Ես կողմ կլինեի, որ արտակարգ դրությունը ևս մեկ ամիս պահպանվեր, բայց... ԱԺ պատգամավորը կոչ է անում կարանտին բառը փոխարինել

«Ճիշտն ասած՝ ես կողմ կլինեի, որ արտակարգ դրությունը եւս մեկ ամիս պահպանվեր, բայց հաշվի առնելով մեր քաղաքացիներից եկող ազդակները՝ ուրիշ լուծում ենք գտել, որը հնարավորություն կտա շատ ավելի մեղմ ռեժիմով շարունակել համավարակի դեմ պայքարը». Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը: 

Կառավարության առաջարկած նախագծով հնարավորություն է ստեղծվում սեպտեմբերի 12-ից հետո արտակարգ դրությունը չերկարաձգել, փոխարենը հայտարարել կարանտին:

Զոլյանը Ազգային ժողովի եւ Կառավարության գործընկերներին կոչ արեց այնպես անել, որ թյուր տպավորություն չստեղծվի քաղաքացիների մոտ, թե արտակարգ դրության վերացումը նշանակում է, որ ավարտվեց համավարակը, եւ կարելի է վերադառնալ նույն կյանքին, ինչ համավարակից առաջ էր: Նա ընդգծեց, որ երբ որ այս կամ այն սահմանափակումը թուլացվում է, դա քաղաքացիների մի մասի մոտ ընկալվում է այսպես՝ կարելի է դիմակ չդնել, սոցիալական հեռավորություն չպահել:

Զոլյանը նաեւ անդրադարձավ կարանտին բառին եւ ասաց, որ միգուցե կարելի է քննարկել եւ կարանտին բառը փոխարինել ինչ-որ ուրիշ բառով, կամ, օրինակ, թարգմանության ժամանակ մեկ այլ բառ օգտագործել, որովհետեւ կարանտին բառը կարող է արտասահմանում ընկալվել որպես ավելի խիստ ռեժիմ, քան արտակարգ դրությունը եւ ՀՀ քաղաքացիների Հայաստանից դուրս գալու համար խնդիր առաջացնել: 

Ի դեպ, այս կարծիքին էր նաեւ ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանը:

Տպել
1834 դիտում

Սարալանջում արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել, 3 փողոցում ընդլայնվել է լուսավորության ցանցը

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ ապրելու եւ Արցախն ապրեցնելու

Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն

Աշխատանքի միջոցով պետք է ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող հումանիտար օգնությունը 100 մլն դոլարի հասցնել. Զարեհ Սինանյան

Պատերազմը չի ավարտվել, մենք դեռ հաղթելու ենք, որ կարողանանք պատասխան տալ տասնապատկված Եռաբլուրի առաջ. Ռոմիկ Մխիթարյան

Վարդենիս համայնքի Այրք բնակավայրում ավարտվել է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

ՀՀ-ում տրվել է դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2020թ. ծրագրի մեկնարկը

Անհետ կորած զինծառայողների և մահացածների մարմինները հարազատներին փոխանցելու հարցը գտնվում է ՌԴ ուշադրության կենտրոնում

Դաշտ և Կոբավան համայնքներում ձեռք է բերվել սուբվենցիոն ծրագրով հաստատված անհրաժեշտ գյուղտեխնիկան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ԱԳ նախարարը ՀԱՊԿ նիստում ընդգծեց Ադրբեջանի՝ կովկասյան տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ ձևավորելու քայլերը

Արայիկ Հարությունյանն ու Վաղարշակ Հարությունյանը քննարկել են անհայտ կորած զինծառայողների և գերիների հարցը

Ոստիկանները պատերազմի ժամանակ ձեռք բերված զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել (տեսանյութ)

Ինչպես է ազդել կորոնավիրուսն ու պատերազմը անշարժ գույքի շուկայի վրա. պատասխանում է կադաստրի կոմիտեի ղեկավարը

Անիեր-Սյուր-Սենի քաղաքային խորհուրդն Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև է ընդունել

Լավրովը խոսել է Ղարաբաղյան հակամարտության գերիների ու զոհերի փոխանակման գործընթացի, ՀԱՊԿ նիստի որոշումների մասին

Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում. Սյունիքի մարզպետարան

Քարամշակման արտադրամասն օգտագործում է մակերևույթային ջուր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն․ ԲԸՏՄ ստուգումները

ՀՀ ՏԿԵ նախարարության մասնագետները Շիրակի մարզում ուսումնասիրել են ընթացող փողոցաշինական աշխատանքները, կատարել նմուշառում

Երևանում 28-ամյա տաքսու վարորդը դանակահարել է33-ամյա մի տղամարդու (տեսանյութ)