ՀՀ առողջապահության նախարարը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Դավիդյանցի մահվան կապակցությամբ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Դավիդյանցի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է.


«Ցավով տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:

Իմ և առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից խորին ափսոսանք եմ հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:
Ցավակցում եմ պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»:

Կենսագրական տվյալներ


Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում:

1976 թվականին ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը՝ Վ. Դավիդյանցն աշխատանքային կենսագրությունը սկսել է Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում՝ աշխատելով սկզբում՝ որպես ավագ լաբորանտ, հետո՝ գիտաշխատող:

1985-1989 թվականներին աշխատել է Երևանի սանիտարահամաճարակային կայանի բաժնի վարիչ, հետո՝ Երևանի գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ:

1989 թվականից աշխատանքի է անցել Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Առողջապահության ազգային ինստիտուտ (ԱԱԻ), 1998-ից մինչև օրս ԱԱԻ-ի համաճարակաբանության ամբիոնի վարիչն էր:

Զուգահեռաբար 1992-1996 թվականներին ՀՀ ԱԱԻ-ի հանրային առողջության ինստիտուտի տնօրենն էր, 1996-1998 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրենը:

1998-2005 թվականներին Վ. Դավիդյանցը նշանակվել է ՀՀ ԱՆ գլխավոր պետական սանիտարական բժիշկ՝ իր գործունեությամբ մեծապես նպաստելով համաճարակաբանության ոլորտի զանգացմանը:

Այս ամենին հաջորդել են Հանրային առողջության հայկական ասոցիացիայի նախագահի, 2005-ին՝ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնները:

1996 թվականից Վ. Դավիդյանցը եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001-ից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001-ից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002-ից՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների անդամ, իսկ 2004-ից՝ ՌԴ ԲԳԱ-ի պատվավոր դոկտոր:

2013 թվականից առ այսօր պրոֆեսորն աշխատել է ԱՄՆ-ի պաշտպանության վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում՝ Համագործակցային ներգրավման ծրագրում (DTRA CBEP)՝ որպես մասնագիտական գծով փոխտնօրեն՝ մեծագույն ներդրում ունենալով բժիշկների շարունակական մասնագիտական կրթության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում:

Վ. Դավիդյանցի ջանքերի, այդ թվում՝ գիտական աշխատանքների շնորհիվ, Հայաստանում իրականացվել են Աղի յոդացման, ինչպես նաև պոլիոմիելիտի և մալարիայի էլիմինացման ծրագրերը:

Մեծանուն գիտնականը եղել է բազմաթիվ ծրագրերի ղեկավար և փորձագետ (ԱՀԿ, ԱՄՆ և Կանադայի միջազգային զարգացման գործակալություններ, Եվրամիություն, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, ԱՄՆ կենսատեխնոլոգիական ծրագիր, տրոպիկական հիվանդությունների ուսումնասիրման ծրագրեր և այլն): Նա հետազոտություններ է իրականացրել ինֆեկցիոն հիվանդությունների, պարազիտար և օպորտունիստական հիվանդությունների համաճարակաբանության աշխարհագրության բնագավառում:

Վ. Դավիդյանցի ղեկավարությամբ գրվել, մշակվել ու հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատություններ, մասնագիտական կրթական նյութեր, գրքեր, որոնք արդյունավետորեն ինտեգրվել են Հայաստանի գիտակրթական համակարգում՝ ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:

Նա ավելի քան 300 գիտական աշխատության, այդ թվում՝ մենագրությունների, ձեռնարկների, ատլասների հեղինակ է: Անգնահատելի է Վլադիմիր Դավիդյանցի դերը նաև որպես գիտական խորհրդատու և գիտական աշխատանքների ղեկավար: Նրա շնորհիվ գիտության ոլորտում իրենց ճանապարհն են հարթել բազմաթիվ ուսանողներ, պաշտպանվել է շուրջ երկու տասնյակ ատենախոսական աշխատանք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3324 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին