Երևան
12 °C
Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմումը հետ չվերցնի, ապա ցուցակում հաջորդը՝ Նարեկ Ղահրամանյանը, պատրաստ է ստանալ մանդատը:
Այս մասին քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ղահրամանյանը։ Նա 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար, իսկ վերջին խորհրդարանական ընտրություններում՝ հավաքել ավելի քան 4000 ձայն։
Այն, որ Ջուլֆալակյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, Ղահրամանյանն իմացել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանից։ Վերջինս նաեւ հայտնել է, որ ցուցակով հենց նա է հաջորդը եւ կարող է վերցնել մանդատը։
«Շատ ցավում եմ, որ Ջուլֆալակյանը նման որոշում է կայացրել, նա իր մեծ ներդրումն է ունեցել խորհրդարանում՝ որպես պատգամավոր, եւ հույս ունեմ, որ այսպիսով չի ավարտվի նրա գործունեությունը»,- ասաց Ղահրամանյանը։
Մեր զրույցում քաղաքապետի նախկին պաշտոնակատարը հայտնեց, որ վաղը կամ մյուս օրը ոչ պաշտոնական հանդիպում է նախատեսվում «Իմ քայլը» խմբակցության հետ։ Հարցին, թե մինչ այս պահը որեւէ զրույց եղե՞լ է պատգամավորներից որեւէ մեկի հետ, Ղահրամանյանը տվեց բացասական պատասխան․ «Խոսել եմ միայն Հակոբ Սիմիդյանի հետ, պայմանավորվածությունները եղել են նրա հետ»։
Հարցին, թե կա՞ արդյոք կոնֆլիկտ իշխող ուժի որեւէ անդամի հետ, Ղահրամանյանը պատասխանեց, որ կարող են լինել առանձին մարդիկ, որոնց հետ կան անհամաձայնություններ, բայց ամբողջ քաղաքական թիմի հետ որեւէ կոնֆլիկտ չկա եւ չի եղել։
Ղահրամանյանը Կապանից է, սակայն պատգամավորի մանդատը ստանձնելուց հետո կտեղափոխվի Երեւան։ Թե որտեղ է ապրելու, դեռ հստակ չգիտի։ Նրա խոսքով՝ ամեն բան կկարգավորվի, երբ անցնի Ջուլֆալակյանի՝ դիմումը հետ վերցնելու համար նախատեսված 1 շաբաթյա ժամկետը։
Չնայած, որ Ղահրամանյանն աշխատել է գործադիր մարմնում, այնուամենայնիվ, օրենսդիրում նույնպես պատկերացնում է իրեն։ Նրա խոսքով՝ երկու դեպքում էլ ծառայում է ժողովրդին, սակայն կան տեխնիկական տարբերություններ։ «Մի դեպքում դու համայնքի ղեկավար ես, որոշումները կայացնում ես ինքնուրույն, մյուսն ավելի թիմային աշխատանք է»,- ասաց Ղահրամանյանը՝ միեւնույն ժամանակ շեշտելով, որ իրեն պատկերացնում է այդ պաշտոնին, եւ խնդիրներ հավանաբար չեն լինի։
Հարցին, թե ծանո՞թ է օրակարգում ընդգրկված օրենքի նախագծերին, ունի՞ արդյոք ձեւավորված դիրքորոշում, Ղահրամանյանը պատասխանեց, որ կան օրենքի նախագծեր, որոնց ինքը դեմ է, սակայն քննարկումների արդյունքում հնարավոր է՝ ստեղծվի մի իրավիճակ, երբ անհրաժեշտ լինի դրանց ընդունումը, հենց դրա համար էլ նա զերծ մնաց դրանք թվարկելուց։ Ղահրամանյանը նաեւ հավելեց, որ արդեն ունի որոշ օրինագծերի գաղափարներ եւ առաջիկայում պատգամավորի մանդատը ստանձնելու դեպքում անպայման դրանք կներկայացնի։
Նշենք, որ Ղահրամանյանը ՔՊ-ի համահիմնադիրներից է, նա կուսակցությունում է 2015 թվականից առ այսօր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT