Երևան
12 °C
Պատերազմի ժամանակ բոլորս զինվոր ենք. հենց այս ճշմարտությունը հաշվի առնելով է, որ Արագածոտնի երիտասարդ մարզպետ Դավիթ Գեւորգյանը, հետեւելով վարչապետի կոչին, անմիջապես զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը՝ իրավունք ձեռք բերելով նաեւ այդպիսի կոչով դիմելու մարզի մյուս բնակիչներին:
Պահեստազորի սպա, կոչումով լեյտենանտ մարզպետի ծնողները նրա այդ որոշման առիթով անհանգիստ են, ինչպես բոլոր ծնողները, բայց Գեւորգյանը վստահեցնում է՝ նրանք գիտակցում են, որ թե իր կարգավիճակից, եւ թե հայ տղա լինելու բերումով պարտավոր է զինվորագրվել հայրենի սուրբ հողի պաշտպանությանը:
Գեւորգյանը, ինչպես շատ ու շատ մարզպետներ, քաղաքապետներ, գյուղապետներ չսպասելով լույսը բացվելուն, հենց երեկ ուշ երեկոյան խորհրդակցություն են հրավիրել՝ հայտարարելով ջոկատներ կազմելու, համապատասխան նախապատրաստություն անցնելու եւ առաջնագիծ մեկնելու պատրաստակամության մասին:
Մեր զրույցում Գեւորգյանը հայտարարեց, որ մարզի բնակչությունը անմիջապես արձագանքել է իրենց կոչերին, ջոկատները ձեւավորման փուլում են: Մարզպետի՝ ռազմաճակատ մեկնելու պարագայում նրան փոխարինելու է տեղակալը: Գեւորգյանը վստահ է՝ աշխատանքը չի տուժի, մարզպետարանը, մնացած կառույցները կշարունակեն լիարժեք իրենց գործառույթները իրականացնել:
- Պարոն Գեւորգյան, ինչպե՞ս է տրամադրությունը, ինչպե՞ս է ընթանում մարզում զինվորագրման գործընթացը:
- Տրամադրությունս պատերազմի առաջին օրից մարտական է, հիմա նույնպես: Կասկած անգամ չունեմ հաղթանակի հետ կապված: Պատերազմի հենց առաջին օրերից տարբեր համայնքների ղեկավարներ՝ մի քանի տասնյակ անձինք, խնդրում էին թույլ տալ, որ մեկնեն առաջնագիծ, եւ քանի որ հիմա վարչապետի կողմից նման կոչ կա՝ բնականաբար շատ լավ են արձագանքել: Զինվորագրման գործընթացն ընթանում է, թե՛ համայնքի ղեկավարները, թե՛ բնակիչները շատ ակտիվ զինվորագրվում են: Իհարկե հասկանալի պատճառներով ես հիմա թվեր չեմ ասի, բայց պիտի ասեմ, որ ակտիվություն կա ոչ միայն տղաների կողմից. նույնիսկ անձնական նամակներով մեր հայ քաջ աղջիկները խնդրում են, որ իրենց էլ ընդգրկենք կամավորական ջոկատի կազմում: Իհարկե միայն տղաներին ենք ընդգրկելու, բայց ուզում եմ ընդգծել, որ այդպիսի դրական արձագանք է գտել վարչապետի կոչը:
- Ձեր կոչում որոշակի «նշաձող» է սահմանվում կամավորագրվողների համար. նշել եք, թե ինչպիսի մարդիկ եք ուզում տեսնել ձեր ջոկատում: Ինչի՞ համար են այդ պայմանները:
- Շատ փակագծեր չեմ բացի, ռազմական գործի մասնագետները շատ են դրա մասին նշում, որ սա 21-րդ դարի պատերազմ է, սա ամենեւին էլ այն պատերազմը չէ, ինչ գոնե վերջին ժամանակաշրջանում մենք տեսել ենք՝ թե մասշտաբների առումով, թե մնացած առումներով: Ուստի, պետք է շատ ամուր կամք, հստակ գիտակցում, որ բարդ է լինելու, թշնամին նենգ է, լավ պատրաստված է, եւ մենք ուղղակի ընկրկել չենք կարող: Այսինքն մենք պետք է գնանք ռազմաճակատ մի գիտակցումով, որ գնում ենք մինչեւ վերջ եւ ամեն մեկս մեր մեջ պետք է այդ որոշումը կայացրած լինենք՝ մենք պատրա՞ստ ենք զոհվել հանուն հայրենիքի, թե ոչ: Ես ինքս այդ որոշումը կայացրել եմ շատ վաղուց եւ իմ ենթագիտակցության, գիտակցության մեջ ունեցել եմ էս պահի նկարագրությունը, միշտ իմացել եմ, որ էս պահը շատ հնարավոր է, որ գա: Այսինքն երբ սկսվեց պատերազմը՝ ես ինձ էլ նոր հարցեր չեմ տվել, ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ, եւ առաջին հերթին առաջնագծում կանգնած տղաները: Այնպես որ էնպիսի մարդիկ պետք է լինեն մեր ջոկատում, ովքեր ոչ մի դժվարությունից չեն ընկրկելու, չեն վախենալու ոչնչից եւ պատրաստ են լինելու անձնազոհության: Իհարկե, առաջ Աստված, թող բոլորս ողջ վերադառնանք, թող հենց հիմա առաջնագծում կռվող տղաները ողջ վերադառնան, բայց պետք է պատրաստ լինենք ամեն ինչի:
