Երևան
12 °C
Երեկ տասնյակ հազարավոր մարդիկ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում եւ երկրի այլ մեծ քաղաքներում մասնակցել են «Միասնության երթ»-ին. հաղորդում է BBC-ն՝ հիշեցնելով, որ արդեն չորս շաբաթ է, որ Բելառուսում բողոքի զանգվածային ակցիաները չեն դադարում: Ինչպես երեւում է բարձրից արված լուսանկարներից ու տեսանյութերից, ցուցարարները ողողել էին մայրաքաղաքի փողոցները:
Իշխանությունները եւս նախապատրաստվել էին ակցիային. Meduza-ի տվյալներով՝ առավոտից քաղաքում հայտնվել է լրացուցիչ հատուկ տեխնիկա, ոստիկանության ջոկատներ են տեղակայվել կենտրոնական պողոտաներում:

Անկախության հրապարակը, որտեղ ի սկզբանե նախատեսում էին հավաքվել ցուցարարները, շրջափակված է եղել հատուկ ջոկատայինների կողմից։ Փակ են եղել նաեւ մյուս հրապարակները. փշալարերով արգելափակված մուտքերը հսկել են ուժայինները։ Ցուցարարները Մինսկի կենտրոն են եկել խմբերով քաղաքի տարբեր վարչական շրջաններից։ Ոստիկանությունն ակցիայի մեկնարկից առաջ է սկսել բերման ենթարկել ցուցարարներին։ Տեղի ժամանակով մոտ 14:30-ին ակցիայի մասնակիցները միավորվել են Անկախության պողոտայում՝ ամբողջությամբ զբաղեցնելով այն. հրապարակ մտնել այդպես էլ չեն կարողացել: Հետո ընթացել են դեպի Անկախության պալատ, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրն է։

Tut.by, Нехта տեղական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր, ուր պարզ երեւում է, թե ինչպես են ակցիայի ավարտից հետո քաղաքացիական հագուստով մարդիկ դիմակներով եւ մահակներով ծեծում ցուցարարներին եւ բերման ենթարկում նրանց: Մի տեսանյութում քաղաքացիական հագուստով մարդիկ մահակներով ջարդուփշուր են անում Մինսկի կենտրոնում գտնվող սրճարանի ապակիները, մյուսում քաղաքացիական հագուստով մարդիկ ծեծում են մի տղայի, կարմիր-սպիտակ բաճկոնով մի աղջիկ վազում է նրա մոտ եւ ծածկում նրան իրենով:
Մեկ այլ տեսանյութում ցուցարարները ոստիկանության ձեռքից բառացիորեն պոկում են դրոշով մի մարդու. սեւ բաճկոնով տղամարդկանցից մեկի սեւ դիմակն ընկնում է, նա փորձում է կռիվ սկսել ցուցարարների հետ, բայց մարդիկ նրան թույլ չեն տալիս:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարյուրավոր ձերբակալվածներ կան. նրանց մեծ մասին ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի ավարտից հետո: «Մի քանի հարյուր» ձերբակալվածի մասին է խոսում նաեւ Բելառուսի ՆԳՆ ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան:
Օրվա ընթացքում իշխանությունները, ինչպես նախորդ օրերին, փակ են պահել փողոցները եւ մետրոյի՝ քաղաքի կենտրոնի կայարանները:

Ականատեսներից շատերը նշել են, որ շարժական ինտերնետը ցույցի տարածքում չի աշխատել: Ինչպես նախորդ ակցիաների ժամանակ, բելառուսական A1 ընկերությունը (բջջային օպերատոր եւ մատակարար) հայտարարել է, որ ինտերնետի թողունակությունը սահմանափակվել է «պետական լիազոր մարմինների պահանջով»:

Մինսկի փողոցներում եղել են ջրցան մեքենաներ եւ ռազմական տեխնիկա: Քաղաքի կենտրոնում զինվորական համազգեստով մարդիկ են հսկել կառավարության շենքը՝ շրջապատված փշալարերով:
Հաշվի չառնելով սառն անձրեւը՝ մարդիկ մի քանի ժամ կանգնած են մնացել Անկախության պալատի դիմաց, երբեմն վանկարկել են՝ «Թող քեզ մոտ տաքանանք» եւ «Մեզ ոչ ոք չի վճարում»:

Ակցիայի ավարտին, երբ ցուցարարների մեծ մասն արդեն հեռացել էր, ոմանք փորձ են արել կարգախոս կամ անպարկեշտ արտահայտություններ գրել հատուկ ջոկատայինների վահանների վրա. ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Ակցիայի վայրից հեռանալիս բելառուսցիները ծաղիկներ են թողել փշալարերի վրա:
Բելառուսի այլ քաղաքներում՝ Բրեստում, Գոմելում, Մոգիլեւում, Մոլոդեխնոյում, Բարանովիչում, Գրոդնոյում էլ բողոքի ակցիաներն ուղեկցվել են ձերբակալություններով, ճանապարհները փշալարերով փակելով ու արցունքաբեր գազի կիրառմամբ:
Ձերբակալվածների թվի վերաբերյալ ստույգ տվյալներ դեռ չկան, բայց բողոքի ակցիան լուսաբանող Telegram ալիքներով եւ բելառուսական կայքերով նշվում է, որ տեսել են, թե ինչպես են մարդկանց տեղափոխում ոստիկանական ավտոբուսներով:
Իսկ այսօր առավոտյան 10:05 առեւանգել են Բիկտոր Բաբարիկոյի՝ Մինսկի շտաբի պետ եւ Բելառուսի Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Մարիա Կոլեսնիկովային:

Ականատեսը պատմել է՝ ինչպես են քաղաքացիական հագուստով, դիմակավորված անձինք նրան նստեցրել «Կապ» գրությամբ մի միկրոավտոբուս ու տարել: Մարիա Կոլեսնիկովայի հետ կապ հաստատել չի հաջողվում: Փնտրվում են նաեւ Համակարգող խորհրդի մամուլի քարտուղար Իվան Կրավցովը եւ խորհրդի անդամ Անտոն Ռոդենկովը: Նրանք եւս անհետացել են ու անհասանելի են:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ մոտ 10%-ը:

Այս մեկ ամսվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են բերման ենթարկվել, առնվազն երեքը սպանվել է, շուրջ 60-ը համարվում է անհայտ կորած: Հարուցվել են քրեական գործեր:
Ընդդիմադիրների միասնական թեկնածու Տիխանովսկայան ընտրություններին մասնակցում էր մեկ հիմնական նպատակով՝ թափանցիկ ու անկաշառ ընտրություններ կազմակերպելու խոստումով: Այժմ նա ստիպված է մնալ Լիտվայում: Ընտրությունների արդյունքները ճանաչել են Ռուսաստանը եւ նախկին ԽՍՀՄ որոշ երկիրներ: Եվրոպայում արդյունքները չեն ճանաչվել, Բալթյան երկրները հայտարարել են Լուկաշենկոյի եւ եւս մոտ երեսուն պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մտադրության մասին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
Range Rover-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT