Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է

 

«Ի պաշտպանություն Արցախի՝ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կազմակերպվող մոբիլիզացիոն աշխատանքները  աննախադեպ են. նրանք օգնում են հայրենիքին ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ մարդասիրական օգնությամբ, եւ կամավորներով, ե՛ւ իրենց երկրներում տարբեր քաղաքական ակտեր իրագործելով»։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ նման համախմբում, սփյուռքահայերի խոսքով, երբեւէ չի եղել։

Քաղաքական այդ ակտերը, որ դրսեւորվում են հիմնականում խաղաղ ակցիաների տեսքով, միշտ չէ, որ խաղաղ ավարտ են ունենում։ Ֆրանսիայի Վալանս, Նիցցա, Վիեն քաղաքներում, նաեւ ԱՄՆ-ում նախորդող օրերին դրանց հաջորդեցին սադրիչ գործողություններ, թուրքերի կողմից հայերի դեմ ուղղված հարձակումներ։ Նման հարձակումների, ինչպես նաեւ՝ հայերի անվտանգության հարցերի շուրջ Զարեհ Սինանյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ:

- Պարոն Սինանյան, սփյուռքահայերի խաղաղ ակցիաները  մի շարք երկրներում հանդիպում են թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունների։ 2 օր առաջ հարձակումներ եղան Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, ԱՄՆ-ում, մարդիկ տուժեցին։ Ի՞նչ է պետք անել հայերի անվտանգությունը ապահովելու, նման սցենարներից խուսափելու համար։

- Մենք պետք է աչալուրջ լինենք եւ միշտ հիշենք, որ գործ ունենք թուրքերի հետ, որոնց լեզուն բռնությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում։ Մոտ 10 օր առաջ մենք կոչ էինք արել համայնքներին զգույշ լինել, խուսափել որեւէ առճակատումից, որովհետեւ թուրքերը եւ ադրբեջանցիները հաստատ փորձելու են սադրել մեր հայրենակիցներին եւ բախումները ռազմաճակատից տեղափոխել երրորդ երկրների տարածք, ինչպես արել են նախկինում։ Կհիշեք՝ 2020 թվականի Տավուշյան մարտերից հետո ինչպիսի կոնֆլիկտներ տեղի ունեցան Լոս Անջելեսից մինչեւ Մոսկվա, հետեւաբար, սպասելի էր այս ամենը։ Պատկերացրեք՝ երբ մենք սկսենք արդեն ռազմական հաղթանակներ տոնել, թուրքերն ինչպես են իրենց ողջ ատելությունը թափելու սփյուռքի մեր հայրենակիցների վրա։ Նախքան նման դեպքեր առաջանալը պետք է կապվել տեղի իրավապահների հետ եւ օգտագործել այդ ռեսուրսը անվտանգություն ապահովելու համար։ Դժվար է պատկերացնել՝ սրանից բացի ուրիշ ինչ քայլերի պետք է դիմել։ Բնական է՝ մենք կոչ չենք անելու ինքնապաշտպանական խմբեր կազմել, ամենակարեւորը զգուշությունն է, պետք է փորձեն որոշ ժամանակ մենակ չլինել, խմբերով շրջել եւ խուսափել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ կոնտակտի մեջ մտնելուց։

- Նախորդ օրը երեկոյան Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ տեղեկություններ են ստացել այնտեղ գտնվող հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, այնտեղ ի՞նչ է տեղի ունեցել։

- Կոնկրետ Նիդեռլանդների դեպք հայտնի չէ, բայց նման զգուշացումներ տարբեր համայնքներում մեր դեսպանատները անում են՝ հիմնվելով օպերատիվ տեղեկության վրա։ Եթե սոցիալական մեդիայում կամ այլ տեղերում տեսնում են, որ նման տեղեկություն է տարածվում կամ թերեւս, օրինապահ մարմիններն են հայտնում իրենց, իրենք էլ տեղեկացնում են մեր հայրենակիցներին։

- Իսկ Դուք հետեւո՞ւմ եք, թե նման սադրանքներին տեղի իրավապահների ինչ գործողություններ են հաջորդում, արդյո՞ք նրանք պատժվում են։

-Այո, հետեւում եմ, գիտեմ, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի գլխին մուրճով հարվածած անձին տասը տարվա ազատազրկում է սպառնում, քրեական գործ է  հարուցվել։ Սրանից երկու օր առաջ Ֆրեզնո քաղաքում էր մի անձ հարձակվել հայ ցուցարարների վրա, երեք հոգու դանակով վնաս էր հասցրել։ Այս դեպքով եւս քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալվել է։ Ես շատ կուզեի իմանալ՝ ինչ են արել Ֆրանսիայի իրավապահները երթի այն մասնակիցների դեմ, որոնք արշավ էին կազմակերպել եւ «ո՞ւր եք, հայեր, դուրս եկեք» վանկարկումներով, հայհոյանքներ տալով՝ հայերին էին փնտրում, որ հաշվեհարդար տեսնեին նրանց հետ։ Դրա մասին դեռ տեղեկություն չունենք։

- Հստակ գիտե՞ք, թե մուրճերով հայերի վրա հարձակված թուրքերից քանիսն են ձերբակալվել։

- Ոչ, առայժմ գիտեմ, որ քրեական գործ է հարուցվել։ Տեսանյութում երեւում է, որ փախուստի դիմողներից երկուսը գետնին ընկած են ուշաթափ վիճակում, հայ երիտասարդները նրանց պատժել էին, ուզում եմ ասել՝ ոմանց չի հաջողվել փախչել, նրանց էլ էին հիվանդանոց տարել։

- Իսկ Ֆրեզնոյում հայերի վրա հարձակված քաղաքացին ի՞նչ ազգություն ուներ։

- Նա ամերիկացի էր, ազգանունը՝ Ֆոնսեկա, դա պորտուգալական ազգանուն է, այդ կողմերում Պորտուգալիայի ծագումով շատ ամերիկացիներ են ապրում, հետեւաբար զարմանալու բան չկա։

-Կարելի՞ է ենթադրել, որ այլազգի քաղաքացիների միջոցով են թուրքերը փորձում իրենց սպառնալիքները ի կատար ածել։

- Չեմ կարծում, որ Ֆրեզնոյի դեպքը նման բան է մեզ հուշում, որովհետեւ այդ մարդը պարզապես վրդովել էր, որ հայերը ճանապարհը փակել էին, եւ ինքը չէր կարողանում ուզած տեղը հասնել։

- Առհասարակ, էթնիկ հողի վրա ատելության կոչ, սպառնալիքներ հնչեցնելու համար պատասխանատվություն սահմանված է աշխարհում, ճի՞շտ է։

- Այո, արեւմտյան աշխարհում, իհարկե, սահմանված է։ Հատկապես Ռուսաստանում շատ խիստ է, ինչը եւս բնական է. Ռուսաստանը, լինելով բազմաէթնիկ երկիր, շահագրգռված չէ իր տարածքում էթնիկ բախումներ թույլ տալու, հետեւաբար կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ մեր հայրենակիցները պաշտպանված են։ Առավել մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ստամբուլից, նաեւ՝ Միջին Արեւելքի որոշ երկրներից, Իրանից, ասում են՝ մեր հայրենակիցները շատ տեղերում ահաբեկված են, փորձում են տներից շատ դուրս չգալ: Դա, իհարկե, շատ անհանգստացնող է։ Ունենք մոտ 200 հայրենակից, որոնք լքել են Ստամբուլը եւ հիմա ՀՀ-ի ճանապարհին են. եթե չեմ սխալվում, երեկ Վրաստանում էին, ամենայն հավանականությամբ, արդեն հասած կլինեն Հայաստան։

