Երևան
12 °C
Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբն Ավստրալիայում նշանակալի քաղաքական գործիչների, լրատվամիջոցների ուշադրությունն է հրավիրել և հրավիրում Ադրբեջանի հերթական սադրանքի, ագրեսիայի վրա, տեղեկացրել, որ այս անգամ խառն է նաև Թուրքիայի «մատը»՝ Ավստրալիայում խեղդելով ադրբեջանական հակաքարոզչությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՅԴ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի ատենապետ Հայկ Կայսերյանը:
«Պաշտպանության նախարարությունից լուրը ստանալուց անմիջապես հետո մենք սկսեցինք մեր պահանջատիրական, ջատագովական աշխատանքները քաղաքական միջավայրում, պատրաստեցինք տեղեկատվական բնույթի գրություններ, հեռախոսով խոսեցինք Ավստրալիայի տարբեր քաղաքական գործիչների հետ, իրենց տեղեկացրինք, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, բայց այս անգամ կարծես ավելի մեծ մասշտաբով հարձակում է գործել Արցախի հայկական հողերի վրա, և Արցախի խաղաղ բնակչությունն է իր թիրախը: Այս հարձակումը հակասում է Ժնևյան կոնվենցիային, որովհետև հարձակում է գործում խաղաղ ժողովրդի վրա: Եվ իրենցից պահանջեցինք, որ շարունակեն մեր տեղեկություններին հետևել, որպեսզի երբ ավելի հստականա ներկա իրավիճակը, կարողանան արձագանքել»,- ասել է Կայսերյանն ու հավելել, որ այդ գործիչները պատրաստ են արձագանքել իրենց քաղաքական տարբեր բեմերից:
Ավստրալիայում գործում է Ավստրալիա-Հայաստան բարեկամական խումբը, որն ունի 40-ից ավելի անդամներ Ավստրալիայի խորհրդարանում: «Նահանգային մակարդակով ունենք մոտավորապես խորհրդարանի 45 անդամներ, որոնք Հայաստանին օժանդակող բարեկամական խմբում են: Ավստրալիայում նաև ունենք 60 հոգանոց Արցախի ավստրալացի բարեկամների խումբ, որը կազմված է քաղաքական գործիչներից, մամուլի ներկայացուցիչներից, ակադեմիկոսներից, շատ ուրիշ հանրաճանաչ ավստրալացիներից»,- ասել է Կայսերյանն ու հավելել, որ այդ բոլորին, ներառյալ նախարարների, ընդդիմադիր գործիչների, խորհրդարանականների, սենատորների և այլոց տեղեկացրել են իրավիճակի մասին:
Հայ դատի հանձնախումբը ակտիվ աշխատանքներ է տարել նաև ավստրալական մամուլի, Ավստրալիայում գործող միջազգային լրատվամիջոցների հետ՝ տեղեկացնելով, որ այս անգամ ոչ միայն Ադրբեջանն է հարձակվել հայկական հողերի վրա, այլ նաև խառն է Թուրքիայի «մատը»: Կայսերյանը նկատել է, որ լրատվամիջոցները, նաև քաղաքական դեմքերը Ադրբեջանի դեսպանատնից տարբեր տեսակի տեղեկություններ կստանան, և ուրեմն կարևոր է, որ Հայ դատի հանձնախմբի, հայկական համայնքի կողմից այս տեղեկություններն արագ ձևով տեղ հասնեն:
Նա շեշտել է, որ Ադրբեջանի հարձակման դեպքում շատ կարևոր է միջազգային մամուլին հասցնել, որ կա շատ հստակ թիրախ, և այդ թիրախն է հայ ժողովուրդը, իսկ հանցագործը՝ Ադրբեջանը: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունենալու նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելու, որ պետք է պատրաստ լինեն լուրջ աշխատանք տանել, որպեսզի Ադրբեջանի հակաքարոզչությունը կասեցնեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT