի ընտրությունները
Համագործակցությունը եղել է օրինակելի. Վլադիմիր Կարապետյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Լվովի հայ համայնքի հետ
Արման Եղոյանն ու Շվեդիայի Ռիկսդագի պատգամավորը տարածաշրջանային հարցեր են քննարկել
Դիվանագիտական փոխատեղում և պաշտոններից հետկանչեր. նախագահի հրամանագրերով մի քանի երկրում ՀՀ-ն նոր դեսպաններ ունի
Անցկացրու՛ weekend Աբու Դաբիում
Վարչապետը ներկա է գտնվել Երվանդ Մանարյանի արձանի բացման արարողությանը (լուսանկարներ, տեսանյութ)
Նյութը տեղադրել է հարևանին պատկանող ավտոտնակի փոսակում և պայթեցրել. մանրամասներ Դիլիջանի դեպքից (տեսանյութ)
Հայտնաբերվել են մեծ քանակի տարատեսակ թմրամիջոցներ. կան ձերբակալվածներ (տեսանյութ)
Ադրբեջանը և ՌԴ-ն անընդհատ բողոքում են եվրադիտորդներից, որովհետև իրենց խանգարում են Հայաստանը իրար մեջ կիսել. Սարգսյան
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
ԼՂ-ից տեղահանված միայնակ տարեցների համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ՝ հիփոթեքային վարկ ձեռք բերելու համար
Օդանավակայաններում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար բացառություններ են նախատեսվել
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
ԱԺ-ն կողմ քվեարկեց պայմանագրային զինծառայության վերադարձած պահեստազորայինների՝ կենսաթոշակի վերաբերյալ նախագծին
Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում. Բայրամով
Հրել է պարեկներից մեկին, ինչի հետևանքով վերջինս ընկել է առուն. 41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել
Ջո Բայդենը Հելոուինի տոնակատարության ժամանակ «կծել» է երեխաներին (տեսանյութ)
Սուրեն Պապիկյանը՝ Զինված ուժերի ոչ մարտական կորուստների վիճակագրության մասին
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է Վրաստանի ընտրությունները
Դոլարն ու եվրոն շարունակել են թանկանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 31-ին
Դեսպան Բալայանը բարձր է գնահատել Բելգիայի քաղաքական աջակցությունը
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 14 թուրքական կազմակերպության նկատմամբ
Բյուրականի ճանապարհին Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլետով կողաշրջվել է. նրան հոսպիտալացրել են
«Էնթերփրայզ Արմենիա»-ի աշխատակիցները այցելել են Ֆիլիպ Մորրիսի՝ տարածաշրջանում եզակի PMI Science Գիտահետազոտական կենտրոն
Ենթադրում եմ՝ «Բալասանյան» դաշինքի մեր գործընկերները որոշել են դուրս գալ քաղաքականությունից. Սարուխանյան
© 2024 Հայկական ժամանակ