- Զգուշավորություն դրսեւորելո՞վ են եկել թե՞ միջադեպ է եղել։

- Իմ կարծիքով՝ զգուշավորություն են դրսեւորել, բնական է, որ նման մթնոլորտում շատ ճնշող է մնալ եւ պատրանք ունենալ, թե ապահով կլինեն։ Պատերազմից առաջ մենք հետեւում էինք՝ ինչ թվով լիբանանահայեր են վերադառնում հայրենիք, սակայն պատերազմը մեր պրոֆիլը, մեղմ ասած, փոխեց, հիմա դժվար է հստակ ասել, թե քանիսն են այս ընթացքում վերադարձել։

- Պարո՛ն Սինանյան, սփյուռքահայ համայնքների պետական գործիչների կողմից ի՞նչ արձագանք են ստանում հայերի ակցիաները, ի՞նչ տրամադրվածություն է հայերի նկատմամբ։

- Օրինակ՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում հիմնականում բարյացակամ են, տեսնում ենք, որ մեր հայրենակիցները պետական, միջպետական, նահանգային մայրուղիներ են փակում, բայց երբեւէ չենք լսում, որ նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառվի կամ քրեական պատասխանատվության ենթարկեն։ Բնական է, որ մայրուղի փակելը ինքնին լրիվ օրինական ակտ չէ, բայց կարծում եմ՝ բոլորն էլ ըմբռնումով են մոտենում դրան։

- Ունե՞ք տվյալներ, թե սեպտեմբերի 27-ից մինչ օրս ակցիաների մասնակից քանի հայ է տուժել։

- Չունենք, բայց այդ թիվը շատ չնչին է, այսինքն՝ բոլորի մասին էլ գիտենք. Ֆրանսիայի մի քանի քաղաքների դեպքն է եւ Ֆրեզնոյինը։ Այլ երկրներից նոր ահազանգեր դեռ չեն եղել,  պարզապես հիմա Ֆրանսիայի մեր հայրենակիցներն են սոցիալական ցանցերով տարածում զգույշ եւ աչալուրջ լինելու կոչեր, ինչը, կարծում եմ, նորմալ է եւ բնական։

- Մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում ենք պատերազմական դրության մեջ։ Բացի սփյուռքահայերի անվտանգության հարցերին հետամուտ լինելուց, այս ընթացքում այլ ի՞նչ ուղղություներով է աշխատում Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

- Պատերազմի առաջին օրերին տեղի ունեցավ գերատեսչությունների միջեւ աշխատանքի եւ պատասխանատվության բաշխում, եւ մեր պատասխանատվության տակ ընկավ սփյուռքից եկող ֆինանսական եւ նյութական օգնության կոորդինացումը, որը մենք անում ենք անդադար։ Մենք մեծ ջանքեր ենք գործադրել, որ ստացվող ֆինանսական հոսքերը ուղղորդվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամ. մի բան, որը առաջին շաբաթվա ընթացքում չէր հաջողվում, բայց հետո ընկավ հունի մեջ։ Կոորդինացնում ենք հումանիտար օգնության ՀՀ գալը եւ գերատեսչություններին հասնելը, նաեւ՝ տեղեկության ցրումը սփյուռքում, որը եւս շատ անհրաժեշտ է այնտեղ իրագործվող հասարակական-քաղաքական գործունեության համար։  Կոորդինացնում ենք նաեւ կամավորների Հայաստան գալը եւ ճիշտ հասցեներին հասնելը: Կամավորները, ի դեպ, բոլոր ոլորտներից են՝ թե սահմանի համար, թե թիկունքի։ Սփյուռքից բժիշկներ էլ են ժամանել, նրանց ջախջախիչ մեծամասնությունը հայազգի բժիշկներ են։ Այս պահին ունենք բժիշկներ Ստեփանակերտում, Գորիսում, Երեւանում, որ ժամանել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ դեռ շարունակելու են ժամանել։

 

Տպել
2802 դիտում

Մի քանի ժամով կլհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին