Երևան
12 °C
Սեպտեմբերի 26-27-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի Կանաչ ուսուցման կենտրոնում կանցկացվի Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը, որը նպատակ ունի նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, «Կանաչ ուսուցման կենտրոն» ՍՊԸ-ի և «Կանաչ արահետ» ՀԿ-ի համատեղ ջանքերով:
Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ այս տարի փառատոնին կմասնակցեն շուրջ 100 օրգանական և բնական գյուղմթերք արտադրողներ, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ և կանանց խմբեր Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից: Փառատոնը կուղեկցվի գյուղմթերքի տոնավաճառով, կցուցադրվեն նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքներ:
Միջոցառման ընթացքում կանցկացվի մրցանակաբաշխություն`«Լավագույն ֆերմերային խումբ», «Լավագույն կանանց ֆերմերային խումբ» և «Լավագույն ձեռներեց» անվանակարգերում , կհանձնվեն հատուկ մրցանակներ և նվերներ:
Փառատոնն ուղեկցվելու է ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ:
Սեպտեմբերի 25-ին կայացել է փառատոնին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Աժ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը և ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսը։
«Նման միջոցառումները հրաշալի հարթակ են ներկայացնելոu փոքր գյուղացիական տնտեսությունների արտադրանքը և կարող են խթան հանդիսանալ նրանց գործունեությունն ընդլայնելու համար։ Այս փառատոնը կարևորվում է նաև նրանով, որ քաղաքաբնակներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ հայկական գյուղի ավանդույթներին, որոնք մեր ժողովրդի համար ազգապահպան նշանակություն ունեն», - նշել է Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։
Տիգրան Գաբրիելյանը հույս է հայտնել, որ հաջորդ տարիներին փառատոնի շրջանակն ավելի կընդլայնվի և մասնակիցների թիվը կավելանա։
Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն իր խոսքում ընդգծել է գյուղացու արդար աշխատանքը ներկայացնելու ու խրախուսելու կարևորությունը․ «Երկրի անվտանգության թիվ մեկ գրավականն ու երաշխիքը գյուղատնտեսությունն է, և հաղթող է այն պետությունը, որտեղ այն զարգացած է, անկախ է այն գյուղացին, ով զբաղվում է գյուղատնտեսությամբ և որպես անհատ ինքն իր օրվա հացի կերտողն ու ստեղծողն է։ Այս առումով մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրում գյուղատնտեսությունը զարգանա», - նշել է նա։
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսն իր հերթին շեշտել է, որ նման փառատոնները անհրաժեշտ են Հայաստանում հատկապես օրգանական գյուղատնտեսությանն աջակցելու համար, որն, իր պատկերացմամբ, մեր երկրի ապագան է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT