1000 խոշոր հարկատուները հունվար-սեպտեմբերին վճարել են 721 մլրդ 396 մլն դրամ հարկ. առաջատարը «Գրանդ տոբակոն» է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ հունվար-սեպտեմբերին վճարվել է ավելի քան 721 մլրդ 396 մլն 730 հազար դրամ հարկ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուները միասին վճարել էին 764 մլրդ 557 մլն 769 հազար դրամ հարկ: Այսինքն՝ 9 ամիսների ընթացքում 2019-ի 9 ամիսների համեմատ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերը նվազել են 43 մլրդ 161 մլն 39 հազար դրամով կամ շուրջ 5.7 տոկոսով:

Իսկ 10 խոշոր հարկատուները միասին վճարել են 187 մլրդ 611 մլն 90 հազար դրամ հարկ, ինչը եւս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10 խոշորների վճարած հարկերից պակաս է 2 մլրդ 126 մլն 761 հազար դրամով կամ 1.1 տոկոսով:

2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 36 մլրդ 215 մլն 146 հազար դրամ հարկով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերը նվազել են 4 մլրդ 61 մլն 886 հազար դրամով կամ շուրջ 10.1 տոկոսով։ 2019-ի 9 ամիսներին ընկերությունը վճարել էր 40 մլրդ 277 մլն 32 հազար դրամ հարկ։

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 34 մլրդ 866 մլն 254 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 33 մլրդ 623 մլն 700 հազար դրամ հարկ: Այս դեպքում արդեն ընկերության վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 242 մլն 554 հազար դրամով կամ 3.7 տոկոսով։

2019-ի առաջին 9 ամիսների առաջատարը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», այս անգամ 3-րդ տեղում է։ 2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերությունը վճարել է 31 մլրդ 310 մլն 374 հազար դրամ հարկ։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 40 մլրդ 594 մլն 294 հազար դրամ հարկ, այսինքն՝ ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նվազել են 9 մլրդ 283 մլն 920 հազար դրամով կամ շուրջ 22.9 տոկոսով:

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է՝ վճարած 16 մլրդ 264 մլն 679 հազար դրամ հարկով։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 12 մլրդ 523 մլն 893 հազար դրամ հարկ։ Ստացվում է, որ նրանց վճարած հարկերն աճել են 3 մլրդ 740 մլն 786 հազար դրամով կամ շուրջ 29.9 տոկոսով։

Դրան հաջորդում է «Սիփիէս Օիլ» ընկերությունը՝ վճարած 14 մլրդ 360 մլն 761 հազար դրամ հարկով։ Ընկերությունը 2019-ի հունվար-սեպտեմբերին վճարել էր 9 մլրդ 103 մլն 801 հազար դրամ հարկ, այսինքն՝ վճարված հարկերն աճել են 5 մլրդ 256 մլն 960 հազար դրամով կամ շուրջ 57.7 տոկոսով։ Այստեղ հարկ է նշել, որ նախորդ տարի «Սիփիէս Օիլից» բացի, կար նաեւ «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» ընկերությունը, որը վճարել էր 4 մլրդ 794 մլն 222 հազար դրամ հարկ։

2020-ի հունվար-սեպտեմբեր ամիսների 6-րդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 12 մլրդ 726 մլն 970 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 13 մլրդ 362 մլն 59 հազար դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերն աճել են 635 մլն 89 հազար դրամով կամ շուրջ 4.7 տոկոսով:

7-րդ խոշոր հարկատուն Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած 11 մլրդ 953 մլն 130 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 10 մլրդ 750 մլն 288 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ Բեգլարյանի ընկերության վճարած հարկերն ավելացել են 1 մլրդ 202 մլն 842 հազար դրամով կամ շուրջ 11.2 տոկոսով։

8-րդ խոշոր հարկատուն «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 517 մլն 990 հազար դրամ հարկով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին ընկերությունը վճարել էր 9 մլրդ 701 մլն 380 հազար դրամ հարկ: Ստացվում է, որ ընկերության վճարած հարկերն ավելացել են շուրջ 816 մլն 610 հազար դրամով կամ 8.4 տոկոսով:

9-րդ խոշոր հարկատուն «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունն է՝ վճարած 10 մլրդ 357 մլն 802 հազար դրամ հարկով։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 6 մլրդ 654 մլն 398 հազար դրամ հարկ, այսինքն՝ «ՄՏՍ-Հայաստանի» վճարած հարկերը ավելացել են 3 մլրդ 703 մլն 404 հազար դրամով կամ 55.7 տոկոսով:

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարած 9 մլրդ 37 մլն 986 հազար դրամ հարկով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 10 մլրդ 537 մլն 670 հազար դրամ հարկ, այսինքն՝ ընկերության վճարած հարկերը նվազել են 1 մլրդ 499 մլն 684 հազար դրամով կամ 14.2 տոկոսով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1745 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից