Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով հերթական դատական նիստը:
Թովմասյանն ու Փանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Դատական նիստերի սկզբնական փուլում պաշտպանական կողմն ամբողջությամբ առարկել է լրագրողների կողմից նիստի տեսա եւ լուսանկարահանման դեմ, եւ դատարանը թույլատրել է միայն մեղադրող կողմի՝ դատախազների տեսա եւ լուսանկարահանումը: Այժմ լրագրողները դատական նիստը լուսաբանում են դրա ավարտից հետո ձայնագրությունը վերծանելով:
Չնայած տեսա եւ լուսանկարահանման այդ արգելքին՝ պաշտպանական կողմն այսօր դարձյալ բարձրացրեց նիստի լուսաբանման հարցը: Մասնավորապես, Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ լուսաբանման դեմ առարկություն չունեն, սակայն իրենց կարծիքով՝ ամբողջ նիստի ընթացքը, այդ թվում՝ ընդմիջման ժամանակ ձայնագրումը (լրատվամիջոցներից մեկի բարձրախոսը ընդմիջման ժամանակ չէր հեռացվել նիստերի դահլիճից,-խմբ.) պետք է իրականացվի Դատական դեպարտամենտի հատուկ համակարգի միջոցով (դատական բոլոր նիստերը դատարանի կողմից ձայնագրառվում են,-խմբ.), այլ ոչ թե լրատվամիջոցները եւս ձայնագրեն»,- ասաց պաշտպանը: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պարզաբանեց, որ դռնբաց դատական նիստին յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ լրագրողները, իրավունք ունեն իրականացնել ձայնագրություն. դա դռնբաց դատական նիստի բաղադրիչներից մեկն է. «Եթե Դուք գտնում եք, որ դրանով խախտվում են դատավարական որոշակի կանոններ կամ Ձեր պաշտպանյալի իրավունքները, կարող եք հայտարարություն անել, բայց ամեն դեպքում, դատարանը այլ լծակներ չունի դատական նիստերի դահլիճում գտնվող անձանց ձայնագրությունն արգելելու կամ դրա նկատմամբ որեւէ հսկողություն իրականացնելու»,- ասաց դատավորը:
Պաշտպան Միհրան Պողոսյանը որեւէ հայտարարություն չարեց, եւ դատարանը կողմերին պարզաբանեց մեղադրող դատախազներին բացարկ հայտնելու հիմքերը: Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը: Դատական վարույթի ընթացքում, սակայն, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարան չի ներկայացել՝ գրությամբ տեղեկացնելով, որ լիազորում է սույն քրեական գործով որպես մեղադրանքը պաշտպանող դատախազներ ներգրավվել ՀՔԾ մինչդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, առաջին դասի խորհրդական Արմեն Մուրադյանին եւ նույն վարչության դատախազ, երրորդ դասի խորհրդական Արսեն Մարգարյանին: Անդրադառնալով այս հանգամանքին՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարություն արեց. «Թեեւ սա պատմության մեջ բացառիկ եւ ապօրինի գործ է, բայց ամեն դեպքում, ըստ գործում առկա տվյալների՝ քրեական հետապնդման է ենթարկվում ՍԴ նախագահը, եւ մեր պատկերացմամբ՝ հենց բացառիկ լինելով պայմանավորված՝ սույն դատական վարույթում եւս մեղադրանքը պետք է պաշտպաներ գլխավոր դատախազը»: Միհրան Պողոսյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում գլխավոր դատախազն ամեն կերպ խուսափել է սույն գործով իրական հսկողություն իրականացնելու իր պարտականությունից, շրջանցել մի շարք նորմեր եւ չի հաղթահարել ՍԴ նախագահի անձեռնմխելիությունը. «Մեր պատկերացմամբ՝ այս բոլոր խախտումները գոնե դատարանում կշտկվեին, եւ կունենայինք այն պատշաճ դատավարական սուբյեկտը, ով պետք է մեղադրանքի պաշտպանություն իրականացներ, սակայն այսօրվա նիստին պարզվեց, որ գլխավոր դատախազն իր փոխարեն լիազորել է այլ դատախազների, նման մի փորձ նա իրականացրել էր նաեւ նախաքննության ընթացքում»:
Ծանոթանալով երկու դատախազներին լիազորելու մասին Արթուր Դավթյանի գրությանը՝ պաշտպանը դատարանից 3 աշխատանքային օր ժամանակ խնդրեց դատախազներ Մուրադյանին եւ Մարգարյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար՝ նշելով, որ ինքը բացարկի միջնորդություն էր պատրաստել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը:
Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը, արձագանքելով պաշտպանի հայտարարությանը, ասաց, որ դատավարության որեւէ մասնակցի համար իր կամ Արմեն Մուրադյանի՝ սույն գործով մեղադրանքի պաշտպանության իրականացումը այսօր չէ, որ պարզվեց. «ճիշտ է՝ այսօր դատարանը հրապարակեց գլխավոր դատախազի գրությունը, սակայն առաջին դատական նիստից սկսած՝ որպես մեղադրող դատախազ ես եմ ներկայացել, ուստի գտնում եմ, որ կողմը բավարար ժամանակ ունեցել է բացարկի միջնորդություններ պատրաստելու համար»:
Լսելով կողմերին՝ դարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ այսօրվա նիստը հետաձգելու որոշում կայացրեց: Աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով առաջիկա նիստը այս շաբաթվա ընթացքում նշանակելու հնարավորություն չեղավ, եւ այն նշանակվեց միայն երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 28-ին:
Նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Թովմասյանի վերաբերյալ քրեական գործի նպատակը եղել է նրան ՍԴ նախագահի պաշտոնից ազատելը: Դիրտակմանը, որ Թովմասյանը քրեական գործի արդյունքում չէ, որ ազատվեց ՍԴ նախագահի պաշտոնից, այլ օրենսդրական փոփոխությունների, Միհրան Պողոսյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ իշխանությանն ամեն կերպ անհրաժեշտ էր մինչ հանրաքվեն ունենալ մեղադրյալ Հրայր Թովմասյան, որպեսզի հանրությանը իրական խնդրից շեղեն, իսկ հանրաքվերի չեղարկումը համավարակով պայմանավորված կանխատեսել հնարավոր չէր:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ ցանկացած ապօրինության հետեւում պետք է կանգնած լինի պաշտոնատար անձ, իսկ գլխավոր դատախազը, ըստ նրա, տվյալ դեպքում այն անձն է, որը, հաշվի առնելով ՍԴ դատավորի քրեական հետապնդման, անձեռնմխելիության ընթացակարգերը, պարտավոր էր ՍԴ դիմել եւ հաղթահարել անձեռնմխելիության պատնեշը, որը, սակայն, չի արվել. «Մենք այժմ ցանկանում ենք, որ նա ներկա լինի այս պրոցեսին եւ պատասխանի, թե այս քրեական գործի ընթացքում որ գործողությունը ինչ նկատառումով է իրականացվել»: Պողոսյանն ընդգծեց, որ չկա հստակ պահանջ, թե այլ որ դեպքերում գլխավոր դատախազը կարող է դատախազական հսկողություն իրականացնել, բացառությամբ հենց ՍԴ դատավորի հետ կապված քրեական գործերով, եւ ըստ նրա՝ եթե այս քրեական գործով էլ չի գալիս դատարան, իր մոտ հարց է առաջանում, թե ինչով է նա զբաղված:
Հարցին՝ արդյո՞ք դրա նրա բացառիկ լիազորություն է, պաշտպանը պատասխանեց, որ բացառիկ լիազորությունն է եղել 2019 թ դեկտեմբերի 26-ի դրությամբ. խոսքն այն օրվա մասին է, երբ Թովմասյանին մեղադրանք առաջադրվեց: Այսօր արդեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՍԴ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:
Խոսելով Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախկին նախագահ ունեցած անձեռնմխելիության մասին՝ պաշտպանն ընդգծեց, որ թեկուզ եւ մեղադրանքը վերաբերում է Թովմասյանի նախարար եղած ժամանակաշրջանին, սակայն նա ՍԴ նախագահ է ընտրվել 2005 թվականին գործող Սահմանադրությամբ, որը, ի տարբերություն 2015 թ Սահմանադրության, նրան օժտել է ամբողջական, այլ ոչ թե գործառութային անձեռնմխելիությամբ. «Հետեւաբար, եթե 2015 թ Սահմանադրությունը որոշակի չափով նվազեցնում է նրա իրավունքները, ապա այն հետադարձ ուժ ունենալ չի կարող»,- ասաց պաշտպանը:
Անդրադառնալով պաշտպանի այս պնդմանը՝ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ դա կողմի սուբյեկտիվ մեկնաբանությունն է, դատախազությունը նախկինում ներկայացրել է իր իրավական հիմնավորումները, եւ դրանք ուժի մեջ. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործերով վարույթը կարգավորվում է քրեական դատավարության այն օրենքով, որը գործում է համապատասխանաբար հետաքննության, նախաքննության կամ գործը դատարանում քննելու ժամանակ, այսինքն՝ քրեական վարույթի կարգը, այդ թվում՝ դատավարության մասնակիցների դատավարական իրավունքների եւ պարտականությունների շրջանակը, դրանց իրացման ընթացակարգերը, ապահովման երաշխիքները ծավալային եւ բովանդակային առումով սահմանվում են տվյալ վարույթի իրականացման ժամանակ գործող օրենքով».- ասաց Աբրահամյանը՝ ընդգծելով, որ բացառություն նախատեսված է միայն այն դեպքերի համար, երբ վարույթ նախաձեռնելուց հետո է միայն փոխվում դատավարական ընթացակարգը եւ ի տարբերություն վարույթ նախաձեռնելու պահին գործող օրենքի՝ վերացնում կամ սահմանափակում է դատավարության մասնակիցների իրավունքները կամ այլ կերպ վատթարացնում նրանց վիճակը. «Թեև Հրայր Թովմասյանի՝ ՍԴ անդամ նշանակվելու պահին գործել է 2005 թվականի Սահմանադրությունը, սակայն 2010-2014 թթ ենթադրաբար կատարված եւ վերջինիս մեղսագրվող հանցագործությունների փաստի առթիվ քրեական գործ հարուցվել է 2019 թվականի օգոստոսին, այսինքն՝ ՍԴ դատավորի գործառութային անձեռնմխելիությունը սահմանող իրավադրույթն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, հաշվի առնելով, որ Հրայր Թովմասյանին մեղսագրվում են արաքներ, որոնք կապված չեն որպես ՍԴ անդամ կամ ՍԴ նախագահ նրա լիազորությունների հետ, վերջինիս քրեական հետապնդման ենթարկելու բարդեցված դատավարական ընթացակարգը հաղթահարելու իրավական անհրաժեշտությունը բացակայում է»: Աբրահայանի խոսքով՝ այդ մեկնաբանությունը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներից՝ արտահայտված, մասնավորապես, «Սկոպպոլան ընդդեմ Իտալիայի գործով»:
Անդրադառնալով ՍԴ դատավորի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ գլխավոր դատախազի կողմից դատախազական հսկողության, ապա՝ դատարանում մեղադրանքը պաշտպանելու վերաբերյալ պնդումներին, գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ դրանք իրավական հիմնավորում չունեն: Ըստ Աբրահամյանի՝ Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնելով՝ գլխավոր դատախազն ինքն է հետագայում քննարկել եւ լուծել է ներկայացված բողոքները, երկարացրել նախաքննության ժամկետը, հաստատել մեղադրական եզրակացությունը, իսկ դատախազական խմբի այլ դատախազները գլխավոր դատախազի հանձնարարությամբ մասնակցել են վարույթն իրականացնող մարմնի որոշումների դեմ դատարան ներկայացված բողոքների քննարկմանը. «Ընդ որում, այս փաստարկը պաշտպանության կողմը մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության առարկա հանդիսացող որոշումների բողոարկման ընթացքում ներկայացրել է տարբեր դատական ատյաններում, սակայն դատարանների կողմից գնահատվել է ոչ հիմնավոր»:
Աբրահամյանի խոսքով՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով հստակ կարգավորվում է, որ վերադաս դատախազն իրավունք ունի մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը ներգրավելու նաև այլ դատախազների. «Եթե տվյալ քրեական գործով հսկողությունն իրականացրել է գլխավոր դատախազը, ապա մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ՝ այլ դատախազ, իսկ նույն օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերադաս դատախազը կոնկրետ վարույթով դատախազության լիազորությունների իրականացումը կարող է հանձնարարել մի քանի դատախազների: Առաջնորդվելով սույն իրավակարգավորմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը նշված քրեական գործով դեռևս նախաքննության փուլում ձևավորել է դատախազական խումբ, որը հիմա էլ գործում է: Եվ հիմնվելով վերոնշյալ իրավակարգավորման վրա՝ խումբն անձամբ ղեկավարում է գլխավոր դատախազը»,- մեր զրույցում ասաց Գոռ Աբրահամյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT