Երևան
12 °C
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը:
Իր հրաժարականի կապակցությամբ Ժեենբեկովը հանդես է եկել ուղերձով, որով դիմել է ժողովրդին եւ նշել, որ երկրում պահպանվում է լարված իրավիճակը:
«Երեկ Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է կառավարության կազմը, ես հրամանագրեր եմ ստորագրել նշանակումների մասին։ Բայց, ցավոք, երկրում լարվածությունն ու ագրեսիան չեն թուլանում։ Իմ անհապաղ հրաժարականի պահանջը շարունակվում է ցուցարարների համար առաջնային մնալ։ Ստեղծված իրավիճակը մոտ է երկկողմ հակամարտության, քանի որ մի կողմից ցուցարարներն են կանգնած, մյուս կողմից՝ իրավապահ մարմինները»,- ասել է Ժեենբեկովն իր ուղերձում՝ հավելելով, որ զինծառայողներն ու իրավապահները պարտավոր են զենք կիրառել պետական կառույցների պաշտպանության համար: Այդ դեպքում արյունահեղությունից հնարավոր չի լինի խուսափել։
«Ինձ համար Ղրղզստանի խաղաղությունը, երկրի ամբողջականությունը, մեր ժողովրդի միասնականությունը եւ հասարակության հանգստությունը վեր են ամեն ինչից։ Ինձ համար ոչինչ ավելի թանկ չէ, քան յուրաքանչյուր հայրենակցի կյանքը։ Ես իշխանությունից չեմ կառչել: Չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես այն նախագահը, որը հրամայել է կրակել սեփական քաղաքացիների վրա։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել հրաժարական տալ»,- ընդգծել է նախագահը։
Ուղերձի վերջում Ժեենբեկովը կոչ է արել վարչապետին իր կողմնակիցներին դուրս բերել մայրաքաղաքից:
Նշենք, որ երեկ Ղրղզստանի խորհրդարանը կայացած արտահերթ նիստում երկրի վարչապետի պաշտոնում հաստատել էր Սադիր Ժապարովի թեկնածությունը:
Արդեն 10 օր է՝ Ղրղզստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել: Պատճառն այն է, որ քաղաքացիները համաձայն չեն երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ:
Հոկտեմբերի 5-ից սկսված՝ ցույցերի ժամանակ ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումներից հետո Ղրղզստանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են «Սպիտակ տունը» (խորհրդարանի և նախագահի վարչակազմի շենքը): Դրանից հետո Ղրղզստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքներն անվավեր է ճանաչել:
Բախումների հետևանքով տուժել է ավելի քան 1200 մարդ, կա մեկ զոհ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT