Երևան
12 °C
Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է երկօրյա Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը, որի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Կանաչ ուսուցման կենտրոն» ՍՊԸ-ի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի համատեղ ջանքերով:
«Այսպիսի միջոցառումները կարևորվում են մի քանի առումներով․ նախ, մասնակից փոքր ֆերմերային տնտեսությունները, մասնավորապես օրգանական, բարձրարժեք մթերքներ արտադրող գյուղացիական միավորումները, նման փառատոններից հետո զարգանալով՝ դառնում են մեծ տնտեսություններ։ Երկրորդ կարևոր հանգամանքը գյուղական ավանդույթների պահպանումն է, որը մեր ազգապահպանության կարևոր պայմաններից մեկն է», - իր ողջույնի խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Այս տարի փառատոնին մասնակցում են շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեն ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանքի լայն տեսականի։ Հայ գյուղատնտեսները փառատոնին ներկայացրել են տարբեր մարզերի բերքն ու բարիքը, սեփական արտադրության չրեր, ավանդական թխվածքներ, հյութեր, գինիներ, կաթնամթերքի լայն տեսականի, մեղվաբուծական արտադրանք, խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ և գյուղական արտադրանքի այլ տեսականի: Փառատոնն ուղեկցվում է գյուղմթերքի տոնավաճառով, ցուցադրված են նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար, ԱՀ նախկին գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը նույնպես ընդգծել է օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը հայկական երկու հանրապետություններում․ «Օրգանական գյուղատնտությունը, միանշանակ, և՛ Հայաստանում, և՛ Արցախում համարվում է կյանքի և առողջության պահպանման հիմնական գրավականը և կրկնակի է նրա կարևորությունը հատկապես համավարակի պայմաններում։ Ես շնորհակալ եմ նման փառատոնի կազմակերպման համար, որը վերաբերում է օրգանական գյուղատնտեսությանն ու նրա ապագային»։
Փառատոնը յուրօրինակ հարթակ է ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդները, կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների միջև փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու համար:
«Կանաչ Արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանն իր խոսքում նշել է․ «Այս փառատոնն ամենասիրված իրադարձություններից է դարձել, տոն ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ մասնակից ֆերմերների, ֆերմերային խմբերի ու ձեռներեցների համար։ Եվ չնայած այս տարի բոլորիս հայտնի պատճառներով չունենք հյուրեր արտերկրից, հատկապես արտադրող ֆերմերներ, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեց տարի մեծանում է փառատոնի մասնակիցների թիվն ու ընդլայնվում է աշխարհագրությունը»։
Միջոցառման ընթացքում կանցկացվի մրցանակաբաշխություն`«Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում, կհանձնվեն հատուկ մրցանակներ ու նվերներ:
Փառատոնն ուղեկցվում է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:
Միջոցառման ընթացքում Տիգրան Գաբրիելյանն ու Արման Խոջոյանը շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT