Երևան
12 °C
Գերեվարված վարձական ահաբեկիչ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ազգությամբ արաբ Ալ Շխերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), ՀՀ ՔՕ 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և ՀՀ ՔՕ 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն):
«ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Նախաքննությունը շարունակվում է։
Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերիը հարցաքննության ժամանակ պատմում էր՝ որտեղ է ապրել, ինչպես է հավաքագրվել Ադրբեջան մեկնող արաբների կազմում, ինչպես են իրենց տեղափոխել քաղաքացիական օդանավակայան, այնուհետեւ՝ ավտոբուսներով այլ տեղ:
Ըստ արաբ վարձկանի՝ իրենց անգամ անձնագրերը չեն ստուգել, ինքնաթիռում եղել են թուրք հրամանատարներ, տեղափոխվել են Թուրքիա, հասել թուրքական Քիլիս քաղաք, որտեղ նրանց դիմավորել են թուրք զինվորականներ։ Այդտեղ նրանց զենք են տրամադրել և ասել, որ աշխատավարձը հենց թուրք հրամանատարներից են ստանալու ամսվա վերջում, 2 հազար դոլար, որը նա այդպես էլ դեռ չի ստացել:
Թուրք զինվորականները, ըստ հարցաքննվողի, եղել են ռազմական ավիացիայի հիմնական պատասխանատուն, եղել են մոտ 250 արաբ վարձկաններ, նշվածների մի մասը վիրավորվել կամ սպանվել է հայերի հետ կռիվների ընթացքում:
«Մեզ ասացին, որ հայկական գյուղի ուղղությամբ ենք գնում, որը պետք է գրավենք։ Ավելացրին, որ պետք է բոլորին սպանել՝ զինվորական լինի, թե քաղաքացիական։ Հրամանատարներից մեկն ասաց՝ ով վախենում է կամ սրտից թույլ է, թող հաբեր խմի։ Ովքեր խմում էին այդ հաբերը, ոչ մի վախ չէին զգում։ Մենք ձորով իջանք դեպի հայկական գյուղը։ Արդեն ճանապարհին մենակ էինք, ադրբեջանցիները մեզ հետ չէին եկել։ Ձորում մեր ուղղությամբ սկսեցին կրակել. հայերն էին։ Մոտ 70 հոգի սպանվեց կամ վիրավորվեց։ Ես էլ վիրավորվեցի ձեռքից և ոտքից։ Ինձ ոչ մեկը չօգնեց: Ով կենդանի էր մնացել, թողեց և փախավ»,- պատմում էր Ալ Շխերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT