Միխայիլ Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման՝ հարբած վիճակում մահվան ելքով վթար ստեղծելու համար

Ռուս հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովը քիչ առաջ դատապարտվեց 8 տարի ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ բանտում: Նա մեղավոր է ճանաչվել Մոսկվայի կենտրոնում հարբած վիճակում մահվան ելքով ավտովթարի պատճառ դառնալու մեջ:

Դատարանը վճռել է, որ Եֆրեմովը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, մեքենան վարել է հարբած վիճակում, վթարային իրավիճակ ստեղծել, ինչի հետեւանքով 1 անձի մահվան պատճառ է դարձել:

Հիշյալ հոդվածներով նվազագույն ազատազրկման չափը 5 տարի է, առավելագույնը՝ 12 տարի: Եֆրեմովը մի քանի օր առաջ՝ նախորդ դատական նիստի ժամանակ, ընդունել էր մեղքը, նշել, որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Մեղադրող դատախազը դերասանի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել: Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաեւը հայտարարել էր, որ իր պաշտպանյալին սպառնում է 6-8 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք՝ մահվան ելքով ավտովթարը տեղի էր ունեցել հունիսի 8-ի երեկոյան:

Եֆրեմովը Մոսկվայի Սադովայա շրջադարձում իր Jeep Grand Cherokee մեքենայով հանդիպակաց է դուրս եկել եւ բախվել Lada մակնիշի մեքենային: Lada-ի վարորդ Սերգեյ Զախարովը, որը սննդի ինտերնետ խանութներից մեկի վարորդ-առաքիչն է եղել, գանգուղեղային փակ վնասվածքով շտապ հոսպիտալացվել է Սկլիֆասովսկու անվան հիվանդանոց, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, մյուս առավոտյան նա մահացել է:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ դերասանը ՃՏՊ-ի ժամանակ հարբած է եղել: Բացի այդ, նրա արյան մեջ կոկաինի ու մարիխուանայի նմուշներ են հայտնաբերվել:

Եֆրեմովը սկզբում նշում էր, որ զղջում է տեղի ունեցածի համար, այնուհետ պնդում, որ ոչինչ չի հիշում, որոշ ժամանակ անց նա նշել էր, որ վթարը չի հիշում ալկոհոլ օգտագործելու հետեւանքով: Դատաքննության ընթացքում Եֆրեմովը տնային կալանքի տակ է եղել, վերջին խոսքի ժամանակ հայտարարել, որ դատավճիռն իր համար մահվան վճիռ է, որովհետեւ վստահ է՝ բանտից կենդանի դուրս չի գա:

Ստորեւ՝ վթարի կադրերը:

Տպել
1405 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան