Երևան
12 °C
Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսեց կորոնավիրուսի տեմպերի աճի մասին։ Նա կոչ արեց հասարակությանը չկորցնել զգոնությունը։ «Այո, պատերազմի մեջ ենք, բայց թվերն այնպիսի արագությամբ են աճում, որ եթե այսպես շարունակվի, նորից լուրջ խնդիրներ ենք ունենալու։ Իսկ մեր հիվանդանոցները հիմա սպասարկում են զինվորներին, եւ ամեն մարդ, որ անուշադիր է եւ կարող է վարակվել վիրուսով, ծանրաբեռնելու է առողջապահական համակարգն ու խանգարելու մեր վիրավոր զինվորների բուժմանը»,- ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ, գոնե հանուն մեր զինվորների մենք պետք է լինենք ուշադիր եւ կարողանանք իջեցնել այս թվերը։
Մարուքյանը խոսեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության վերաբերյալ։ Նրա պնդմամբ՝ իրենց հաջողվել է բոլոր գործընկերներին հասցնել այն տեղեկությունը, որ Ադրբեջանը ահաբեկչական ներուժ է օգտագործում եւ սնուցում է միջազգային ահաբեկչությանը։ Պատգամավորի համոզմամբ՝ սա լուրջ ձեռքբերում է ընդդեմ ահաբեկչական Ադրբեջանի։ Այն, որ երեկ Եվրոպական խորհրդարանում եղան շատ կարեւոր ելույթներ, Մարուքյանի փոխանցմամբ, մի քանի կարեւոր շփումների արդյունք է։
Նույն խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հավելեց, որ տարբեր եվրոպական երկրներում իրենց գործընկերներն սկսել են նախապատրաստել գործընթաց, որով պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի։ Եթե դա հաջողվի, պատգամավորի համոզմամբ, ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից շատերը հնարավորություն անգամ չեն ունենա ոտք դնել քաղաքակիրթ աշխարհի պետություններ։
Այն, որ այս օրերին խոսվում է Արցախի՝ բանակցություններին կողմ լինելու մասին, Մարուքյանի պնդմամբ՝ շատ կարեւոր հայտարարություն է։ Նա նշեց, որ առանց Արցախի մասնակցության բանակցությունները չեն կարող լինել արդյունավետ։ Նույնիսկ հրադադարի վերաբերյալ բանակցություններին պետք է մասնակցի, որովհետեւ, պատգամավորի փոխանցմամբ, Արցախն է հրադադարի կողմը, Հայաստանը պատերազմի մեջ չէ։ «Հայաստանը երաշխավորում է Արցախի ժողովրդի անվտանգությունը, թույլ չի տալիս, որ Արցախի ժողովրդին ենթարկեն ցեղասպանության»,- ասաց Մարուքյանը։
Նա նաեւ նշեց, որ այս պահին դեռեւս չկան որեւէ բանակցություններ, կան մարտական գործողություններ։ «Քանի դեռ մարտական գործողությունները կանգ չեն առել, քանի դեռ չի դադարել կրակը, չեմ կարող ասել, թե ինչը պետք է ուժի մեջ մնա»,- ասաց Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հրադադարից հետո 1994 թվականի կնքված պայմանագիրն է ուժի մեջ մտնելու, թե մեկ այլ։ Նրա համոզմամբ՝ պետք է կրակը դադարի, տեսնենք՝ մենք ինչ ունենք, թշնամին ինչ ունի, հետո խոսվի փաստաթղթից։
Հարցին, թե ե՞րբ կդադարեն ռազմական գործողությունները, Մարուքյանը պատասխանեց՝ երբ Ադրբեջանը դադարեցնի իր ահաբեկչական հարձակումը, չռմբակոծի խաղաղ բնակչությանը։
Հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է դիտարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ Մարուքյանն ընդգծեց․ «Նա վերահաստատել է Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային, գործընկերային պարտավորությունների կատարումը եւ ասել, որ դա որեւէ ձեւով չի կարելի կասկածի տակ դնել։ Նաեւ շեշտել է, որ Հայաստանի նկատմամբ ոչ միայն երկկողմանի պարտավորություն ունի ՌԴ-ն, այլ նաեւ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում»։ Նրա կարծիքով՝ սրանք շատ կարեւոր հայտարարություններ են եւ շատ կարեւոր ուղերձներ՝ ուղղված Ադրբեջանին։ Նա նաեւ ընդգծեց մեկ այլ նյուանս ՌԴ նախագահի հայտարարություններում, որտեղ նա առանձնացնում է Հայաստանը, Ադրբեջանը, Արցախը, ուստի Արցախի առանձին սուբյեկտ լինելը իր հռետորաբանությամբ ճանաչում է։
Հարցին, թե ինչո՞ւ է Ադրբեջանը դիմել ահաբեկիչներին, եթե ունի մեծ հնարավորություններ, Մարուքյանը պատասխանեց, որ Ադրբեջանը, որպես այդպիսին, չունի կռվող բանակ։ Բանակ, որը կարող է կռիվ սկսել եւ հաջողությամբ ավարտել, պատգամավորի համոզմամբ, Ադրբեջանը չունի։ Քանի որ Ադրբեջանն է հարձակվող կողմը, հետեւաբար ունի ավելի մեծ կորուստներ եւ որպեսզի մինիմալիզացնի դրանք, ներգրավել են վարձկանների՝ դրա մեջ դնելով նաեւ փիլիսոփայություն։ Հետեւաբար եթե ունենան 500 զոհ, որոնցից 400-ը կլինեն ահաբեկիչներ, Ադրբեջանն իր ժողովրդին կհայտարարի 100 զոհի մասին։ Մարուքյանի համոզմամբ՝ սա եղել է Թուրքիայի առաջարկը, սակայն սրա արդյունքում միջազգային ահաբեկչությունն ընկավ Ադրբեջանի գրպանը։ «Իրենք էլ չեն պատկերացրել, թե ինչի մեջ են հիմա հայտնվել, որովհետեւ այլեւս երկար տարիներ չեն կարողանալու այդ պիտակն իրենց վրայից հանել։ Նախ՝ Ալիեւի պիտակը երբեք չի կարողանա հանել, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, ունենալու է այս խարանը»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ Ալիեւի կլանն էլ իր հերթին խնդիրներ է ունենալու միջազգային տարբեր հարթակներում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT