Երևան
12 °C
Մանկահասակ երեխաների, այդ թվում 5 ամսական դստեր հետ Աբովյան փողոցում մուրացկանությամբ զբաղվող կինը համացանցում բարձրացած աղմուկից հետո հավաքված գումարով կարողացել է Էջմիածնում տուն վարձակալել: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ինքը՝ Մարինա Սարգսյանը:
Օրերս համացանցում տարածվել էր այս ընտանիքի 5-րդ երեխայի՝ 5 ամսական Մարիամի լուսանկարը եւ տեղեկությունը, որ նրա համր մայրն իր երեխաների հետ ապրում է Աբովյան փողոցում: Նշվում էր, որ նրանց հայրը Սարի թաղում հուլիսին տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել է, իսկ վարձով ապրող ընտանիքը, զրկված լինելով կերակրող, պաշտպանող ձեռքից, հայտնվել է փողոցում՝ անճար ու անօգնական վիճակում:
Փորձեցինք զրուցել այս ընտանիքի ավագ դստեր՝ Սյուզաննայի հետ՝ հաշվի առնելով, որ մայրը համր է: Պարզվեց՝ մայրը համր չէ, այլ այդպես է ձեւացել՝ «մարդկանց հետ կոնտակտի մեջ չմտնելու համար»: Պարզվեց նաեւ, որ նրա ավագ դստեր անունն էլ իրականում ոչ թե Սյուզաննա է, այլ՝ Ռիմա: Իրականում Մարինա Սարգսյանը ոչ թե 3 երեխա ունի (Աբովյան փողոցում նրա հետ միայն 3-ն էին եղել), այլ՝ 5: Ռիման 11 տարեկան է, Միլենան՝ 10, Գեւորգը՝ 8, Դիաննան՝ 3, իսկ Մարիամը՝ 5 ամսական:
Մեզ հետ զրույցում Մարինան ասաց, որ արդեն 3 օր է՝ ապրում են Էջմիածնում վարձակալած տանը. «Մեզ օգնեցին, գումար տրամադրեցին, տունը վարձակալել ենք Էջմիածնում: Մեկ ամսվա վճարը տված է, եթե գումարով օգնեն, կվճարենք երկրորդ ամսվա գումարը, մինչեւ տեսնենք ոնց կլինի: Հավաքված մնացած գումարով մի քիչ ուտելիքի խնդիր ենք լուծել: Կային մարդիկ, որ հագուստով են օգնել»,- ասաց երիտասարդ կինը՝ ընդգծելով, որ մինչ այդ Մասիվում վարձած բնակարանում են ապրել, սակայն ամուսնու՝ Էդուարդ Սրապյանի ձերբակալվելուց հետո իրենց հանել են տնից՝ վարձը չտալու պատճառով:
Մեր հարցին, թե ամուսինն ինչո՞ւ է կալանավորվել՝ Մարինա Սարգսյանն ասաց, որ Սարի թաղի միտինգներին է մասնակցել: «Ընկերոջ հետ միտինգին է եղել, մի ոստիկանի է հարվածել, դա գիտենք միայն»,- ասաց նա: Հարցին՝ ամուսինն իրո՞ք ոստիկանի է հարվածել, թե՞ ոստիկանությունից են իրեն այդպես ասել՝ Մարինան պատասխանեց. «Ոստիկաններն են ասել մեզ»:
Նա նշեց նաեւ, որ մինչ այժմ ամուսնուն չի կարողացել այցելել՝ գումար չունենալու պատճառով: Հիմա էլ, երբ նրա խոսքով փաստաբան տրամադրելու հնարավորություն կա՝ ամուսնու տեղը չգիտի: «Փաստաբան պիտի տրամադրեն, որոնում են, տեսնեն որ բանտում է, որ անվճար փաստաբան տրամադրեն»,- նշեց կինը: Մարինա Սարգսյանի խոսքով ամուսինը մինչ կալանավորվելն աշխատել է շինարարությունում:
Ի դեպ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի բաժնից մեզ հայտնեցին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Էդուարդ Սրապյան անունով կալանավոր չկա:
ՀՀ Քննչական կոմիտեից էլ տեղեկացանք, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված քրեական գործերով եւս նման անուն-ազգանունով անձ չի անցնում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT