Բացառվում է Արցախում թույլ տալ երկիշխանություն, Անվտանգության խորհրդի հանձնարարականները տալիս եմ ես. Ա. Հարությունյան

«Մի անգամ մի բան է գրված՝ ՀՀ վարչապետն ունի էսքան խորհրդական, էսքան օգնական, Արցախի նախագահը՝ շատ: Արցախի նախագահի խորհրդականների, օգնականների մի մեծ մասը առանց աշխատավարձի է աշխատում: Երկրորդ, Հայաստանում կա նախագահ, կա վարչապետ, կա երկու փոխվարչապետ, իսկ Արցախում կա նախագահ եւ ստեղծված սահմանադրորեն ոչ այդքան բան պաշտոն՝ պետնախարար, որը ֆունկցիոնալ առումով սահմանադրականորեն ապահովագրված չէ: Եվ ես պլանավորում եմ առաջիկայում օրենսդրական փոփոխություն առաջարկել, որպեսզի պետնախարարի պաշտոնը զբաղեցնի նախարարներից մեկը». պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում պատասխանելով իր կաբինետի ուռճացված լինելու մասին հարցին՝ այսօր այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա՝ քանի որ նախարարները իրենք են պատասխան տալիս իրենց ոլորտների համար, օգնականները իրեն պետք են՝ բոլոր ոլորտների համար այլընտրանքային կարծիքներ եւ վերահսկողական ֆունկցիաներ ունենալու համար: «Ամբողջ նպատակը սա է, ուռճացում չի լինելու: Հակառակը, պլանավորում ենք հունվարի 1-ից կտրուկ կրճատել մեքենաների քանակը, ծախսերը, անիմաստ ծախսերը եւ նաեւ օպտիմալացնել»,- հավելեց նա:  

ԱՀ նախագահին հարց ուղղվեց նաեւ այն մասին, թե արդյոք Սամվել Բաբայանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի գործունեությունը երկրում երկիշխանության վտանգ չի՞ ստեղծում:

«Բացառվում է թույլ տալ երկրում երկիշխանություն, ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդին, ԱԽ աշխատակիցների թվի ավելացումը եղել է իմ կողմից, ԱԽ հանձնարարականները տալիս եմ ես եւ իրականում ծավալուն հանձնարարականներ եմ տվել»,- հայտարարեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ այդ կառույցի աշխատակիցների թվի ավելացումն էլ պայմանավորված է տրված հանձնարարականների մեծ ծավալով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2398 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