- Պարոն Գեւորգյան, տպավորություն է, որ մեր պետութունը ընտրել է կամավորության սկզբունքը՝ սահմանը պահելու համար: Պարտադիր զորահավաքն այդքան ակտիվ չի իրականացվում, եթե ճիշտ եմ նկատել: Արդյոք պատճառը հենց ձեր նշած չափանիշնե՞րն են, որ կամավորագրվողի մոտ ավելի ընդգծված են:
- Քանի որ գերագույն գլխավոր հրամանատարի որոշումների արդյունքում են այդ գործընթացները իրականացվում, ես ինձ թույլ չեմ տա մեկնաբանել, բայց չեմ էլ կարող հաստատել, որ շեշտը դրվում է կամավորականության վրա կամ պարտադիր զորահավաքային գործընթացի: Երկու գործընթացներն էլ ընթանում են եւ երկու գործընթացի մեջ էլ բացարձակ խնդիր չի եղել: Պետությունը իր գործառույթները հստակ է կատարում:
- Ձեզ համար պա՞րզ է, թե ինչ է ուզում թշնամին:
- Միանշանակ պարզ է. թշնամին անկասկած ուզում է կրկնել այն, ինչ արել է 100 տարի առաջ: Նրա նպատակն է իր ոճրագործ գործողությունները՝ ցեղասպանությունը հասցնել ավարտին: Մեր թշնամին միայն Ադրբեջանը չէ, մեր դեմ դուրս են եկել Ադրբեջանը, Թուրքիան եւ աշխարհի տարբեր ծայրերի ահաբեկչական խմբավորումները:
- Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այս պահին, ի՞նչ նպատակ եք ձեր առջեւ դնում արդեն որպես հայոց բանակի մի մասնիկ:
- Հարատեւ խաղաղության հաստատում, Արցախի անվտանգության լիարժեք ապահովում եւ հայ ժողովրդի անվտանգության ու ապրելու իրավունքի լիարժեք ապահովում: Ես վստահ եմ, որ այս անգամ այս հարցը լուծելու ենք այնպես, որ այդ վերքն անընդհատ չարնահոսի: Այս անգամ այնպես ենք ծնկի բերելու թշնամուն, որ այլեւս ոտքի չի կանգնելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել
Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը
Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ
22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում
Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին
Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին
Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է
ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ
Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ
Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ
Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել
10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ
Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ
5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է
Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի
Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ
Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին
Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ
Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է
ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից
Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը
Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը
Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ
Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ
Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից
Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ
Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը
Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում
Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է
Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին
Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին
ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT