Երևան
12 °C
Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվը փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Տարեսկզբին հայտարարված 37 ընտանիքի փոխարեն ընթացիկ տարում տան հետ կապված կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաև տեսազանգով աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:

«Մենք դեռ չենք վերադարձել կյանքի բնական ռիթմին, սակայն դա մեզ չի խանգարում իրականացնել մեր ծրագրերը: Գուցե փոխել ենք աշխատանքի մեթոդներն ու գործիքները, բայց՝ ոչ նպատակը, ավելին՝ ուրախ եմ տեղեկացնել, որ այն, ինչը քննարկում էինք ավելի վաղ, իրականություն է դարձել: Մենք հնարավորինս ավելացրել ենք մեր աջակցության չափը և փոխանցել անհրաժեշտ գումարը։ Դա ավելացնում է աշխատանքի ծավալն ու պատասխանատվությունը, բայց վստահ եմ, որ հաջողությամբ կեզրափակենք տարին»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս տարի ևս Վիվա-ՄՏՍ-ը զերծ չի մնացել անակնկալ մատուցելուց: Աննախադեպ ցուցանիշ է ծրագիրն սկսել 37 ընտանիքի համար, ապա այն ավելացնել ու ավարտին հասցնել 88-ով: Այս տարվա ներդրման չափն էլ բավականին մեծ է: Հուսադրող և ուրախալի է, որ կարող ենք հանրապետության տարբեր մարզերում ապրողներին օգտակար լինել: Թեև ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս աշխատել մեծ ակտիվությամբ, սակայն ձգտելու ենք հնարավորինս լարել մեր ուժերն ու հասնել լավ արդյունքի»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Տավուշի մարզի Այգեպար գյուղում բնակվող Փայտյանների ընտանիքը բնակարանաշինության ծրագրում նոր ընդգրկվածներից է: Կնոջը վաղաժամ կորցրած տանտերը մի նպատակ ունի. զինվորական որդու երիտասարդ ընտանիքին տեսնել ամուր տանիքի տակ: Դեռևս 1992 թվականին հակառակորդի ռմբակոծության հետևանքով հաշված րոպեների ընթացքում Փայտյանների տունն ավերակների է վերածվել: Ընտանիքն այժմ էլ ապրում է վարձով վթարային դարձած մեկ այլ շենքում:

«Շուրջ 35 տարի առաջ ստացած բնակարանս, որտեղ ապրել եմ կնոջս ու զավակիս հետ, 1992 թվականին հակառակորդի ռմբակոծության հետևանքով քանդվել է: Ժամանակավոր՝ մեկ տարի, ապրել ենք բարեկամիս բնակարանում, հետո դարձյալ տեղափոխվել ենք այլ տներ: Արդեն 27 տարի ապրում ենք վարձով՝ վթարային շենքում, որն այս վիճակում է հայտնվել դարձյալ ռմբակոծության հետևանքով: Ամեն վայրկյան կա փլուզման վտանգ, բայց ստիպված ենք ապրել: Մեզ ձեռք մեկնած ընկերությունների աջակցությամբ գնված տունն այժմ կառուցվում է»,- ասել է տանտերը՝ Վալերիկ Փայտյանը:

Գործընկերների աջակցությամբ գնված տունն ու մեկնարկած շինարարությունը փոխել են տանտերերի տրամադրությունն ու վաղվա հանդեպ հավատը: Տարիների գործընկերներն էլ ակտիվորեն հետևում են տարբեր մարզերում իրականացվող աշխատանքներին՝ տարեվերջին ցանկալի արդյունք արձանագրելու համար: Կա այն գիտակցությունը, որ ծրագիրը լուծում է ոչ միայն սոցիալական, այլև հոգեբանական խնդիր: Այգեպարում տարեվերջին մի քանի բնակարանամուտ կնշվի:
Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է ավելի քան 202 մլն դրամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT