Երևան
12 °C
Նոյեմբերին Yandex Armenia-ն անցկացնելու է «Առատաձեռն նոյեմբեր» բարեգործական ակցիան: Յուրաքանչյուր օգտատեր, ուրբաթ օրերին պատվերներ կատարելով Yandex Go-ի միջոցով, կարող է դառնալ նախաձեռնության մասնիկը:
Տաքսիի և առաքման ծառայության բոլոր սակագներում յուրաքանչյուր 10 կմ-ի համար ընկերությունը բարեգործության նպատակով կփոխանցի 5 դրամ: Իսկ սննդի՝ յուրաքանչյուր ուրբաթօրյա պատվերի համար, սկսած 3000 դրամից, հիմնադրամները կստանան 30 դրամ։
Հավաքված միջոցները հավասարապես կբաշխվեն «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի և «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական կազմակերպությունների միջև։
«Մեր «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է այն նպատակով, որ էպիլեպսիա և այլ բարդ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին օգնի ստանալ անրաժեշտ դեղորայքին բուժում ու ախտորոշիչ հետազոտություններ: Մենք ամեն օր պայքարում ենք, որպեսզի բարելավենք մեր շահառուների և նրանց ընտանիքների կյանքի որակը, երեխաներին լիարժեք, առանց սահմանափակումների կյանքի հնարավորություն տանք։ Նմանօրինակ ակցիաների աջակցությունը մեզ համար շատ կարևոր է, քանի որ մեծաթիվ մարդկանց է ընդգրկում բարեգործության մեջ՝ թույլ չտալով լինել անտարբեր: Միասին մենք կարող ենք ավելի մեծ օգնություն ցուցաբերել»,- նշում է էպիլեպսիա ունեցող երեխաների օգնության «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» բարեգործական հիմնադրամի նախագահ Ելենա Բաղդասարյանը:
«Շնորհակալ ենք Yandex Go-ին՝ տոներին ընդառաջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին (ՔՈԱՖ) աջակցելու համար։ «Առատաձեռն նոյեմբեր» արշավը մեզ համար հրաշալի հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գյուղական համայնքներում կատարած մեր աշխատանքի իրազեկվածությունը։ Սա նաև լրացուցիչ աջակցություն է՝ ընդլայնելու մանուկների ու նրանց ընտանիքների կյանքի բարելավմանն ուղղված մեր ծրագրերը», – նշում է ՔՈԱՖ-ի հաղորդակցության ու մարքեթինգի ղեկավար Մարկ Գարգարյանը։
Yandex Armenia-ի «Առատաձեռն նոյեմբեր» ակցիան երկրում կանցկացվի երկրորդ անգամ։ Այն շահույթ չհետապնդող կազմակերպություններին աջակցություն ցուցաբերող նախագծերից մեկն է։ Ընկերության գործընկեր մի քանի կազմակերպությունների շահառուներն ու պրոֆիլային մասնագետները մշտապես գործող բարեգործական ծրագրի շրջանակում նաև ստանում են անվճար ուղևորություններ և առաքումներ Yandex Go-ում։
2023 թվականին «Առատաձեռն նոյեմբեր» ակցիայի շրջանակում հավաքված նվիրատվությունների շնորհիվ «ՎԻՎԱ» հիմնադրամն օգնել է ավելի քան 700 երիտասարդ մայրերի՝ ապահովել նրանց անհրաժեշտ իրերով, հագուստով և հիգիենայի պարագաներով: «Շտապիր դեպի բարին» հիմնադրամն օգնել է թանկարժեք վիրահատություն կատարել կերակրափողի քիմիական այրվածք ստացած երեխայի համար: Իսկ հենաշարժողական հաշմանդամություն ունեցող 10 երեխայի համար «Հայ մայրեր» հիմնադրամը կարողացել է երեք ամսվա ընթացքում տնային պայմաններում կազմակերպել կինեզիոթերապիայի կուրս:
Ընդհանուր առմամբ, 2023 թվականին «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով Yandex Armenia-ն բարեգործական կազմակերպություններին փոխանցել է 3 մլն դրամ։
2024 թ․ բարեգործական կազմակերպությունների, ակցիայի մասնակիցների մասին տեղեկատվություն
● «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է՝ ուղղված Հայաստանի գյուղաբնակ երեխաների կյանքի փոխակերպմանը կրթության, առողջապահության, սոցիալական աշխատանքի և տնտեսական զարգացման համապարփակ ծրագրերի միջոցով։ ՔՈԱՖ-ը կենսական նշանակության մի շարք ծառայությունների հասանելիություն է ապահովում իր նորարար ծրագրերի միջոցով, որոնց հիմքում արդյունավետ ուսումնառության, բարեկեցության և ստեղծարարության խթանումն է։ Հիմնադրամը նաև աջակցում է երիտասարդների մտահորիզոնի ընդլայնմանը՝ այդպիսով ոգեշնչելով նրանց կերտել ավելի փայլուն ապագա։
● «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» – Հայաստանում միակ հիմնադրամը, որն ամբողջությամբ նվիրված է էպիլեպսիա և այլ ծանր նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների աջակցությանը: Հիմնադրամը երեխաներին ապահովում է անհրաժեշտ դեղորայքով, կազմակերպում է ախտորոշիչ և գենետիկ հետազոտություններ: Հիմնադրամը բուժման հասանելիությունը բարելավելու նպատակով ակտիվորեն համագործակցում է բժիշկների ու առողջապահության նախարարության հետ և բարեգործական ակցիաներ է անցկացնում՝ ուշադրություն հրավիրելով մանկական նյարդաբանական հիվանդությունների խնդրի վրա:
● «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ» – բարեգործական կազմակերպություն, որն աջակցում է ծանր հիվանդություններով երեխաներին՝ ապահովելով բուժման հասանելիություն ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային առաջատար կլինիկաներում: Հիմնադրամը ժամանակակից բժշկական սարքավորումներով է զինում հիվանդանոցները և նպաստում բժիշկների մասնագիտական առաջընթացին, որպեսզի նրանք կարողանան ապահովել օգնության ամենաբարձր մակարդակ: Կազմակերպությունն իրականացնում է նաև հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման ծրագրեր՝ նվազեցնելով մանկական մահացությունը և բարելավելով երեխաների կյանքի որակը:
Վարչապետը հայտնել է՝ ովքեր կմասնակցեն Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին
Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Արայիկ Հարությունյանը մեկնում է Բահրեյն
Առավոտյան ավտոբուս կլինի՞. Ավինյանն ասաց՝ եթե պետք եղավ, անձնապես կգնան, մեքենաներով կտեղափոխեն մարդկանց
Նոր պաշտոնանկություն. վարչապետը որոշում է ստորագրել
32 աշխատակից է ազատվել, էն հրահրող ընդդիմադիրները հասկանո՞ւմ են, որ մարդիկ խնդրի առաջ կանգնեցին. Ավինյան
Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է Հայաստանում Սիրիայի դեսպանի հետ, հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը
Մասիսում վագոն-տնակ է այրվել
Վթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը
ԱՄՆ-ն 74 հզր դոլար է հատկացրել Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման համար
Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել
Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկել է հանդիպել առանց տեսախցիկների և զրուցել
Հանդիպման առանցքում է եղել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Քվինին
Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ կոնգրեսի զեկույցը
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ կան վիրավորներ
Մշտադիտարկվում են ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները. ՄԻՊ-ը կդիմի իրավասուներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
Ստեփանակերտում, թե Երևանում բիզնեսն անփոփոխ է․ «Իմ Քայլի» ծրագրի շահառուն հրուշակեղենի արտադրամաս է հիմնել
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Ֆիքսենք, որ ընդդիմությունը ժողովրդին առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնության ակտիվ ջատագովն է. Փամբուխչյան
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը
Ձկնորսական նավակներ, 60 կգ-ից ավել սիգ է առգրավվել. հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե
Հնարավոր է՝ վարորդների բողոքի վրա բենզին լցրած լինեն «ներքևից վերև» ստվերային եկամտի մաս ստացողները. Սաֆարյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 3-ին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT